Սռի եղցու բակո՞ւմ է թաղված Պատմահայր Խորենացին. «Սյունյաց երկիրն» այդ տաճարից սկսեց նոր հատուկ համարի նախապատրաստությունը

14.07.2019 22:02
1822

Արդեն հայտարարել ենք, որ «Սյունյաց երկիրը» պատրաստվում է թողարկել նախադեպը չունեցող համար՝ «Ուխտագնացություն Սյունիք», որի էջերում արտացոլված կլինեն Սյունիքի մարզի սրբավայրերը:

Համարի նախապատրաստական աշխատանքների նոր փուլի մեկնարկը տրվեց այսօր՝ հուլիսի 14-ին:
Առաջիկայում մեր ստեղծագործական խումբը կայցելի մարզի բոլոր սրբավայրեր՝ լուսանկարչական աշխատանքներ կատարելու եւ դրանց նորովի ու հանգամանալից ծանոթանալու համար:

«Ուխտագնացություն Սյունիք» թեմայով հատուկ համարի նոր փուլի մեկնարկը տրվեց դարերի խորքից եկող եւ անմատչելի ժայռի վրա կանգուն մնացած սրբավայր-տաճարից՝ Սռի եղցուց, որի բակում էլ, ըստ ժողովրդական հիշողության, հողին է հանձնվել Քերթողահայր Մովսես Խորենացին:

Սռի եղցին գտնվում է Տեղ գյուղից մոտ 3,5 կմ հարավ-արեւելք:

Սռի եղցու հյուսիսային կողմում Վանու ջրաղացի կամ Վանքի ջրաղացի ձորն է, իսկ հարավ-արեւելյան մասում Կիրաձորն է (Գրաձորը):

Գրաձորի քարայրերից մեկը նույնպես ուխտավայր է, որտեղ դարեր շարունակ մեր նախնիները մոմ են վառել, մատաղ արել, հիվանդ երեխաներին հենց այդտեղ են բերել՝ բուժելու հույսով:

Ծավալով փոքր Սռի եղցու վրա գիր չկա, ոճից երեւում է, որ շատ հին է, տեղացիները սերնդեսերունդ պատմել են, թե դա կառուցել է Մովսես Խորենացին՝ իբրեւ ճգնարան:

Եկեղեցու քարը սպիտակավուն է՝ տաշած, բայց մաշված:
Բակում բազմաթիվ տապանաքարեր կան, որոնց վրա գրվածքի հետքեր չկան:

Սռի եղցուց արեւմուտք է գտնվում Կորնիձոր գյուղը, որի մոտ էլ գտնվում է Խորեան-Խորխոր-Խրով կոչվող գյուղատեղին, որտեղ, ըստ պատմագիտության մեջ իշխող վարկածներից մեկի (Գնել վարդապետ Գալեմքեարյան, Ստ. Մալխասյանց, Մորուս Հասրաթյան), ծնվել է Տիեզերահռչակ վարդապետ Խորենացին:

Հանուն ճշմարտության պետք է նշել, որ, մեկ այլ՝ առավել տարածված վարկածի համաձայն, Մովսես Խորենացին թաղվել է Տարոնի Առաքելոց վանքի արեւելյան պատի տակ: Եվ անգամ մեծ հայագետ Մորուս Հասրաթյանը՝ «Ո՞րն է Մովսես Խորենացու ծննդավայրը» հայտնի հոդվածում, հրաժարվում է վիճարկել ժողովրդական ավանդույթը Պատմահոր գերեզմանի վերաբերյալ (նկատի ունենք Առաքելոց վանքի բակում թաղված լինելու տեսակետը):

Ու, այդ բոլորով հանդերձ, ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ առնել ժողովրդական մեկ այլ ավանդություն, որի համաձայն Խորենացին թաղվել է իր իսկ հիմնած Սռի եղցու բակում՝ իր ծննդավայր Խորեան-Խորխոր-Խրով գյուղի մերձակայքի ճգնարանում:

Այդ վարկածը հիմնավորելու համար ավելի ուշ ընթերցողին կներկայացնենք այլ կռվաններ եւս՝ գրավոր աղբյուրներից, իսկ առայժմ բավարարվենք ասվածով:
Եվ ուրեմն՝ ըստ ժողովրդական հիշողության՝ հենց այստեղ՝ Սռի եղցու բակում է հողին հանձնվել Պատմահայր Մովսես Խորենացին, որտեղից էլ սկսեցինք մեր նոր նախաձեռնության կարեւոր փուլը:

Այսպիսով՝ «Ուխտագնացություն Սյունիք» արշավային այցերի մեկնարկը տրված է, որի առաջին ճանապարհը մեզ տարավ Քերթողահայր Խորենացու ենթադրյալ գերեզմանը. մեզ թույլ ենք տալիս արձանագրել, որ հուլիսի 14-ը «Սյունյաց երկրի» 16-ամյա տարեգրության մեջ կմտնի որպես հիշարժան եւ անմոռանալի օր:

Ի դեպ, մենք Պատմահոր ենթադրյալ գերեզմանին այցելեցինք ոչ միայն եկեղեցուն ծանոթանալու նպատակով, այլ խորենացիաշունչ այդ սրբավայրից (մեր նոր նախաձեռնությունից առաջ) ոգի առնելու համար:

Հ.Գ. 
«Սյունյաց երկրի» ստեղծագործական խմբին ուղեկցում էր Տեղ գյուղի N1 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Ալեքսան Շեգունցը, ում մեր երախտագիտությունն ենք հայտնում:

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ Սոնա Արզումանյանի

На данном изображении может находиться: небо, гора, на улице и природа

На данном изображении может находиться: небо, растение, облако, гора, дерево, на улице и природа

На данном изображении может находиться: небо, гора, растение, облако, на улице и природа

На данном изображении может находиться: гора, небо, растение, дерево, трава, на улице и природа

На данном изображении может находиться: гора, растение, дерево, небо, на улице и природа

Կաթողիկոսը պաշտպանել է էթնիկ զտման ենթարկված հայության իրավունքները, իսկ ԵԱՀԿ ղեկավարը պետք է լինի կրոնի ազատության խախտումների դեմ պաշտպանական պատնեշ, այլ ոչ թե դրանց կամավոր աջակիցը. հայտարարություն

23.07.2026 14:30

Հուլիսի 23-ին Մեղրի համայնքում հանդիսավոր մթնոլորտում մեկնարկեց 2026 թվականի ամառային զորակոչը

23.07.2026 14:14

ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով

23.07.2026 14:08

Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել

23.07.2026 13:59

«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը

23.07.2026 13:47

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1միլիարդ դրամ գրավ

23.07.2026 13:46

Այսօր Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի ծննդյան տարեդարձն է

23.07.2026 13:17

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. սահմանվել է վճարի չափը

23.07.2026 12:55

ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ

23.07.2026 12:51

ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios

23.07.2026 12:29

ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ

23.07.2026 12:17

Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը. Րաֆֆի Հովհաննիսյան

23.07.2026 12:10