«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Ս. Ալեքսանյանին

30.06.2014 18:02
2220

 

Բաց նամակ

 

(պատասխան խոսքի իրավունքով)

Հարգելի´  պարոն  Ալեքսանյան,  մեր կողմից երկարատեւ լռությունը մեր թույլ կողմը չէ եւ ոչ էլ Ձեր «մեղադրանքների» մեջ մեր մեղավորությունը:

Լռության պատճառը հիմնավորված էր նրանով, որ կարծում էինք, թե չարությունը վերջապես սահման կունենա:

Հարգելի´ Սամվել, Գորիսում պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ունենալու կարեւորությունը դեռեւս եղել է խորհրդային շրջանի Գորիսի կուսակցական, խորհրդային շատ հայտնի գործիչների մտահոգության առարկան, եւ նրանց գործադրած ջանքերի արդյունքում էլ բացվել է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը: Նրանց երկարատեւ, հետեւողական աշխատանքի շնորհիվ բացված մասնաճյուղի հիմքի վրա Գորիսի պետական համալսարան ունենալու գաղափարը եղել է մարզի նախկին 3 մարզպետների`  մարզի հեռանկարային զարգացման ծրագրերի օրակարգում: Համալսարանում տարվող կրթադաստիարակչական աշխատանքների որակի մասին նրանց գնահատականներին կարող եք ծանոթանալ խորհրդի նիստերի արձանագրություններից:

Բարձրագույն ուսումնական հաստատություններում տարվող ուսումնական, գիտական աշխատանքների որակը գնահատելու համար կան միջազգային եւ հանրապետության կառավարության կողմից հաստատված որոշակի չափանիշներ, որոնցով համապատասխան կազմակերպությունները գնահատում են բուհի աշխատանքը: Իհարկե, ցանկացած անհատ կարող է իր տեսակետն ունենալ եւ ազատորեն իր կարծիքը հայտնել բուհում տարվող աշխատանքների մասին: Սակայն մեզ համար հասկանալի չէ, թե այդ երբվանից են Ձեզ վստահվել պետական այն կառույցների լիազորությունները, որոնց վերապահված է լիցենզավորել, հավատարմագրել կամ գնահատել հաստատության գործունեությունը եւ շուրջ 1700   ուսանողի կրթության ու դաստիարակության օջախն անվանել «տգիտության դարբնոց»:  Ա՜յ քեզ «Կապկազ թամաշա»:

Հետաքրքիր է նաեւ, թե ինչու Գորիսի պետական համալսարանը հայտնվեց Ձեր ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ համալսարանի ռեկտոր Յու. Սաֆարյանը համարձակվեց լինել իր քրոջ որդու՝ քաղաքապետի թեկնածու Տ. Կարապետյանի նախընտրական շտաբի պետը: Նրա կողմից օգտագործված «տգիտություն» բառը անձնավորված չէ եւ վերաբերում է փաստաթղթեր կեղծողներին, ընտրական օրենսգրքի պահանջները խախտողներին: «Տգիտություն» բառից «մի կաթիլ մեղր»-ի պատմություն սարքելով` մի քանի հոդվածներով սկսեցիք բարոյախոսական խրատներ տալ նրան, իսկ այնուհետեւ շարունակեցիք՝ «նա պետք է խոնարհված մնար գորիսեցու առջեւ, որովհետեւ գորիսեցին մոտ քսան տարի ծով համբերությամբ հանդուրժել է իրեն եւ Գորիսի համալսարանը չի կոչել տգիտության դարբնոց»:

Այդ ո՞ր ստուգման արդյունքներով, ի՞նչ իրավունքով եւ ու՞մ կողմից երաշխավորված եք անպատվում այն համալսարանը, որտեղ աշխատում են 13 գիտության դոկտոր, պրոֆեսոր, 36 գիտության թեկնածու, դոցենտ, ասիստենտ, եւ որի հարյուրավոր շրջանավարտներ աշխատում են ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում եւ հանրապետության բազմաթիվ դպրոցներում:

Տեղյա՞կ եք արդյոք, որ համալսարանում հրավիրվել ու հրավիրվում են միջազգային գիտական ժողովներ, որ կրթության որակի բարելավման նպատակով համալսարանի հետ համագործակցում են եվրոպական մի քանի հայտնի բարձրագույն ուսումնական հաստատություններ, եւ 2014թ. սեպտեմբերից համալսարանի 10 ուսանողներ իրենց ուսումնառությունը կշարունակեն այդ բուհերում: Համալսարանում իրականացվում են նաեւ միջազգային տասնյակ գիտական ու գիտահետազոտական ծրագրեր:

Պարո´ն Ալեքսանյան, միակարծիք ենք Ձեր այն մեջբերմանը, որտեղ ասում եք. «Փառքն ու անարգանքը խոսքի մեջ է, եւ մարդու կործանումը` իր լեզվի վրա»:

Համալսարանի ուղղությամբ շուրջ մեկամսյա Ձեր կրակոցներից հետեւում է, որ Դուք էլ Ձեր ձեռքը եւ միտքը ետ եք քաշել Ձեր լեզվից: Մենք ուրախ չենք Ձեր եւ Մ. Քումունցի փոխադարձ վիրավորանքներից, բայց քանի՞ անգամ է պետք Ձեզ գրավոր տեղեկացնել, որ Երեւանի պետական համալսարանի կողմից տրված դիպլոմի մեջ գրված է՝ Մ. Քումունցին տրված է արեւելագետի, բանասերի, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի, թարգմանչի որակավորում: Այդ որտեղի՞ց եք շրջանառության մեջ դրել թուրքերենի մասնագետ բառակապակցությունը, գուցե այն համոզմունքից, որ թուրք բառը օգտագործելով` ավելի շատ կարելի է ազդել հասարակական կարծիքի վրա: Պետք է իմանաք, որ լեզվաբանի համար շատ կարեւոր է նաեւ լինել լեզվագետ. լեզուների իմացությունը (նաեւ թուրքերենի) դրա անհրաժեշտ նախապայմաններից մեկն է:

Մեզ համար մերժելի են երկուսիդ իրար հետ խոսելու լեզուն: Ոչ մեկիս իրավունք վերապահված չէ մտնել մարդու անձնային, ընտանեկան հարաբերությունների ոլորտ եւ որպես մեղադրանք ներկայացնել մտացածին, ծիծաղաշարժ ու մանրապատումային պիտակներ:

Խիստ դատապարտելով կեղծ փաստերով, անանուն հոդվածներով մարդու հեղինակության, փառքի վրա ցեխ շպրտելու մոլագարությունը` իրավացի ենք համարում այն, որ Դուք, տարբեր ատյաններ դիմելով, ցանկանում եք պարզել այն մարդկանց, ովքեր, ըստ Ձեզ, արատավորում են Ձեր եւ Ձեր ընտանիքի պատիվն ու բարի համբավը: Բայց ինչու՞ Ձեր գրեթե բոլոր հոդվածներում դիմում եք այդ քստմնելի, մերժելի հնարքներին: Նույն իրավունքը մեզ վերապահելով` Ձեզ հարցնում ենք` ովքեր են՝ «պետհամալսարանից մեզ ասում են», «ԳՊՀ-ից ստացվող մեկ այլ տեղեկատվության համաձայն», «անբարո այդ աղջկա երիցս անբարո գործողությունները» այս եւ հիշատակվող նման աղբյուրների հեղինակները եւ «անբարո աղջիկը»: Այդ ի՞նչ «կիբեր-ահաբեկման» խմբի մասին է խոսքը, ինչու՞ չեք դիմում ահաբեկչական խմբի անդամներին հայտնաբերելու եւ նրանց պատժելու համար, չէ՞ որ խոսում եք լուրջ հանցագործության մասին: Տեսնու՞մ եք, որ դժվար է բամբասող անկապանք լեզվի վրա կողպեք դնելը:

Թերեւս էլի լռեինք` ինքներս մեզ հույս տալով, որ չարությունը վերջապես սահման կունենա: Բայց արի ու տես, որ թերթը, անցնելով սահմանները, մեղրեցիների լեզվով անցել է հակաքարոզչության:

Որքան էլ ցանկանաք սրել մեղրեցիների եւ ԳՊՀ-ի հարաբերությունները` Մեղրին մեզ համար մնալու է մեր հայրենիքի սուրբ մասունքը, գին չունեցող տարածքը: Մեղրեցի հարեւանների` Ձեր հոդվածների հորինված քննարկումը եւ մեղրեցի տատիկի վրդովմունքը, որ այլեւս իր թոռնիկին չի ուղարկի սովորելու ԳՊՀ-ում, նույնպես հորինված է, որովհետեւ դպրոցներում շրջանավարտների կողմնորոշման, հայտերի լրացման գործընթացը ավարտվում է հունիսին եւ ոչ թե հարեւանների քննարկումից ու տատիկի եզրակացությունից հետո: Մեր համալսարանում սովորում են շատ մեղրեցիներ, եւ նրանցից շատերը մեր հպարտությունն են:

Նույնիսկ հակաքարոզչության տարրական պահանջները խախտելով` գրում եք. «Պետհամալսարանի ուսանողը հաճախ պարտադրված է լինում իմանալ, թե դասախոսի երեխան ինչ նախասիրություն ունի սննդամթերքի օգտագործման ոլորտում»: Այդ ի՞նչ իրավունքով եք ծաղրում դասախոսի սոցիալական վիճակը եւ վիրավորում պետությանը: Ինչու՞ համալսարանն ավարտած եւ համալսարանում սովորող Ձեր բարեկամների օրինակով չեք ապացուցում, թե որ դասախոսի ի´նչ տեսակի սնունդ եք առաջարկել: Ծանր է ճշմարտության բեռը:

Մեր վերջին խնդրանքը, իսկ ավելի ճիշտ պահանջն այն է, որ Ձեր անձնային հարաբերությունները անհարկի չտեղափոխեք համալսարանի դաշտ:

Մեզ համար մերժելի են համալսարանին տրված Ձեր գնահատականները` հենված անձնային հարաբերությունների վրա: Խրատ, գնահատական, դաս տվողի դերից դու´րս եկեք  եւ լրացուցիչ դժվարություններ մի´ ստեղծեք առանց այն էլ մեր դժվարին եւ պատասխանատու աշխատանքը կատարելիս:

Պարո´ն Ալեքսանյան, մեր նպատակը Ձեզ հետ պետք է նույնը լինի՝ ի գործ հանուն մարզի եւ հայրենիքի:

Ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, համալսարանի ռեկտոր  Յու. Սաֆարյան

Արհկոմի նախագահ Ա. Գալստյան

Քիմիական գիտ. դոկտոր, պրոֆեսոր  Ռ. Վարդանյան

Ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Մարտիրոսյան

Կենս. գիտ. դոկտոր-պրոֆեսոր Ե. Բաղդասարյան

Ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ Զ. Գրիգորյան

Ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ Կ. Մովսիսյան

Ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ Ս. Պողոսյան

Մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ Կ. Սահակյան

Տնտեսագ. գիտ. թեկնածու, դոցենտ Հ. Հովսեփյան

Տնտեսագ. գիտ. թեկնածու, դոցենտ Գ. Մինասյան

Ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Ա. Դինգչյան

Տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ  Տ. Վանդունց

Ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Մ. Մելքումյան

Բանաս. գիտ. թեկնածու, դոցենտ Լ. Ներսիսյան

Բանաս. գիտ. թեկնածու, դոցենտ Ռ. Ստեփանյան

Մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ Հ. Պետրոսյան

Հոգեբ. գիտ. թեկնածու Ն. Հախվերդյան

Ավագ դասախոս Հ. Մալինցյան

Ավագ դասախոս Վ. Նարինյան

Ավագ դասախոս Գ. Շաբունց

30.06.2014

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25