Սոթքի բաց հանքի աշխատանքը դադարեցվել է. պատճառն ադրբեջանական հրետակոծություններն են

31.05.2023 15:06
807

Սոթքի բաց հանքի անձնակազմին ընկերությունն ուղարկել է հարկադիր պարապուրդի` աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բաց հանքի աշխատանքը դադարեցվել է։ Այս մասին հայտնում է «Գեոպրոմայնինգ» ընկերությունը։

Ընկերությունից հայտնում են, որ Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով։Արդյունքում` ընկերությունը բախվել է ֆորս մաժորային իրավիճակի:

Նրանք հիշեցրել են, որ ապրիլի 14-ից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։

«Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի։ Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել է իրականացվող տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ։ Տուժածներ չկան, աննշան վնաս է պատճառվել տեխնիկային»,– ասված է հաղորդագրությունում։

«Գեոպրոմայնինգ» ընկերությունը անձնակազմին ուղարկել հարկադիր պարապուրդի` աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով։

Նշենք, որ դեռ մայիսի 12-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հայտնել էր, որ Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, բայց որպես պատճառ նշել էր պաշարների սպառումը։

Հիշեցնենք` «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը Հայաստանում գործում է 2007 թվականից: Բացի Զանգեզուրի և Ագարակի կոմբինատներից (որոնք գործում են համապատասխանաբար Քաջարանի և Ագարակի հանքավայրերում), խմբի հայկական ակտիվները ներառում են Սոթքի ոսկու հանքը:

Հայաստանում աշխատելու տարիներին ընկերությունը արտադրության զարգացման համար ներդրել է ավելի քան 400 մլն դոլար։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22