«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին

28.06.2017 12:21
2160

Ողջույն պարոն Ալեքսանյան

Վստահ եմ՝ ամեն բան լավ է ձեր մոտ՝ թե՛ անձնական կյանքում եւ թե՛ աշխատանքում: Ցավոք մեր ընդհանուր եւ լավ բարեկամի՝ Պետրոս Հովհաննիսյանի վաղաժամ մահվանից հետո չենք շփվել, բայց մեր աշխատանքների ընթացքում հաճախ է առիթ լինում հիշելու ձեզ եւ անդրադառնալու գործին: Առ ի գիտություն տեղեկացնեմ, որ այս օրերին տպագրվում է Պետրոս Հովհաննիսյանի երկերի ժողովածուն, որից անպայման ձեզ օրինակ պիտի ուղարկեմ, շատ լավ հատոր է եղել:

Պարոն Ալեքսանյան, ձեզ գրում եմ մի խնդրանքով, արդեն տպագրված նյութերի հիման վրա՝ անհրաժեշտ կրճատումներով, հավելումներով, ծանոթագրություններով եւ խմբագրմամբ հրատարակության եմ պատրաստել «ՀԱՅՈՑ ՍՈՒՐԲ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ» հրատարակությունը, որտեղ յուրաքանչյուր կաթողիկոսից մեկ նկար եմ դնելու, սակայն դուք լավ գիտեք, որ զարմանալիորեն Մովսես Տաթեւացուց միջնադարյան որեւէ նկար չկա, ուստի խնդրում եմ, եթե հնարավոր է, ձեր բացառիկ համարի շապիկի նկարն ուղարկեք. բնականաբար պիտի նշվի հեղինակի անունը եւ նկարի թվականը: Ճիշտն ասած մի քանի գեղանկար կա, բայց այս պահին ձեռքիս տակ եղածներից առավել նպատակահարմար եմ համարում ձեր օգտագործածը: Եթե հարկ է, ես կարող եմ դիմել հեղինակին, պարզապես գիտեմ, որ պատվիրատուն դուք եք, հետեւաբար նաեւ՝ հեղինակային իրավունքի տերը: Ամեն դեպքում խնդրում եմ ձեր ուղղորդումն ու օժանդակությունն այս հարցում:

Կանխահայտ շնորհակալությամբ եւ աղոթքով՝
Արարատ քհն. Պողոսյան
Ս. Էջմիածնի Մատենադարանի տնօրեն

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19