ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ ՀՈԳԵՇՆՈՐՀ ՏԵՐ ՄԱԿԱՐ ՎՐԴ․ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

08.04.2023 20:30
2598

Սյունեցի իմ շատ սիրելի հավատացյա՛լ եղբայրներ և քույրեր

Ցնծացեք և ուրախ եղեք, քանզի այսօր Սուրբ Հարության տոնն է։ Այսօր հոգու խնդությամբ Քրիստոսի հրաշափառ hարության ավետիսով միմյանց ողջունելու օրն է։ Ավետիս, որը մեզ պարգում է ճշմարտությամբ հաղթանակելու ոգի և մեր հոգիները պարուրում է լույսով։ Մահվամբ մահը հաղթահարած Քրիստոսը մեզ համար հավիտենական կյանքը դարձնում է «իմացյալ» և Սուրբ Խաչի նշանով ու իր հաղթական հարությամբ ճանապարհ բացում դեպի հավերժություն։ Նա մեզ սովորեցնում է լինել միշտ արթուն, վստահ սեփական ուժերի նկատմամբ, և ամենակարևորը՝ իր օրինակով ցույց է տալիս, որ անգամ ամենածանր պայմաններում պետք է ապավինել Աենազոր Աստծուն և արիության ոգով, հույսով, սիրով ու լավատեսությամբ հաղթահարել մեր հայրենքի առջև ծառացած բոլոր դժվարությունները։

Արդ, սիրելի՛ հավատացյալներ, Սուրբ Զատկի այս նվիրական պահին, երբ փառաբանում ենք բարու և արդարության հաղթանակը, երբ մեր հոգիներում ճառագում են սիրո և հաշտության պայծառ զգացումները, եկեք բազուկները երկինք պարզենք ու աղոթենք, որ Հարության լույսը օգնի հաղթահարելու խավարը, կեղծիքը, պատերազմը, բռնությունը, քանզի «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն Իւրով մեզ զկեանս պարգեւեաց»։

Օրհնությամբ`
Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ
տ. Մակար վրդ. Հակոբյան

Սյունյաց թեմ / Syunyac tem

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34