«Հակառակորդի հիմնական թիրախը շարունակում է մնալ Շուշին. Բերձորի ուղղությամբ նրանց առաջխաղացման փորձերը չեն ստացվել». Դավիթ Բաբայան

07.11.2020 17:09
5499

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախում ծանր մարտերը շարունակվում են, հակառակորդը թիկունքը ճեղքելու տարբեր փորձեր է ձեռնարկում, որոնք ձախողվում են։

«Հակառակորդի հիմնական թիրախն այս պահի դրությամբ շարունակում է մնալ Շուշին, թեպետ նաև Բերձորի ուղղությամբ են փորձել առաջխաղացում իրականացնել՝ կրկին չի ստացվել։ Շուշիի ուղղությամբ թշնամին մեծ կորուստներ է կրել, երեկ երեկոյան և այսօր վաղ առավոտյան համառ մարտեր են ընթացել Շուշիի մերձակայքում։ Մեր Պաշտպանության բանակը աշխարհազորի հետ միասին թշնամու գրոհը կասեցրել է և հասցրել շատ մեծ կորուստներ՝ զինտեխնիկայի և կենդանի ուժի՝ հրետանին շատ լավ աշխատել է։ Շուշին կա և միշտ էլ պետք է լինի մերը՝ հայկական»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ այս պահին Ստեփանակերտում համեմատաբար հանգիստ է, ճիշտ է, մի քանի հրթիռ թշնամին արձակել է, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է։

«Պետք է սպասենք և տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու։ Շուշի մերձակայքում այս պահին մարտերը շարունակովում են, անօդաչու թռչող սաքեր են փորձում ներթափանցել,  բայց կասեցվում է»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21