Սումգայիթյան ողբերգության 30-րդ տարելիցը

28.02.2018 15:53
1621

ԽՍՀՄ կենտրոնական մարմինները եւ ադրբեջանական իշխանությունները համոզվելով, որ քաղաքական միջոցներով հնարավոր չէ կասեցնել հայերի օրըստօրե ծավալվող ազատագրական շարժումը, որոշեցին ոտնահարել համամարդկային իրավունքի բոլոր չափանիշները, ժողովրդական շարժմանը հակադրել բիրտ ուժն ու բռնությունը:

1988թ. փետրվարի 26-ին ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Մ.Գորբաչովը հատուկ կոչով դիմեց Ադրբեջանի եւ Հայաստանի աշխատավորներին՝ հորդորելով դադարեցնել ցույցերն ու հանրահավաքները՝ խոստանալով առաջիկայում լուծել բարձրացված հարցերը: Նույն օրը տեղի ունեցավ ՀԿԿ կենտկոմի պլենում, որի աշխատանքներին մասնակցեցին ԽՄԿԿ կենտկոմի քարտուղարներ Վ.Դոլգիխը եւ Ա.Լուկյանովը: Պլենումում ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կ.Դեմիրճյանը պաշտպանեց Մ.Գորբաչովի կոչը՝ ավելացնելով, որ պետք է «Կարգ հաստատենք եւ իրագործենք Գորբաչովի առաջ քաշած պահանջները» (ՀԱԱ, Ֆ. 1, գ.21,թ.4-5): Հայ ժողովուրդը մեկ անգամ եւս հավատաց կենտրոնական իշխանություններին եւ դադարեցրեց գործադուլներն ու հանրահավաքները: Իսկ ադրբեջանցիներն ընդհակառակը, ոչ միայն չդադարեցրին, այլեւ նոր թափ հաղորդեցին հակահայկական ելույթներին եւ դիմեցին վայրագ գործողությունների: 

Բաքվից 35 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 26-ից սկսած հակահայկական հանրահավաքներ կազմակերպվեցին, որոնց գլխավորում էին քաղաքի Կոմունիստական կուսակցության շրջկոմների քարտուղարները: Հետագայում Սումգայիթի պաշտոնանկ արված քաղկոմի քարտուղարը հայտարարեց, որ այդ բոլորը կազմակերպվել է Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի եւ նրա առաջին քարտուղարի ցուցումով: Դրան հավանաբար տեղյակ էին Մ.Գորբաչովը եւ նրա շրջապատը (Улубабян Г., Золян С., Аршакян А., Сумгаит…Геноцид…Гласность?, Ереван, 1989, с.55):

Փետրվարի 27-ին ադրբեջանական խուժանը «մա՜հ հայերին» կոչով տեղական իշխանությունների աչքի առաջ կատարեց հայ ազգաբնակչության կոտորած, որը տեւեց մինչեւ փետրվարի 29-ը:Պաշտոնական տվյալներով տանջամահ էին արվել 32 մարդ, խոշտանգվել եւ ծանր վիրավորվել ավելի քան 200 հոգի (Տե՛ս նույն տեղում, էջ 18, 19): Ո՛չ Սումայիթի հանրահավքները, ո՛չ կոտորածները պատահակն չեն եղել, ինչպես հետագայում փորձում էին ներկայացնել ադրբեջանական իշխանությունները: Նախօրոք կազմել էին հայերի բնակարանների ցուցակները, անջատել հեռախոսները, պահեստավորել ինքնաշեն զենքեր: Փետրվարի 26-29-ին Սումգայիթի միլիցիան չի գործել: Քաղաքը խուլ շրջափակված էր, ճանապարհներն ու երկաթուղին գտնվում էին զինված ջոկատների հսկողության տակ: Գազազած խուժանը հայերին սպանում էր բնակարաններում, տանջամահ անում փողոցներում ու հրապարակներում, այրում կենդանի մնացած մարդկանց: Այդ հանցագործության նպատակն էր փակել Արցախի հիմնահարցի քննարկման հեռանկարները, նոր ջարդերի կազմակերպման սպառնալիքով ահաբեկել հայերին եւ նրանց հարկադրել հրաժարվել ազատագրական պայքարից: Երեք օր տեւած ջարդերից հետո միայն, փետրվարի 29-ի գիշերը խորհրդային զորքը մտավ Սումգայիթ, որին մեծ դժվարությամբ հաջողվեց դադարեցնել վայրագությունները եւ քաղաքից դուրս հանել կենդանի մնացած հայերին: Ավելի քան երեք հազար սումգայիթաբնակ հայեր, կորցնելով իրենց բնակարանները եւ ունեցվածքը, հրաշքով փրկվելով սպանդից, պատսպարվեցին Հայաստանում, իսկ մնացածները Ադրբեջանից փախան տարբեր ուղղություններով: Ըստ որում՝ նրանց թույլ չէին տալիս փոխադրվել Ղարաբաղ:

Կենտրոնական իշխանությունները ձգտում էին հասարակությունից թաքցնել սումգայիթյան ողբերգությունը՝ այն ներկայացնելով որպես խուլիգանական տարրերի գործողություն: Ավելին, կենտրոնական մամուլն ու հեռուստատեսությունը դատապարտում էին «պրոլետարական միասնությունը խաթարող հայ անջականներին», հակահայկական թույն սփռում ամբողջ երկրով մեկ: Մոսկվայի ադրբեջանամետ քաղաքականության պատճառով սումգայիթյան ոճրագործները մնացին անպատիժ: Դա ադրբեջանաբնակ հայերի նկատմամբ լայնածավալ հալածանքների եւ բռնի տեղահանումների ազդակ հանդիսացավ: Ամբողջ Ադրբեջանում ծայր առավ վայրենի խրախճանք, ամենուր ջարդարարների գործողություններն ուղեկցվում էին հայերի սպանություններով, բնակավայրերի ավերումով ու թալանով:

ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 

Երեւանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետի դեկան

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22