Ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի բուհ չպետք է լինի, ՀՀ-ում գործող 60 բուհերը մեզ համար դեղին նշան են․ վարչապետ

16.03.2024 19:48
754

ՀՀ-ում գոյություն ունի 60 ԲՈՒՀ։ Այս արտահայտությունը մեզ համար եթե ոչ կարմիր, ապա դեղին նշան պիտի լինի․ այս մասին այսօր ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետը։

Ըստ նրա՝ բուհերի բոլոր շենքերը պետք է համախմբվեն մի կազմակերպության մեջ, եկամուտը գնալու է ակադեմիական քաղաք։

«Բուհական ոլորտում մեր պրոբլեմները խորն են։ Ես ուզում եմ, որ մենք ստատուս-քվոն հասկանանք։ 60 ԲՈՒՀ նշանակում է  60 ռեկտոր, մոտ 120 պրոռեկտոր, մի քանի 100 դեկան, 1,000 դեկանի տեղակալ։ Ոչ մի զարմանալի բան չկա, որ երբ որ մենք խոսում ենք բուհական համակարգի բարեփոխումների մասին, որոշակի լարվածություններ են առաջանում, քանի որ մենք խոսում ենք հարյուրավոր և հազարավո մարդկանց, իրենց տեսակետից, այդ կարգավիճակներկց զրկելու մասին։ Բայց սա մեր երկրի պոտենցիալի իրացման և զարգացման մասին է։

Այդ 60 բուհերի պատճառով միջազգային սկանդալների մեջ ենք ընկնում, որովհետև մենք խոսում ենք Հայաստանի միջազգային հեղինակության մասին, բայց միջազգային մամուլում առնվազն տասնյակ հրապարակումներ են եղել, թե ինչպես են Հայաստանում գործում բուհեր, որոնք ֆեյք դիպլոմներ են վաճառում և այդպես շարունակում։

Որպես կառավարություն զգում ենք, որ փորձագիտական հարցերի պատասխան ստանալը դառնում է անհնարինություն։ Դա նշանակում է, որ գիտելիքի հետ առերեսվելու ճանապարհին 10 տարի ուշացել ենք։ Եթե մենք ՀՀ-ում ԲՈՒՀ-երը հավաստագրենք միջազգային չափանիշներով, ոչ մի ԲՈՒՀ հավաստագրում չի ստանա»,- նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ Ակադեմիական քաղաքը չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է։․ «Ի վերջո, Երևանում երկարաժամկետում ԲՈՒՀ չպետք է լինի, Ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի ԲՈՒՀ չպետք է լինի։ Հայաստանյան բոլոր բուհերը՝ հայաստանյան թե օտարերկրյա, մասնավոր թե պետական, պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում»։

armtimes.com

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34