Կառավարությունը խթանում է ավտոմեքենաների վաճառքը Հայաստանում

29.04.2021 11:40
1165

Կառավարությունն ընդունեց ավտոմեքենաների երկրորդական շուկան զարգացնելու միտում ունեցող օրինագծերի փաթեթը, որով առաջարկում է նվազեցնել ավտովաճառողներից գանձվող հարկերը, իսկ գնորդներին ապահովում է գործարքների ավելի քաղաքակիրթ պայմաններ։

Հայաստանի կառավարությունը որոշել է Հայաստանում աշխուժացնել ավտոմեքենաների` 2019թ–ից ի վեր լճացման մեջ գտնվող առևտուրը։ Այդ նպատակով մշակվել է օրենսդրական նախագծերի մի ամբողջ փաթեթ, որն այսօր հավանության արժանացավ կառավարության հերթական նիստում։

«Այս պարագայում խոսքը օգտագործված ավտոմեքենաները նորով փոխարինելու համակարգի մասին է։ Աշխարհում լայնորեն տարածված է, երբ մարդիկ իրենց մեքենաները հանձնում են ու որոշակի գործարքի արդյունքում ստանում նոր մեքենա։ Մենք մեր ուսումնասիրությունների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ մեր գործող հարկային համակարգն այս պրոցեսի համար նպաստավոր չէ և չի շահագրգռում, որ այդ շուկան զարգանա»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` օրենքների փոփոխությունների դեպքում ոչ միայն կպարզեցվի հին ավտոմեքենան նորով փոխարինելու գործընթացը, այլև կթարմանա ավտոմեքենաների պարկը։

Օրինագծերի փաթեթով առաջարկվում է Հայաստանում ներդնել աշխարհի զարգացած երկրներում արդեն վաղուց լայնորեն կիրառվող Trade-in համակարգը, որի օգնությամբ քաղաքացիներն իրենց օգտագործված ավտոմեքենաները հանձնում են տվյալ մակնիշի արտադրողի հայաստանյան պաշտոնական ներկայացուցչին ու դրա փոխարեն գնում նորը` վճարելով գնային տարբերությունը։ Ներկայացուցիչն էլ հետագայում վերանորոգում է օգտագործված ավտոմեքենան ու վերավաճառում` շահավետ պայմաններով շահույթ ստանալով։

«Այսօր գործող օրենքով հին ավտոմեքենան նորով փոխարինելու դեպքում գնորդը ստիպված է լինում ԱԱՀ վճարել ավտոմեքենայի ամբողջ արժեքի 20%-ի չափով, իսկ նոր կարգավորումներով ընդամենը գնային տարբերությունից պետք է վճարեն»,– ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` հավելելով, որ առաջարկվող կարգը տրամաբանական է, քանի որ Հայաստանում այսօր շահագործվող բոլոր ավտոմեքենաների համար դրանց ամբողջ արժեքի համար ԱԱՀ արդեն մեկ անգամ վճարվել է։

Կառավարությունն առաջարկում է նաև, որ այս գործառույթն իրականացնելու համար ընտրվեն հատուկ ընկերություններ, որոնք կառավարությունից լիցենզիա կստանան։

Այդ նոր կարգին հարմարվելու նպատակով գործադիրն առաջարկում է օրենքին իրավական ուժ տալ միայն 6 ամիս հետո։

Հիշեցնենք` 2015-2019թթ–ին Հայաստանում ավտոմեքենաների ներկրումն ու վաճառքը բավական մեծ չափերի էր հասել ԵԱՏՄ–ի տրամադրած արտոնյալ պայմանների շնորհիվ, ինչի արդյունքում ներկրման հարկը, ի տարբերություն ԵԱՏՄ անդամ այլ երկրների, Հայաստանում անհամեմատ ավելի ցածր էր։

Պաշտոնական տվյալներով` միայն 2019թ–ին Հայաստան է ներկրվել 159 000 մեքենա, որոնց մեծ մասը վերավաճառվել ու արտահանվել է ԵԱՏՄ երկրներ։ Իսկ շուրջ 40 000–ն առ այսօր մնում է Հայաստանում, ու փորձ է արվում դրանք վաճառել արդեն ներքին շուկայում։

Բանն այն է, որ Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետի ավարտի հետ ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքը 2020թ–ի հունվարի 1-ից ավելացավ` 10%-ից դառնալով 30-50%, որից հետո Հայաստան ավտոմեքենա ներկրելը, առավել ևս վերաարտահանելը դարձավ ոչ շահավետ։



armeniasputnik.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22