ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

07.04.2021 16:09
5921

Սիրելի՛ մայրեր, քույրեր, դուստրեր

Անչափ գեղեցիկ հոգեւոր խորհուրդ ունի այս օրը ՝ նշվում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, Ապրիլի 7-ը Հայ առաքելական եկեղեցին հռչակել է նաեւ «Մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր»:

Մեզնից յուրաքանչյուրի համար մայրն իր կյանքի գլխավոր անձն է, նրա սերը, հոգատարությունը, ջերմությունը, նվիրվածությունն ու հավատը աջակցում, ոգեշնչում են մեզ ամեն տարիքում։

Հայ մայրերի, կանանց համար ծանրագույն տարի ու ժամանակներ ենք ապրում․․․ Բայց նաեւ ձեզանով ու ձեր շնորհիվ է, որ պիտի կյանքը Հայոց հողում ամուր հիմքերով ապագա ունենա, պիտի վերընձյուղվենք, նոր շողեր փնտրենք արեւի տակ՝ ջերմանալու, ազգի շարունակականությունն ապահովելու համար, նաեւ ձեր շնորհիվ է, որ որ պիտի լույս աշխարհ գան ու անպայման հայեցի ոգով մեծանան նոր սերունդներ։

Ուստի այսօր խոնարհումս, շնորհակալանքս, երախտագիտությունս ձեզ՝ հայ մայրեր, ամենայն բարին ու հաջողությունը թող ուղեկցի մայրանալուն սպասող կանանց, սփոփանք եւ ապրելու ուժ եմ մաղթում պատերազմի հետեւանքով թանկ կորուստներ ունեցած կանանց․․․

Ու ցանկանում եմ, որ ոգեշնչվելով օրվա խորհրդից մայրանան բոլոր նրանք, ում դեռ չի այցելել ամենասուրբ այդ առաքելությունը, նաեւ շատ զավակներ լույս աշխարհ բերեք․ հիմա վարածնվելու, ուժեղանալու, ամեն ոլորտում հաղթելու համար դրա կարիքն, իսկապես, շատ ունենք։

Մաղթում եմ բոլորիդ խաղաղ երկինք ու խաղաղ կյանք։

Սյունիքի մարզպետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40