Ստիպում էին, չէիր կարող չկարդալ. Հակոբ Ինջիղուլյանը հիշում է՝ 3 զինված ադրբեջանցի ինչպես էին հսկում հարցազրույցի ժամանակ

27.08.2020 19:14
3845

2013-ի օգոստոսին մոլորվելու հետեւանքով Ադրբեջանում հայտնված եւ բազմաթիվ փորձություններ հաղթահարելուց հետո երրորդ երկիր տեղափոխվելու միջոցով 2014-ի հոկտեմբերին Հայաստան վերադարձած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը դիտել է հայ սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ երեկ հրապարակված տեսանյութը եւ վստահ է, որ սպան այդ տեքստը ո՛չ անձամբ գրել է, ո՛չ էլ իր կամքով կարդացել. ըստ Ինջիղուլյանի՝ Ալավերդյանին ակնհայտորեն սպառնացել են:

Հիշեցնենք, որ խոսքը երեկ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութի մասին է, որում Ադրբեջանում հայտնված հայ սպան ընթերցում է իր անձնական եւ զորամասին վերաբերող տեղեկություններ, խոսում ինչ-որ ծրագրված դիվերսիայի մասին:

Հակոբ Ինջիղուլյանի եւ Գուրգեն Ալավերդյանի դեպքերը նման են ոչ միայն նրանց մոլորվելու հանգամանքներով պայմանավորված, այլ այն պատճառով, որ Ինջիղուլյանին եւս ժամանակին սպառնալիքներով ստիպում էին տեքստեր արտասանել: Նրան մասնավորապես ստիպել էին ասել, որ իր դասակի հրամանատարը հարբած վիճակում իրեն ստիպել է մթին գնալ եւ ջուր բերել, որի պատճառով էլ ինքը մոլորվել է եւ հայտնվել ադրբեջանական տարածքում: 

Ստորեւ մեր զրույցը Հակոբ Ինջիղուլյանի հետ.

- Հակո՛բ, տարիներ առաջ դուք մոլորվեցիք եւ հայտնվեցիք Ադրբեջանում: Այնտեղ ձեզ ինչ-որ հարցազրույցներ էին պարտադրվում, որոնց մասին դուք խոսեցիք Հայաստան վերադառնալուց հետո միայն: Մեկ տարուց ավելի պահանջվեց, որ դուք հասնեք նրան, որ ձեզ երրորդ երկիր տեղափոխվեն, որտեղից էլ գաք Հայաստան: Վստահ եմ՝ տեղյակ եք, որ հայ սպա է հայտնվել Ադրբեջանում, դիտե՞լ եք նրա մասնակցությամբ տեսանյութը, ի՞նչ կարծիք ունեք:

- Ես այսօր առավոտյան նայեցի, պարզ կարող ենք համեմատել իմ դեպքի հետ: Կարող եմ ասել, որ ինքը կարդում էր այդ ամենը, որովհետեւ ինքը, լինելով սպա, չի կարող կմկմալով խոսել, առավել եւս՝ կարդալ:

- Հավանաբար նկատել եք, որ իրականում տեքստն էր շատ անգրագետ հայերենով գրված: Ըստ ձեզ՝ Ադրբեջանում նորմալ հայերեն իմացող չկա՞, որ բառերի վերջավորությունը ճիշտ գրեր, թե՞ հատուկ էր արված:

- Հայերեն խոսողներ կան, բայց գրավոր տեքստին հավանաբար չեն տիրապետել:

- Գուրգեն Ալավերդյանը հրապարակեց իր հասցեն, քաղաքի անունը, զորամասի հասցեն եւ այլ գաղտնի տվյալներ: Այդպիսի տվյալներ չհրապարակելու հնարավորություն լինո՞ւմ է գերության մեջ:

- Չէ՛, ես էլ եմ ասել, թե որտեղ եմ ծնվել, որ դպրոցն եմ հաճախել, ստիպում էին, չէիր կարող չասել: Հավանաբար ստիպել են, ինքն էլ, իր կյանքի մասին մտածելով, կարդացել է, ցանկացած մարդ էլ էդպես կվարվեր: Որովհետեւ չես կարող խաբել իրենց, կարող է բռնվես:

- Իսկ ի՞նչ են անում բռնվելու դեպքում:

- Իմ պարագայում կարող էր գնդակահարության հասցվեր: Էդպես էին սպառնում:

- Ինչպե՞ս էին սպառնում: Կադրի մյուս կողմը չի երեւում, կադրում միայն սպան է: Ի՞նչ տեսարան կարող է լինել կադրից դուրս:

- Իմ պարագայում կամերայի հետեւում մի հոգի հայերեն խոսող մարդ էր, որը ստիպում էր՝ ոնց ասեմ, ոնց չասեմ էն կեղծ հարցազրույցների ժամանակ: Մեկ էլ զենքերով մի քանի զինվոր էին կանգնած կամերայի հետեւի մասում:

- Զենքը խոսողի վրա ուղղա՞ծ:

- Հա՛, հա՛, էդպես:

- Հակո՛բ, Դուք շատ արագ 3-րդ երկիր տեղափոխվելու ցանկություն հայտնեցիք, ինչը բավարարվեց: Գուրգեն Ալավերդյանը ե՞րբ կկարողանա նման հարց բարձրացնել:

- Երբ որ Կարմիր խաչը այցելի, այդ ժամանակ: Եթե, իհարկե, թույլ տան իրեն:

- Կարմիր խաչի հետ զրույցը վերահսկվո՞ւմ է, կարող են թույլ չտա՞լ:

- Կարող են թույլ չտալ, կարող են մինչեւ Կարմիր խաչի այցելելը իրեն ասել՝ ինչ պիտի խոսի:

- Իսկ եթե հակառակվի, կարող են Կարմիր խաչի այցից հետո պատժե՞լ:

- Ամեն ինչ էլ սպասելի է իրենցից:

- Ձեր կարծիքով՝ այս պահին ի՞նչ հնարավորություն կա նրան վերադարձնելու համար, պետությունը, միջազգային կառույցները ի՞նչ պետք է անեն:

- Փոխանակում պետք է լինի կամ երրորդ երկրի տարբերակը, դժվարանում եմ ասել:

armtimes.com

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24