Սիսիանում մեկնարկել է ձմեռային զորակոչը

19.01.2026 21:42
500

ՀՀ Զինված ուժերի համալրման գործընթացով պայմանավորված այսօր՝ հունվարի 19-ին, Սիսիանի զինվորական կոմիսարիատից ծառայության են մեկնել սիսիանցի նորակոչիկների այս տարվա առաջին խումբը:

Կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, Սյունիքի մարզի զինվորական կոմիսարի ժ/պ Մանուել Մարտիրոսյանը, ՀՈԳՎ Սիսիանի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը, ՌՈ Սիսիանի բաժնի պետ Արթուր Գրիգորյանը, Սիսիանի զինվորական կոմիսար Գարիկ Հակոբյանը, Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև նորակոչիկների բարեկամներ ու հարազատներ։

Ելույթով է հանդես եկել համայնքի ղեկավարը, ով շնորհավորել է 2026 թվականի առաջին ձմեռային զորակոչի բոլոր զինակոչիկներին՝ նրանց մաղթելով բազկի ուժ, մտքի զորություն անփորձանք ու բարի ծառայություն։ Հովսեփ Առաքելյանն ուրախությամբ նշել է նաև, որ նոր օրենքի համաձայն ծառայողների զինվորական ծառայության ժամկետը կրճատվել է՝ նախկին 2 տարուց դառնալով 18 ամիս՝ Հայաստանի Հանրապետության խաղաղ ծառայության պայմաններում երիտասարդների ուշադրությունը հատկապես կենտրոնացնելով կրթության և մասնագիտական զարգացման վրա, պահպանելով հայրենիքի պաշտպանության կարևորությունը և պատասխանատվությունը։

Չնայած սաստիկ ցրտին՝ ներկաները զուռնա֊դհոլով, երգ ու պարով տղաներին ճանապարհեցին ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ։

Սիսիանի համայնքապետարան/ Sisian Municipality

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40