ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ

26.10.2018 16:12
1642

Հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով Մեղրի համայնքում էր Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը: 
Մինչ Մեղրիի մաքսակետ եւ համայնքապետարան նախատեսված այցերը, մարզպետը մասնակցեց Մեղրիի մանկապարտեզում կազմակերված աշնանային բացօթյա միջոցառմանը, շրջեց փոքրիկների պատրաստած գունեղ տաղավարներով, համտեսեց համայնքում պատրաստված գինի, լավաշ, անուշեղեն: Ի դեպ, մարզպետի այցն անակնկալ էր միջոցառման մասնակիցների համար:
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ուղեկցությամբ Սյունիքի մարզպետը շրջեց մաքսատան տարածքում, նաեւ` հայ-իրանական սահմանի երկայնքով, եղավ Մեղրիի ազատ տնտեսական գոտում: Մաքսատան աշխատակիցներին ցուցումներ տալով՝ մարզի ղեկավարը հորդորեց ավելորդ խոչընդոտներ չստեղծել օրվա հացը վաստակող, ընտանիք պահող քաղաքացիների համար, խստացնել անվտանգությունը, վերահսկողությունը եւ մաքուր, բարեկարգ պահել տարածքը:
Մարզպետը համայնքի ուժային կառույցների ներկայացուցիչների հետ անցկացրած փակ խորհրդակցությունից հետո զրույց ունեցավ Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի հետ, առանձին-առանձին ծանոթացավ աշխատակիցների եւ նրանց կողմից համակարգվող ոլորտների հետ:
«Այստեղ աուրան դրական է, աշխատանքային մթնոլորտն՝ ակնհայտ, և հաճելի է փորձառու ավագների կողքին այսքան երիտասարդ կադրեր տեսնել: Իմ դռները բաց են բոլորի առաջ, հաճախակի եմ այցելելու ձեզ, ակնկալում եմ ամուր համագործակցություն հանուն մեկ նպատակի՝ առողջ եւ ամուր Սյունիքի ու մեր պետության», - իր խոսքն ավարտեց Հունան Պողոսյանը:
Մարզպետի՝ համայնք կատարած ճանաչողական այցի վերջին կանգառը Մեղրիի բժշկական կենտրոնն էր:

syunik.mtad.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22