Սիսիանը սեփականաշնորհած ընտանիքը հիմա էլ ՔՊ-ում է ծվարում

15.09.2018 11:11
1418

Մեն  անգամ  ևս  ստիպված  ենք  անդրադառնալ  Սիսիանի  ժողովրդի  շնչին  նստած,  ինչպես  վիշապը  ջրի  ակին,  սիսիանցիների  ունեցվածքին  տիրացած  ու  այսօր  անվրդով  վայելող  Լավրենտ  Սարգսյանի  գերդաստանին:

Չնայած,  քաղաքապետ  Արթուրը,  այս  օրերին  տեղի,  անտեղի  հայտարարում է,  որ  ինքը  բոլոր  հարցերը  կարգավորել է,  որքան  ուզում են  թող գրեն,  բայց  մեր  հավաստի  աղբյուրների  տեղեկացմամբ՝  այս  օրերին  ԱԱԾ   ուսումնասիրում է  «Հայկական ժամ» կայքում 28.08.2018 տեղադրված «Բաց նամակ. Մի՞թե Լավրենտի որդիները ճիշտ են, եւ ԱԱԾ-ն է նրանց հովանավորը»  նյութում առկա փաստերը:

Ու եթե այդպես է, ապա շատ սեղմ ժամանակում համապատասխան մարմինները կարձանագրեն, որ Լավրենտն առանց քրտնելու ու ագահաբար, գրոշներով իրենով է արել Սիսիանի հանրային շատ դեպքերում կարևոր նշանակության շենք-շինություների 95 %, զբոսայգիներ և այլն: Այդ ամենը ասեղ չի, որ կորի, ձյուն չի, որ հալի գնա, գետ չի որ հոսի…

Շենքերն ու նրանց պատկանող մի քանի տասնյակի հասնող կառույնցներից որոշները գործող, որոշները՝ ոչ, կանգուն են, կան: Բարի ցանկություն է պետք, ու վճռականություն այդ ամենը բացահայտելու, դրանց մասին բարձրաձայն խոսելու համար: Չէ՞ որ սա նոր, արդար, ազնիվ ու անկաշառ Հայաստանն է:

Լավրենտ Սարգսյանին, իր ապրած գիտակցական ողջ կյանքում ոչ ոք այդպես էլ լուրջ չվերաբերվեց: Նա մարդ է, ով իր անուն ազգանունը ամբողջությամբ ճիշտ գրել չգիտի:

Սիսիանի քաղաքապետի պաշտոնավարման 9 տարիների, Լավրենտի համար քաղաքը «շան բերանը» հայտնված յուղոտ պատառի էր նման, նա բառացիորեն  սեփականաշնորհեց քաղաքն ու քաղաքացիներին:

Որպես «խեղկատակի», նա կոմունիստական տարիներին հլու, հնազանադ ծառայեց Շչորս Դավթյանին, դրանից հետո օգտագործելով Հովիկ Ազոյանի Վազգեն Սարգսյանի հետ մտերմությունը պահպանեց իր տեղը: 1996թ.-ից էլ անգամ նրանց քնած ժամանակ Լավրենտը ծառայեց բոլոր մարզպետներին:

2005 թ.-ին ամբողջ Սիսիանին հանեց Լիցկայի դեմ, հետո իր կառուցած գազալցակայանի 67 %-ը Լավրենտը նրան նվիրեց:

Սյունիքի նախկին ու անփառունակ մարզպետ Վահե Հակոբյանի մասնակցությամբ Վաղատին գյուղի վարչական տարածքում, ծիրանի այգում կազմակերպված կերուխումի ժամանակ, կենաց խմելով Վահեն ասել է. «Մենք ժամանակավորենք հրաժեշտ տալիս, հեսա վերադառնալու ենք»:

Լավրենտի  կրտսեր  որդի,  քաղաքապետ  Արթուրը երբեմնի  խաղաղ  քաղաքը  վեր է  ածել  թշնամանքի  ու  բամբասանքի կենտրոնի,  իսկ  խոշորացման  արդյունքում   անտերության  ու  անտարբերության են  մատնվել  բոլոր  բնակավայրերը: Ավելին փակվել են  բնակավայրերի  մշակութային բոլոր  օջախները,  տարիներ  շարունակ  խնամքով  պահված  ու  արժեքավոր գրադարնների  գրականության  ճակատագիրն էլ  անորոշ է: Ծառացած   բազում  անլուծելի խնդիրները  ձնագնդիկի  էֆեկտով  մեծանում են:

Առաջնային համարելով սեփական կարողությունների համալրումը, խանգարեց, որ համայնքագլուխը ոռոգման այս շրջանում կանգնի գյուղացիների կողքին, որ հողի մշակը ամռան տապին ջրի այգին, բանջարանոցը:

Գյուղական բնակավայրերում կրճատված հաստիքների հաշվին ուռճացվել է Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմը, իսկ այդտեղ աշխատող կանանց ու աղջիկների որոշները վարքն ու բարքը դարձել է քննարկման առարկա:

Որքան էլ, որ Արթուրը հայտարարում է իր «անձեռնամխելիության» մասին, բայց և ցայտնոտի մեջ է, տաքուկ անկյուն է որոնում ՔՊ-ում: Մշակույթի տան տնօրենն ու որդին անդամագրվել են այդ կուսակցությանը: Ինչո՞ւ:

Հարգանքներով՝ Արայիկ Ավետիսյան, Գարիկ Սարգսյան, Արսեն Պետրոսյան

hzham.am

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34