Սյունիքի նորագույն պատմություն. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ի ուխտագնացությունը Տաթեւի վանք

20.04.2020 16:07
1977

Երբ 1989 թվականի ապրիլին, որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, ես պետք է Հայաստան գայի իմ նախորդի հրավերով, նամակ գրեցի նրան, որ կամենում եմ այցելել Հայաստանի հարավում գտնվող Տաթևի վանք, մեր Եկեղեցու պատմության մեջ աստվածաբանական ամենանշանավոր կենտրոններից մեկը: Իմ ժամանման օրվա երեկոյան Վագգեն կաթողիկոսն ինձ ասաց. «Երբ ստացա Ձեր նամակը, հուզվեցի. իբրև կաթողիկոս իմ ծառայության 33 տարիներին ես ոչ մի անգամ չեմ այցելել Տաթևի վանք: Հիմա Դուք մի քանի օրով եք եկել Կիլիկյան Աթոռից, և եթե այնտեղ վերադառնաք, ի՞նչ կասեն մարդիկ: Կհարցնեն` ո՞ւր է մեր կաթողիկոսը: Դրա համար ես որոշել եմ, որ մենք գնանք միասին»: Մենք միասին շրջեցինք Հայաստանի ամբողջ հարավում: Եվ բազմաթիվ հավատացյալների առաջ նա ասաց հետևյալը. «Սիրելիներս, դուք լավ գիտեք, որ ես երբեք ձեզ մոտ այցի չեմ եկել, ես չգիտեմ, արդյոք, լա՞վ եմ վարվել, թե՞ վատ… Բայց եթե նախապես եկած լինեի, դուք չէիք կարող այսպես հրապարակավ ինձ դիմավորել»:

Դա 1989 թվականն էր, և կային թեմեր, որտեղ նա չէր եղել իր ընտրվելու ժամանակից` 1955-ից ի վեր: Այսօր, երբ ես ուղևորվում եմ տարբեր տեղեր, երկրի հարավում և հյուսիսում, մարդիկ ինձ ասում են. «Մենք երբեք կաթողիկոս չենք տեսել…»: Բայց, կրկնում եմ, նա չէր կարող այլ կերպ վարվել:

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34