«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Ս.Ալեքսանյանին

26.04.2013 18:28
2137

Ձեզ եմ դիմում որդուս` Սմբատ Հարությունյանի անունից, ով մանկուց երկրորդ կարգի հաշմանդամ է, 30 տարեկան եւ չի կարող անձամբ գալ խմբագրություն:

Որդիս բնակվում է Ձորքի 11 շենքի նկուղային հարկում, ընդ որում` նկուղային հարկը գտնվում է հողի մակերեւույթից ցածր: Հիմա ինչ-որ մարդիկ ցանկանում են նկուղային հարկի լուսամուտի դիմաց նոր շինություն կառուցել, որը, մեր կարծիքով ու շինարարական գործող նորմերով, անթույլատրելի է: Եւ ոչ միայն այն պատճառով, որ այդ տարածքը խաղահրապարակ է, այլեւ այն պատճառով, որ այդ շինությունը լրջորեն վնասելու է նկուղի (առանց այդ էլ վատ) լուսավորությանը: Իսկ ավելի ստույգ` շինությունը կառուցելուց հետո անհնարին կդառնա նկուղային այդ հարկում բնակվելը: Խնդրել եմ Կապանի քաղաքապետին` մեզ չզրկել լույսից եւ արեւից օգտվելու բնական իրավունքից ու հնարավորությունից: Եթե քաղաքապետը չվերացնի այդ որոշումը, ապա մենք կդիմենք դատարան: Մինչ այդ, սակայն, խնդրում ենք նաեւ Ձեր միջամտությունը` վերացնելու Կապանի քաղաքապետարանի կողմից ընդունված ապօրինի որոշումը:

Մխիթար Հարությունյան, Կապան քաղաքի բնակիչ
19 ապրիլի 2013

Հ.Գ. Ըստ քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ստեփանյանի` 5.8 քառակուսի մ կազմող այդ տարածքը դեռեւս 2006թ. փետրվարի 23-ին վարձակալությամբ տրվել է քաղաքացի Սուսաննա Սարգսյանին, ով էլ հետագայում այդ տարածքում տեղադրել է տաղավար` առեւտուր կազմակերպելու համար: Այնուհետեւ Սուսաննա Սարգսյանը տաղավարը վաճառել է Արման Պապյանին, ով նաեւ ձեռք է բերել այստեղ կառուցապատելու իրավունք (վարձակալության իրավունքը դարձրել են կառուցապատման իրավունք): Արմեն Ստեփանյանը չի ասում սակայն, թե երբ եւ ում կողմից է վարձակալության իրավունքը փոխարինվել կառուցապատման իրավունքով: Առայժմ, այդուհանդերձ, այնտեղ կառուցապատում չի իրականացվում: Բայց ե՛ւ N11, ե՛ւ N14 շենքերի բնակիչները բողոքել են այնտեղ կառուցապատում իրականացնելու կապակցությամբ եւ պահանջել ապամոնտաժել նաեւ տաղավարը՝ տեղում խաղահրապարակ կառուցելու նպատակով: Այսպիսով՝ Մխիթար Հարությունյանի անհանգստությունը տեղին է, եւ բարձրացված խնդիրը մտահոգում է նաեւ նշված շենքերի բնակիչներին: Այդ ամենից հետո ուզում ենք հավատալ, որ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը կվերանայի այդ տարածքում կառուցապատման տրված իրավունքը, ինչով եւ կբավարարվի Մխիթար Հարությունյանի ու մյուս բնակիչների պահանջը:

Մենք կշարունակենք հետեւել այդ հարցի շուրջ զարգացումներին ու տեղյակ կպահենք թերթի ընթերցողներին:

ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08