Բժիշկ-վնասվածքաբան Գեւորգ Քարամյանի նորարարությունը

15.11.2013 13:45
5681

Ժամանակակից վնասվածքաբանության մեջ ավելի ու ավելի է տեղ տրվում կոտրվածքների բուժման քիչ տրավմատիկ մեթոդներին: Հայտնի է, որ բուժման ոչ վիրահատական մեթոդների (գիպս եւ կմախքային ձգում) համեմատ կոտրվածքների վիրահատական բուժումն ունի բազմաթիվ առավելություններ: Վիրահատական բուժումը թույլ է տալիս իրականացնել բեկորների համադրում եւ կայուն ֆիքսացիա (անշարժացում)` տարբեր ֆիքսատորների օգնությամբ եւ հիվանդին արագ ապաքինվել` կանխարգելելով այն բոլոր բարդությունները, որոնք առաջանում են ոչ վիրահատական բուժման ժամանակ` պառկելախոցեր, կանգային երեւույթներ շնչառական եւ սրտանոթային համակարգերում, մկանային ատրոֆիա եւ այլն:

Գոյություն ունի կոտրվածքների վիրահատության երկու տեսակ ` բաց եւ փակ: Ներկայումս ավելի հաճախ նախընտրությունը տրվում է վիրահատության փակ եղանակին: Այլ կերպ ասած սա արտաօջախային օստեոսինթեզն է: Սրա էությունը եւ միաժամանակ առավելությունն այն է, որ կոտրվածքի տեղամասում կտրվածք չի արվում (փաստացի սա անարյուն վիրահատություն է), կոտրվածքի շրջանը չի ենթարկվում լրացուցիչ վնասման, եւ չի խանգարվում ոսկրի արյան մատակարարումը: Սա կարեւոր է, որ ոսկրի սերտաճումը տեղի ունենա բնականոն ընթացքով: Իսկ բաց վիրահատության դեպքում, եթե խանգարվում է ոսկրի արյան մատակարարումը, սերտաճման պրոցեսը կարող է ձգձվել երկար տարիներ եւ նույնիսկ հանգեցնել հաշմանդամության:

Արտաօջախային օստեոսինթեզի պարագայում մաշկի վրա կատարվող փոքր կտրվածքներով ոսկրի մեջ անց են կացվում ձողեր` կոտրվածքից որոշ հեռավորության վրա, որոնք ֆիքսվում են ապարատի մեջ, իսկ ապարատն արտաքինից տեղադրվում է վերջույթի վրա եւ պահում ոսկորը ճիշտ դիրքով մինչեւ սերտաճումը: Այս դեպքում վիրահատությունը տեւում է մոտ մեկ ժամ եւ տեխնիկապես հեշտ իրագործելի է:

Տեղին է նշել արտաօջախային օստեոսինթեզի եւս մեկ ոչ պակաս կարեւոր առավելություն: Սերտաճման դանդաղման դեպքում կարելի է առանց ցավի ղեկավարել, կառավարել այդ պրոցեսն ապարատի հանգույցների օգնությամբ` կատարելով այսպես կոչված կոմպրեսիա եւ դիստրակցիա:
Առաջնորդվելով հիվանդին հնարավորինս քիչ վնասելու եւ արագ ոտքի կանգնեցնելու սկզբունքով, բժիշկ-վնասվածքաբան Գեւորգ Քարամյանը խորացել է արտաօջախային օստեոսինթեզի հիմունքների մեջ: 2009թ. նա ստեղծել է իր սարքը, որն արտոնագրվել է: Նոր սարքը թույլ է տվել լուծել մի շարք տեխնիկական խնդիրներ: Այս նորարարությունը հաջողությամբ կիրառվում է բժիշկ Քարամյանի կողմից, եւ առ այսօր կոտրվածք ստացած ավելի քան 90 հիվանդ սարքի օգնությամբ ապաքինվել է:

Արտաօջախային օստեոսինթեզի կիրառման բնագավառը, որպես վիրահատության փակ եղանակ, բավականին լայն է: Այս մեթոդով բուժվում են`
բաց եւ փակ կոտրվածքներ,
բեկորային, ոչ բեկորային, բազմաբեկորային, հրազենային կոտրվածքներ,
սպիրալաձեւ եւ թեք կոտրվածքներ,
բարդացած կոտրվածքներ:

Կարող է պարադոքսալ հնչել, սակայն հիվանդն ինքը կարող է ընտրություն կատարել բուժման բաց եւ փակ վիրահատությունների միջեւ: Հաճախ բժիշկն առաջարկում է այն մեթոդը, որին տիրապետում է, եւ առաջարկելով վիրահատության բաց մեթոդը, կարող է չտեղեկացնել փակ եղանակի մասին: Աշխարհում ժամանակակից բժշկությունը բավականին առաջ է գնացել փակ վիրահատության` արտաօջախային օստեոսինթեզի բնագավառում: Կոտրվածքով հիվանդն այդ մասին պետք է իմանա, իսկ բժիշկը պարտավոր է ներկայացնել ամբողջական տեղեկատվություն բուժման բոլոր մեթոդների մասին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40