Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում խուլ ու համրերի համայնքի համար միջոցառում է կազմակերպվել

01.06.2023 15:57
729

Այսօր՝  հունիսի 1-ին, Հայ Առաքելական եկեղեցու  Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի նախաձեռնությամբ Սուրբ  Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու ներքնահարկի սրահում  խուլ ու համրերի համայնքի  համար միջոցառում է կազմակերպվել:  

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Տերունական  աղոթքին հաջորդել է Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը։ 
«Մարդիկ, առհասարակ շատ են լսում աշխարհի աղմուկը և մոռանում են իրենց ներքին ձայնը լսել, որը հավատքի հիմքն է, իսկ ձեզ, կարելի է ասել,  այդ առանձնաշնորհն ունեք. Աստծո ձայնը մշտապես լսում եք ձեր ներսում և ավելի մեծ հոգևոր փորձառություն ունեք: Այսօրվա մեր հնարավորությունը նաև առիթ է՝ կապ հաստատելու ձեզ հետ, եկեղեցու միջոցով կապը դարձնելու շարունակական և սովորելու իրարից»,-  ասել է Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:
Մեզ հետ զրույցում նա նշել է, որ նախաձեռնության նպատակն  Արցախի խուլ ու համրերի համայնքին  հոգևոր կյանքին ներգրավելն է։
« Այսուհետ Արցախի խուլ ու համրերի համայնքի հետ ամենշաբաթյա հանդիպումներ են լինելու, որոնց ընթացքում կլինեն հոգևոր ֆիլմի դիտումներ  և հոգևոր զրույցներ»,-հավելել է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:
Միջոցառման  վերջում մասնակիցներն Արցախի թեմի կողմից սրբապատկերներ և խաչեր են ստացել:

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25