Սյունիքի մարզի տնտեսվարողները 1000 խոշոր հարկատուների ցանկում

02.02.2017 16:01
2546

ՀՀ հարկային ծառայությունը հրապարակել է 2016թ. արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, որում տեղ են գտել նաեւ սյունիքյան 20 ընկերություն եւ կազմակերպություն. երկու-երեք տարի առաջ այդ թիվն անցնում էր երեսունից:

Խոշոր հարկատուների ցանկում են Կապանի եւ Գորիսի բժշկական կենտրոնները. նրանցից յուրաքանչյուրը հաշվետու տարվա ընթացքում պետությանը վճարել է մոտ 120 մլն դրամ հարկ:
Խոշոր հարկատուի իրենց ավանդական դիրքը շարունակում են պահպանել «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն (335 մլն դրամ հարկ) եւ «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն (125 մլն դրամ հարկ):

Կան տնտեսվարողներ, ովքեր գրանցված են Սյունիքում, բայց չեն գործում մարզում. դա էլ նրանց՝ հայտնի սկզբունքով գործելու մասին է վկայում՝ աչքից հեռու՝ սրտից հեռու (Լիա Կ գրուպ, Ռոյալ փրինթ, Արմենիան մայնինգ քոնթրակթոր, Ալ խալիդիա տուրիզմ… ):

Ուշագրավ է, որ խոշոր հարկ վճարողների ցուցակի չորրորդ հորիզոնականն զբաղեցնում է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերությունը, որը, իհարկե, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը չէ: Սա հենց «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն է, որի ունեցվածքը վաճառվեց «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը: «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն 2016-ին գործունեություն չի իրականացրել, եւ կարելի է ենթադրել, որ հարկերն առաջացել են ընկերության գույքի առուվաճառքից ստացված եկամուտներից (վճարված հարկը՝ մոտ 15,5 մլրդ դրամ):

Խոշոր հարկ վճարողների շարքում, ինչպես բազմիցս ենք արտահայտվել, առավել հետաքրքիր է մարզի հանքարդյունաբերական երեք ձեռնարկության վիճակը:

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը տարվա արդյունքներով զբաղեցրել է 16-րդ տեղը (2015-ի արդյունքներով՝ 2-րդ, 2014-ի արդյունքներով՝ 4-րդ, 2013-ի արդյունքներով՝ 1-ին տեղը):

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունը 2016-ի արդյունքներով զբաղեցրել է 38-րդ տեղը (2015-ի արդյունքներով՝ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն՝ 36-րդ, 2014-ի արդյունքներով՝ 16-րդ, 2013-ի արդյունքներով՝ 14-րդ տեղը):

«Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը 2016-ի արդյունքներով զբաղեցրել է 89-րդ տեղը (2015-ի արդյունքներով՝ 44-րդ, 2014-ի արդյունքներով՝ 40-րդ, 2013-ի արդյունքներով՝ 34-րդ տեղը):

Խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրած տեղը միգուցեեւ խորհրդանշական կամ բարոյական նշանակություն ունի: Մինչդեռ կարեւոր է, թե հանքարդյունաբերության երեք ձեռնարկությունից յուրաքանչյուրը որքան հարկ է վճարել 2016 թվականին:

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ն վճարել է մոտ 9,2 մլրդ դրամ (2015-ին՝ 27,5 մլրդ, 2014-ին՝ մոտ 20 մլրդ, 2013-ին՝ 37,8 մլրդ դրամ):

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն վճարել է մոտ 3,2 մլրդ դրամ (2015-ին՝ «Դանդի փրիշս մեթալ Կապան» ՓԲԸ-ն՝ 3,3 մլրդ դրամ, 2014-ին՝ 5,2 մլրդ դրամ, 2013-ին՝ 5,3 մլրդ դրամ):

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն վճարել է մոտ 1,5 մլրդ դրամ (2015-ին՝ 2,9 մլրդ դրամ, 2014-ին՝ 3,2 մլրդ դրամ, 2013-ին՝ 3,5 մլրդ դրամ):

Հանքարդյունաբերական ձեռնարկություններում արձանագրված նահանջը պայմանավորված է նախեւառաջ միջազգային շուկայում՝ գունավոր մետաղների լոնդոնյան բորսայում գների անընդհատ նվազումով: Նոր-նոր (2016-ի վերջից) կայունացում է նկատվում մոլիբդենի շուկայում (մեկ տոննա մաքուր մոլիբդենի գինը ներկայումս 15250 դոլար է՝ 2014-ի 33000 դոլարի փոխարեն), ինչպես եւ պղնձի շուկայում (մեկ տոննա մաքուր պղնձի գինը ներկայումս 5931 դոլար է՝ 2013-ի 8216 դոլարի դիմաց): Ի դեպ, 2016-ի սկզբին պղնձի գինը հասել էր աննախադեպ ցածր նիշի՝ մեկ տոննան՝ 4310 դոլար:

Ստեղծված իրավիճակում, կարծում ենք, հանքարդյունաբերական ձեռնարկությունների գլխավոր խնդիրը շարունակում է մնալ առկա աշխատատեղերի պահպանումը եւ կենսական նշանակություն ունեցող սոցիալական ծրագրերի իրականացումը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21