Սյունիքի արոտավայրերը պարսիկ խաշնարածներին տրամադրելու ծրագիրը շարունակում է մնալ օրակարգում

02.05.2013 20:32
2734

Իրանական «Farsnews.am» պարբերականի` ապրիլի 25-ին տարածած հայտարարությանը` ընթացիկ մայիսին պարսիկների ոչխարը Սյունիք տեղափոխելու մասին, առայժմ չեն արձագանքել հանրապետության ղեկավարներն ու հատկապես ՀՀ արտգործնախարարությունը:

Սյունիքի արոտավայրերի հետ կապված նոր զարգացումներին ծանոթանալու համար բերենք երկու տեղեկատվություն, որ տարածել են «Zham.am-ը» եւ «econews.am-ը» ապրիլի 25-ին:
Առաջին: «Իրանական «Farsnews.am» պարբերականը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Արեւելյան Ադրբեջան (Ատրպատական) նահանգից արդեն այս տարվա մայիս-հունիս ամիսներին սկսվելու է ոչխարների տեղափոխումը Հայաստանի Սյունիքի մարզ: Արեւելյան Ատրպատական նահանգի ղեկավարն ասել է, որ համաձայնությունը ձեռք է բերվել իր` Հայաստան այցելության ժամանակ: Ըստ ձեռք բերված համաձայնության` առաջին փուլում` 6 ամսվա ընթացքում, Հայաստան կտեղափոխվի 10000 գլուխ ոչխար: 5 տարվա ընթացքում ոչխարների թիվը կհասցվի 50000-ի: Յուրաքանչյուր հոտ ղեկավարելու է 5 հովիվ: Իսկ ՀՀ-ում նրանց կերն ապահովելու է հայկական մի կազմակերպություն»:

Երկրորդ: «25.04.2013թ. «zham.am» լրատվական կայքի «Իրանական ոչխարներին Սյունիքի մարզ կտեղափոխեն արդեն մայիսի՞ն» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզպետարանը պաշտոնապես հայտարարում է, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Մարզի արոտավայրերի` իրանական կողմի հնարավոր օգտագործման մասին ԶԼՄ-ներում վերջին ժամանակներում հաճախակի հնչեցրած հրապարակումների վերաբերյալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից քանիցս տրվել են ամբողջական եւ սպառիչ պարզաբանումներ»:

Երկու այդ հաղորդումից պարզ է դառնում, որ Սյունիքի արոտավայրերի հարցը ոչ միայն չի փակվում, այլեւ նոր, գործնական ու վտանգավոր ընթացք է ստանում: Եվ այդ ամենն այն դեպքում, երբ հայ հանրությունն ընդգծված մերժողական վերաբերմունք ցույց տվեց Սյունիքի արոտավայրերը պարսիկներին տալու համաձայնագրերի հանդեպ: Բազմաթիվ մասնագետներ հիմնավորեցին նույնիսկ, թե ինչ բացասական անդրադարձ կունենա այդ մտադրության իրագործումը ե՛ւ մեր ազգային անվտանգության, ե՛ւ արոտավայրերի, իսկ ապագայում` ժողովրդագրական վիճակի վրա:
Հիշենք` 2013թ. հունվարի 15-ին Սյունիքի մարզպետարանի եւ Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի ներկայացուցիչների միջեւ ստորագրվեց չորս համաձայնագիր, ըստ որոնց` 52 հազար հա արոտավայր 10 տարի ժամկետով (մեկ հա-ի տարեկան վարձավճարը` 25 դոլար) տրվում է պարսիկ խաշնարածներին: Համաձայնագրում ամրագրվել էր դրույթ այն մասին, որ առաջիկա գարնանը պետք է մեկնարկի պարսիկների ոչխարների` Հայաստանի արոտավայրեր տեղափոխելու ծրագիրը…

Այս ամբողջ պատմության մեջ, սակայն, կա մի արտառոց, մի կեղծաշունչ երանգ, որ ամենաառանցքայինն է, սակայն, չգիտես ինչու, շարունակում ենք անտեսել: Պատկերացնո՞ւմ եք` երկրի հողատարածքից 52 հազար հա վարձակալությամբ, հակառակ հանրապետության բնակչության կարծիքի (դատելով մամուլից), տրվում է մեկ այլ երկրի, իսկ պետության, կառավարության ղեկավարները ձայն չեն հանում: Ծպտուն չի հանում նաեւ երկրի արտաքին գործերի նախարարությունը, որ կոչված է զբաղվելու հենց նման հարցերով… Միգուցե բացատրություն ուներ իշխանությունների նախորդ ամիսների լռությունը. դե հանրապետության նախագահի ընտրություն էր, ներքաղաքական վիճակը մտահոգիչ էր, կրակին յուղ լցնել չէր կարելի եւ այլն: Դրանում, կրկնում ենք, գուցե տրամաբանություն կար առաջին հայացքից, բայց իշխանությունների կրավորական կեցվածքը (երբ խնդրո առարկայով անհանգստացած էր հանրապետության բնակչությունը) ողջամիտ չի կարելի համարել ոչ մի պարագայում: Հիմա ընտրությունն ավարտվել է, ներքաղաքական կյանքը, կարծեք, կայունանում է (չհաշված Երեւանի ավագանու ընտրությունը, որի շուրջ զարգացումները դեռ առջեւում են), եւ ուրեմն կարելի է ցուցաբերել մի փոքր անկեղծություն, մանավանդ որ ոչխարների տեղափոխման ժամկետը (ըստ համաձայնագրի) մոտեցել է: Փորձենք խոսել ավելի անկեղծ ու առարկայական: Շատ գովելի է, որ Սյունիքի մարզպետարանն անմիջապես արձագանքել է «Farsnews»-ի վերոբերյալ հայտարարությանն ու ստահոդ համարել այն: Բայց արդյո՞ք տեղին էր (պահանջված էր) մարզպետարանի հերքումը, արդյո՞ք այդ հերքմանը կարելի է նշանակություն տալ եւ լուրջ վերաբերվել: Եթե խոսքը երկու պետության միջպետական հարաբերությունների մասին է, ապա «Farsnews»-ի տարածած տեղեկատվությունը կարող է հերքել կամ հավաստել միայն երկրի բարձրագույն ղեկավարությունը կամ (առնվազն) ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Մինչդեռ… Չորս ամիս է, ինչ հայ հանրությունն ալեկոծված է` Սյունիքի արոտավայրերի մի մասը պարսիկ խաշնարածներին տալու (արդեն պայմանավորված) գործարքի հեռանկարից դրդված: Եվ չնայած դրան` երկրի ղեկավարությունը ջուրը բերանն է առել ու ոչինչ չի ասում այդ մասին, ինչը եւ պարզունակ մի հարցի տեղիք է տալիս` մի՞թե դա այնքան մանր հարց է, որ երկրի ղեկավարությունը չի ուզում երկու բառով իր դիրքորոշումն արտահայտել: Ի դեպ, ՀՀ նախագահն ու վարչապետը չեն կարող ասել, որ նման համաձայնագրեր չկան (ինչպես մի անգամ կիսատ-պռատ ասաց արդարադատության նախարարը), որ Սյունիքի ու Արեւելյան Ատրպատականի միջեւ կնքված համաձայնագրերն իրավական ուժ չունեն: Այլապես մեկ ուրիշ հարց կծագի` եթե այդ համաձայնագրերն ապօրինի են, իրավական ուժ չունեն, եթե համաձայնագրերը ստորագրողը գերազանցել է իր լիազորությունները, ապա ինչո՞ւ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել մինչեւ հիմա: Մի խոսքով` ժամանակը չէ՞ հրաժարվել պարզունակ այս խաղից եւ իրերն իրենց անունով կոչել: Սյունիքում բանական որեւէ էակ չի հավատում, որ մարզպետարանը (իր շարքային աշխատողներից մեկի ստորագրությամբ), առանց երկրի նախագահի ու վարչապետի հանձնարարության, կարող էր միջպետական նշանակության նման փաստաթուղթ ստորագրել, առավել եւս, որ մարզպետարանն ու հատկապես համաձայնագիրը ստորագրող անձնավորությունն իրավական նման լիազորությամբ օժտված չեն: Ահա ինչու Սյունիքում սպասում են ՀՀ նախագահի ու վարչապետի պաշտոնական դիրքորոշմանը: Մյուսների հերքումներն ու ելույթները (այդ թեմային առնչվող) զավեշտի տպավորություն են թողնում: Ոչ պակաս զավեշտալի է այն լրատվամիջոցների պահվածքը, որոնք չորս ամիս շարունակ կասկածելի այդ գործարքի արմատները չեն փնտրում ճիշտ տեղում` Սյունիքի բոլոր դժբախտությունների աղբյուր Երեւանում…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հ.Գ. Ըստ մեր ունեցած տեղեկությունների` ապրիլի 26-ին Երեւանում` Կայուն զարգացման ազգային խորհրդում, որը գլխավորում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քննարկվել է Սյունիքի արոտավայրերի հարցը: Խորհուրդը, ինչպես տեղեկացնում է «econews»-ը, բավարարվել է Սյունիքի մարզպետարանի տարածած հերքումն ի գիտություն ընդունելով: Վարչապետը կրկին ձեռնպահ է մնացել սեփական դիրքորոշում հայտնելուց…

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08