Ստացվում է՝ խաղաղության կողմնակից մի ողջ միջազգային հանրություն չի կարողանում քաշել Ադրբեջանի սանձերը. ՀՀ

06.12.2022 14:40
1069

Մի քանի օր առաջ պարզվեց, որ Ադրբեջանում նաեւ բնապահպանությամբ են «հետաքրքրված», եւ հիմա բոլոր երգերը երգել ու «մտահոգվել են» Արցախի բնապահպանությամբ։ Իսկ դրա համար պետք էր «մարդասիրաբար» փակել Արցախի կյանքի ճանապարհը:

Այս մասին ասվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հոդվածում, որը ներկայացնում ենք ստորև.

«Նավթարդյունահանման գերշահավետ բիզնեսի նպատակով աշխարհի ամենատես աչքի առաջ Կասպից ծովի հերն անիծելու, Արցախի բնությանը եւ նրա բնակչությանն աղետի առաջ կանգնեցնելու ակնհայտ պարագայում այդ երկիրը բնապահպանական «մուղամներ» է երգում։ Նույնքան ակնհայտ է, կամ, ինչպես ճիշտ բնորոշվում է ռուսերեն հայտնի արտահայտության բառացի թարգմանությամբ, «ոզնուն էլ հասկանալի է», որ իրականում ոչ մի բնապահպանության հարց էլ չկա։ Կա ադրբեջանական հերթական սադրանք, հերթական թատրոն ու հերթական պարզունակ «շուստրիություն», որի իրական թիրախը հայկական Արցախն է։

Օրեր առաջ տեղի ունեցած ադրբեջանական հիշյալ «բնապահպանական» սադրանքը՝ ի դեմս դեպի Հայաստան եկող ճանապարհը փակելու, առայժմ արտաքուստ սուտ «բնապահպանական» խնդիր է, հետո կարող է դառնալ հումանիտար աղետ, հետո՝ հնարավոր ռազմական կոնֆլիկտ, հետո՝ հնարավոր պատերազմ, հետո՝ վերածվել դրա հնարավոր հետեւանքների… Եվ այս ամենը՝ ոչ պատահականորեն հենց դեկտեմբերի 10-ի նախաշեմին. 1991 թ. այդ օրն Արցախի ժողովուրդը հանրաքվեով «այո» ասաց անկախությանը: Արցախի Սահմանադրությունը 2006 թ. նույնպես ընդունվել է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է Արցախի քաղաքացիներին հումանիտար աղետի ենթարկելով եւս մի քայլ անել դեպի սովորական ցեղասպանություն։ Հիշեցնենք, որ Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունվեց դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի, արժանապատվության եւ ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձեւը… Իսկ ՄԱԿ-ը կարծես թե այնքան էլ չի տեսնում Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների իրավունքների ոտնահարումները:

Ստացվում է, որ խաղաղության կողմնակից մի ողջ միջազգային հանրություն չի կարողանում քաշել խաղաղությանը սպառնացող եւ խաղաղությունը բացառող Ադրբեջանի սանձերը։ Իսկ միգուցե չի՞ ուզում, որովհետեւ կան մշտական շահեր, եւ չկան մշտական բարեկամներ»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40