Սպասում ենք, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշը կլինի 47 տոկոս, ինչն ապահով տիրույթ է. փոխնախարար

12.12.2023 14:22
716

Հայաստանում սպասում են, որ այս տարի պարտք-ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) ցուցանիշը կլինի 47 տոկոս, կառավարությունը մտադիր է այս տիրույթում պահել ցուցանիշն առաջիկա տարիներին:

Այս մասին ասաց  Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանն ԱԺ-ում վարկային համաձայնագիր վավերացնելու հարցի քննարկման շրջանակում, որով նախատեսվում է 50 մլն եվրոյի բյուջետային աջակցության վարկ ներգրավել:

Անդրադառնալով պարտք «շալակելու» մասին ընդդիմության մեղադրանքներին՝ Հակոբյանն ասաց. «Ոչ թե 49 , այլ նույնիսկ այս տարի սպասում ենք, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշը 47 տոկոս կլինի, որն ապահով տիրույթ է համարվում, որը նաև ազդել է մեր վարկանիշի բարելավման համար»:

Ըստ փոխնախարարի՝ միջազգային վարկանիշային գործակալություններն, այդ ցուցիչը հաշվի առնելով, Հայաստանի վարկանիշը բարելավել են:

«Ավելին ասեմ՝ հենց այդ տիրույթում ենք նախատեսում պահպանել պարտք-ՀՆԱ ցուցանիշն առաջիկա տարիներին: Հետևաբար՝ որևէ միտում չկա՝ ավելորդ պարտք ստանձնելու»,- վստահեցրեց Հակոբյանը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34