Ստեղծվել է «Հարավային Ադրբեջան» կազմակերպությունը, որի նպատակն է վնաս հասցնել Իրանի պետականությանը

28.04.2023 10:52
748

Հասարակական եւ քաղաքական գործիչների մի խումբ հայտարարել է «Հարավային Ադրբեջան» նոր կազմակերպության ստեղծման մասին, այն զբաղվելու է Ադրբեջանի Ազգային կառավարության վերականգնմամբ, որը հռչակվել է Իրանում 1945-1946թթ. ապրած ադրբեջանցիների կողմից։

 Նախաձեռնող խմբի հայտարարության համաձայն՝ նորաստեղծ կազմակերպության հիմնադիր ժողովը տեղի կունենա օնլայն, ապրիլի 30-ին, տեղեկացրել է news.am-ը։

Խումբը համակարգում է Չինգիս Գոյթյուրքը, դրա կազմում են «Հարավային Ադրբեջանի» Անկախության կուսակցության նախագահ Սալեհ Իլդըրըմը, «Գյունազ» արբանյակային հեռուստաալիքի հիմնադիր Ահմեթ Օբալին, «Հարավային Ադրբեջանի» Դեմոկրատական թյուրքական կուսակցության նախագահ Աջար Թաղիզադեն, Ազգային ազատագրության կուսակցության վարչության անդամ Սադիկ Իսաբեյլին։ Նաեւ՝ Հարավային Ադրբեջանի ճակատը։ Կազմակերպության կենտրոնատեղին գտնվելու է Ֆինլանդիայում։ Նպատակը անկախ Հարավադրբեջանական պետության ստեղծումն է։

Հանդես գալով «Բարդ հարց» ծրագրում՝ նախաձեռնող խմբի անդամ Աջար Թաղիզադեն ընդգծել է, որ Իրանի ղեկավարությունը երբեք չի հարգել ադրբեջանցի թուրքերի իրավունքները՝ օգտվելու իրենց մշակութային ժառանգությունից, օգտագործելու իրենց լեզուն մասնավոր եւ հասարակական կյանքում, մասնակցելու ազգային մակարդակով որոշումների ընդունմանը եւ ստեղծելու սեփական ասոցիացիաներ։ Թաղիզադեն հավաստիացրել է, որ իրանական վարչակարգը հետեւողականորեն իրականացրել է թուրքերի ձուլման քաղաքականություն եւ բռնաճնշել է նրանց, ովքեր հանդես են եկել այդ իրավունքների օգտին։

Թաղիզադեն նշել է, որ ադրբեջանական ազգային կառավարության ոչնչացումը Սեիդ Ջաֆար Փիշեվարիի գլխավորությամբ եւ «21 ազեր» շարժման ավելի քան 30 000 ակտիվիստների մահապատիժը նշանավորել են Իրանի ձուլման քաղաքականության գագաթնակետը։ Նա նաեւ հիշատակել է Իրանում ադրբեջանցի թուրքերի ինքնավարության շարժումը, որը գլխավորել է այաթուլա Մուհամեդ Քազիմ Շարիաթմադարին։ 1988թ. Հյուսիսային Ադրբեջանում սկսված ազգային-ազատագրական շարժումն այժմ տարածվել է Հարավային Ադրբեջանում, եւ Իրանի ադրբեջանցի թուրքերն էլ ավելի քաղաքականացված են դառնում ու ձգտում են միավորվել մի կազմակերպությունում, որը կարող է պայքարել իրենց ազգային իրավունքների եւ շահերի համար։

https://artsakhpress.am/

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08