Մեղրու տարածաշրջանին` նոր էկոլոգիական վտանգ

11.09.2014 15:00
1995

Հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը:

Մեղրասարի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Մեղրու լեռնաշղթայի լեռնանցքային մասում, Մեղրի գետի վերին հոսանքի ավազանում, Լիճք եւ Տաշտուն գյուղերից 5կմ դեպի հյուսիս-արեւելք:

Նախագծով նախատեսվում է հանքավայրը շահագործել 3 բացահանքերով հաջորդաբար: Հանքավայրի ընդհանուր պաշարներն են` հանքաքար` 345,392 հազար տ, ոսկի` 1602,19կգ, արծաթ.` 4496,52կգ: Տարեկան արդյունահանվելու է 50,0 հազար տոննա ապրանքային հանքաքար: Հանքավայրի շահագործման ընդհանուր տեւողությունը կազմելու է 7,5 տարի: Հանքավայրում հանդիպում են նաեւ այլ հազվագյուտ մետաղներ: «Հանքաքարերի միներալային կազմում մասնակցում են պիրիտը (գերակշռում է), խալկոպիրիտը, գալենիտը, սֆալերիտը, խունացած հանքաքարերը, արսենոպիրիտը, մելանտերիտը, բնածին ոսկին, բնածին արծաթը, ինչպես նաեւ հեմատիտը: Պարփակող ապար է հանդիսանում քվարց-կարբոնատային մետասոմատիտը: Քվարցը քանակական հարաբերությամբ կազմում է 50-60%-ը: Հանքային միներալները կազմում են 1.0-2.0%, որոնցից պիրիտի բաժինը 1.0-1.5%», – նշված է նախագծում: Սակայն հանքաքարից սրանց կորզման մասին խոսք չկա: Դրանք կմնան լցակույտերում:

Հանքավայրի շահագործման ընդհանուր մակերեսը կազմում է 73հա: Լցակույտի զբաղեցրած տարածքը կազմում է 33,5հա: Բացահանքերի շահագործման 7.5 տարվա ընթացքում մակաբացման ապարների ծավալը կկազմի 24.69 մլն.մ3:

Հանքաքարը կվերամշակվի Տաշտունի փորձարարական գործարանում, որը գտնվում է նախագծվող բացահանքերի տարածքից մոտ 9-10կմ հեռավորության վրա: Նախագծի համաձայն` Տաշտունի փորձարարական համալիրը տեղադրվելու է բարձր լեռնային շրջանում, որտեղ հանդիպում են հազվադեպ եւ անհետացող, ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ:

Տարածաշրջանում շատ կան Հայաստանի Կարմիր գրքում գրանցված 29-ը թռչնատեսակ, 15 կաթնասուն, միջատների 1 տեսակ: ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ կետով արգելվում է ընդերքօգտագործումը, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերի կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:

Հիշեցնենք, որ Տաշտունի փորձարարական համալիրի շինարարական աշխատանքները սկսվեցին առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության, ինչի համար բնապահպանական տեսչությունը դադարեցրեց համալիրի շինարարական աշխատանքները մինչեւ նախագծի փորձաքննություն անցնելը եւ դա այն դեպքում, երբ ՀՀ կառավարությունն արդեն իսկ արտոնություններ էր տվել «Ատ Մետալս» ՍՊԸ-ին` ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող եւ 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգելով մինչեւ 2016թ.:

Հանքավայրը շահագործվելու է ամենօրյա պայթեցումների միջոցով: Ըստ նախագծի` Տաշտուն եւ Լիճք գյուղերի բնակիչների վրա արտաքին միջավայրի անբարենպաստ ներգործություն ունեցող գործոններից մեկը հանքավայրի շահագործման ժամանակ առաջացած աղմուկն է: «Կուտակվելով մարդու օրգանիզմում` ակուստիկ գրգռումն առաջին հերթին վնասակար ազդեցություն է գործում կենտրոնական նյարդային համակարգի վրա: Աղմկային ծանրաբեռնվածությունը բացասաբար է անդրադառնում հատկապես մանկական օրգանիզմի վրա», - նշված է նախագծում: Բացի աղմուկից բնակչության առողջությանը մեծ վնաս կհասցնի նաեւ տոքսիկ նյութերով եւ վնասակար գազերով հագեցած հանքավայրի փոշին, ինչպես նաեւ ռադիոակտիվ ֆոնի բարձրացումը, ինչի մասին նախագծում ոչինչ ասված չէ: «Շրջակա միջավայրի վրա տարբեր հանքավայրերի քիմիական ազդեցության աղյուսակի» համաձայն` եթե հանքավայրում առկա է եւ ոսկի, եւ արծաթ, ապա այդ հանքավայրում առկա է ռադիոակտիվ ֆոն:

7 օգոստոսի 2014թ.
ԷկոԼուր

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40