«Սյունյաց երկրի» հերթական եւ հուժկու ապտակը Վահե անիծյալին.հօդս է ցնդել թերթի դեմ հորինված վեց քրեական գործը

10.10.2018 15:31
1836

Ընթերցողը տեղյակ է, որ 2018թ. հունվարի 16-ին Ռուսաստանի Դաշնության Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքի երկաթուղային կայարանում «Սյունյաց երկրի» խմբագրին առեւանգելու փորձ է կատարվել:

Նույն օրը Սամվել Ալեքսանյանն իրավապահ մարմիններին իր ենթադրությունն է հայտնել առ այն, որ նման նողկալի արարք կարող էին պատվիրել-կազմակերպել միայն թուրքերը կամ Սյունիքի մարզպետ Վահե Ա.Հակոբյանը:

Դրանից անմիջապես հետո Վահե Ա. Հակոբյանը մարզում կազմակերպել է մատնիչների զորահավաք՝ «Սյունյաց երկրի» եւ հատկապես Սամվել Ալեքսանյանի դեմ իրավապահ մարմիններին գործ տալու նպատակով:

Առեւտուրը փայլուն արդյունք է ունեցել…

2018թ. հունվարի 23-ին Վարդավանքի դպրոցի ուսուցչուհի Մանյա Ծատրյանը հաղորդում է ներկայացրել Սյունիքի մարզի դատախազություն՝ ընդդեմ Սամվել Ալեքսանյանի:

Եվ մի քանի օր անց՝ հունվարի 31-ին, ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով:

Այնուհետեւ՝ 2018թ. հունվարի 23-ին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Զաքարյանը հաղորդում է ներկայացրել Սյունիքի մարզի դատախազություն՝ ընդդեմ թերթի խմբագրության:

Եվ մի քանի օր անց՝ հունվարի 31-ին, ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով:

Այնուհետեւ՝ 2018թ. հունվարի 29-ին Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Արթուր Մնացականյանը հաղորդում է ներկայացրել Սյունիքի մարզի դատախազություն՝ ընդդեմ թերթի խմբագրության:

Եվ մի քանի օր անց՝ հունվարի 31-ին, ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով:

Այնուհետեւ՝ 2018թ. հունվարի 29-ին Գորիս համայնքի «Բարեկարգում եւ բնակարանային տնտեսություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության հաշվապահ Գարիկ Կարապետյանը հաղորդում է ներկայացրել Սյունիքի մարզի դատախազություն՝ ընդդեմ թերթի խմբագրության:

Եվ մի քանի օր անց՝ փետրվարի 6-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով:

Այնուհետեւ՝ 2018թ. հունվարի 29-ին Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Սիրուշ Ակլունցը հաղորդում է ներկայացրել Սյունիքի մարզի դատախազություն՝ ընդդեմ թերթի խմբագրության:

Եվ մի քանի օր անց՝ փետրվարի 6-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով:

Այնուհետեւ՝ 2018թ. փետրվարի 7-ին Սյունիքի մարզի դատախազությունից ոստիկանության Մեղրիի բաժնում ստացվել է Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Էռնա Բարխուդարյանի դիմումը՝ ընդդեմ թերթի խմբագրության:

Եվ մի քանի օր անց՝ փետրվարի 12-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով:

Այսպիսով՝ 2018թ. հունվարի 23-ից մինչեւ փետրվարի 12-ը (քսան օրվա ընթացքում) Սամվել Ալեքսանյանի եւ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմի դեմ հարուցվեց վեց քրեական գործ:

Ընդ որում՝ ոչ միայն հայաստանյան, այլեւ համաշխարհային մամուլի պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ լրատվամիջոցի ու նրա խմբագրի դեմ մի քանի օրվա ընթացքում հարուցվեց այդքան քրեական գործ, այն էլ՝ նույն կենտրոնի դրդմամբ ու կազմակերպմամբ, նույն բովանդակությամբ եւ ձեւակերպումներով, շինծու մեղադրանքներով:

Փառք ու պատիվ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմին, որ ոչ միայն խուճապի չմատնվեց, այլեւ լուրջ չընդունեց ոհմակի՝ պատմության մեջ նախադեպը չունեցող հարձակումը:

Առաջին իսկ արձագանքով թերթի խմբագրակազմը մեկնարկած այդ գրոհը որակեց իբրեւ Սյունիքի օրվա մարզպետի եւ նրա գրպանում հայտնված սյունիքյան իրավապահների հոգեկան անհավասարակշռության, անզորության եւ խեղճության, ինչպես եւ կամայականության ակնհայտ դրսեւորում:

Սամվել Ալեքսանյանը դիմեց ՀՀ նախագահին եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ այդ գործերի վարույթը Սյունիքի մարզից հանրապետության այլ տարածաշրջան տեղափոխելու խնդրանքով՝ պատճառաբանելով եւ հիմնավորելով, որ մարզի ամբողջ իրավապահ համակարգը վերածվել է օրվա մարզպետի կույր կամակատարի եւ գործիքի, պնդելով, որ իրավապահները չեն կարող գործի վարույթն իրականացնել արդարության եւ օրինականության սահմաններում:

Դիմումին դրական ընթացք  տրվեց:

Եվ 2018թ. փետրվարի 15-ին վերոնշյալ վեց քրեական գործերն ընդունվեցին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, որտեղ էլ 2018թ. փետրվարի 22-ին որոշում կայացվեց քրեական գործերը մեկ վարույթում միացնելու վերաբերյալ:

Այդ գործի մանրամասների եւ նախաքննության մասին կարելի է երկար պատմել, բայց դրա կարիքը, կարծում ենք, չկա:

Այդքանով հանդերձ՝ մի քանի հանգամանք հարկ ենք համարում առանձնացնել:

Նախաքննության նյութերին ծանոթանալուց հետո պարզ դարձավ, որ Սյունիքի մարզի դատախազություն ներկայացված բոլոր հաղորդումները գրվել են միեւնույն անձնավորության կողմից, ապա եւ իջեցվել արդեն իսկ վարձակալված մատնիչներին. հաղորդումներում ոչ միայն մտքերի կրկնությունն էր իշխում, այլեւ տեքստերի բառացի նույնությունը:

Թե ով է գրել հաղորդումների տեքստերը եւ շարադրել մատնիչներին՝ կարելի է ենթադրել. ասում են՝ մարզպետարանում է հյուսվել հաղորդումների տեքստերը՝ Երեւանից բերված եւ մարզպետարանում ներդրված ինչ-որ կիսագրագետ եւ ամուլ մի իրավաբանի ձեռամբ, ով օգնական կամ խորհրդական էր օտարական մարզպետի:

Մի փոքր այլ ընթացք է ունեցել Գորիսի «Բարեկարգում եւ բնակարանային տնտեսություն» ՀՈԱԿ-ի հաշվապահ, կռնատ Գարիկ Կարապետյանի հաղորդումը:

Վերջինս հաղորդումը գրելուց առաջ հանդիպել է Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանին, ով էլ ասել է՝  ««Սյունյաց երկիր» թերթի կողմից արշավ է սկսվել Գորիսի համայնքապետարանի դեմ, վարկաբեկող հոդվածներ են հրապարակվել»՝ հարցնելով  Գարիկին՝ ցանկանո՞ւմ է թերթի աշխատակցի դեմ բողոք-դիմում ներկայացնել:

Եվ Գարիկը համաձայնվել է դիմում գրել: Ու Մենուա Հովսեփյանի խորհրդով դիմումը հասցեագրել է Սյունիքի մարզի դատախազին:

Ու երբ կռնատը գնացել է Մենուայի աշխատասենյակ, համայնքապետի տեղակալը ծանոթացել է արդեն իսկ գրված դիմումին եւ հայտնել, թե դիմումի մեջ նշված հանգամանքները բավարար չեն խմբագրության աշխատակցին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, ուստի եւ անհրաժեշտ է որոշ մտքեր ավելացնել, որից հետո Մենուայի թելադրանքով դիմումի մեջ ավելացվել է, որ Գայանե Բաղդասարյանն իրեն սպառնացել է:

Երբ Գարիկը Մենուային ասել է, թե իրականում Գայանեի եւ իր միջեւ նման խոսակցություն չի եղել, թե թերթի հաշվապահն իրեն չի սպառնացել, Մենուան դիտողություն է արել՝ ասելով, որ ճշմարտությունը գրելու դեպքում իրավապահները չեն կարող թերթին մեղադրել, մինչդեռ…

Գարիկն այդ խոսակցությունից հետո մտավախություն է ունեցել, որ Մենուայի թելադրած բովանդակությամբ դիմումը չգրելու դեպքում իրենց հարաբերությունները կլարվեն, եւ իրեն կազատեն աշխատանքից, ու  ստիպված գրել է սուտ մատնություն ընդդեմ «Սյունյաց երկրի»:

Առերեսման ժամանակ, սակայն, Գարիկը հրաժարվել է ավելի վաղ արտահայտած մտքերի մի մասից՝ վախենալով, որ աշխատանքից կհեռացնեն իրեն…

Տխուր ճակատագիր է ունեցել մատնիչ Էռնա Բարխուդարյանը:

Ըստ Մեղրիից ստացված տեղեկությունների, այդ արարածը համարձակվել է իր ընկերական միջավայրում պատմել, թե ով եւ ինչի դիմաց է ստիպել իրեն մատնություն գրել ընդդեմ ՝ «Սյունյաց երկրի»:

Էռնան, ասում են, նաեւ հավելել է՝ «Ախր թերթից ինձ ոչ ոք չի էլ զանգահարել, ես ստել եմ…»:

Եվ Էռնան այդ անկեղծացումից հետո, օրեր անց, «պարտվել է» Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրենի համար հայտարարված մրցույթում:

Այդ «մրցույթ-ընտրության» վերաբերյալ դիմումներ եւ հեռախոսազանգեր են ընդունվել Սյունիքի մարզպետարան՝ ահազանգելով, որ Ագարակի դպրոցի տնօրենի մրցույթն աղավաղվել է եւ Էռնա Բարխուդարյանից, թերթի դեմ կազմակերպված օպերացիայի մեկ դրվագը գաղտնազերծելու համար, խլել են հաղթանակը:

Մենք հնարավորություն ունեցանք կոչ անել պատկան մարմիններին՝ առանձնապես ծանր չտանել  Էռնայի դեմ թույլ տրված անարդարությունը, չէ՞ որ բոլոր մատնիչները մի օր պիտի պատասխան տան…

Անփառունակ եղավ Սիրուշ մատնիչի ճակատագիրը:

«Սյունյաց երկիր» թերթի դեմ հաղորդում գրելուց հետո նրա աշխատանքային պայմանագիրը երկարացվեց մեկ տարով, թեեւ տարիքը լրացել էր: Սակայն մարզպետափոխությունից հետո պայմանգիրը չեղարկվեց, իսկ մատնիչին  ուղարկեցին վայելելու իր անտուն ծերությունն ու անփառունակ իրիկունը…

Մատնիչ Արթուր Մնացականյանն էլ ոչ պակաս հետաքրքիր ճակատագիր ունեցավ:

Մատնության դիմաց աուդիտորներին արգելվել էր նրա հանցանքներն արձանագրել, որ թույլ էր տվել Սյունիք գյուղի միջնակարգում. տարիներ շարունակ, փաստորեն, այդ դպրոցում կատարվել էին աշխատավարձի հավելագրում, պետական միջոցի յուրացում:

Խոստացել էին ծածկել այդ գողությունը, բայց ազգային զարթոնքի օրերին ոչ ոք չհամարձակվեց դիմել նման քայլի, եւ հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում էլ հիմա փորձաքննվում են նրա գործունեության տարիների ֆինանսական փաստաթղթերը, ինչին կանդրադառնանք նախաքննության ավարտից հետո:

Ինչեւէ, «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության եւ խմբագրի դեմ հարուցված վեց քրեական գործերով վարույթը 2018.թ սեպտեմբերի 24-ին կարճվեց՝ հիմքում ունենալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածը, ինչպես եւ 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նաեւ նույն օրենսգրքի 261,262 հոդվածները:

Չմոռանանք ասել՝ Սամվել Ալեքսանյանի եւ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության դեմ վեց քրեական գործ հարուցելու համար Վահե սրբապիղծը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, գնդապետ Արշավիր Գրիգորյանի «սխրագործությունը» գնահատելու համար նրան պարգեւատրեց հատուկ այդ նպատակով հորինված «Գարեգին Նժդեհ» մեդալով:

Իսկ ոստիկանության Կապանի հետաքննիչ, մոր կաթ չկերած Հայկ Սարգսյանին, որպես երախտագիտություն, նոր պաշտոն առաջարկվեց Երեւանում:

… Իրավական առումով այս պատմության առաջին մասը կարելի է ավարտված համարել:

Բաց է մնացել միայն մատնիչներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հարցը:

Արդյունքում՝ բացահայտված կարելի է համարել Վահե Ա.Հակոբյանի հակասյունիքյան խարդավանքներից եւս մեկը:

Սուտ մատնիչների մասով արդեն ասացինք, սակայն, ոչ ավելորդ անգամ կոչ ենք անում սյունեցիներին՝ զգուշացեք մատնիչներից՝ Մենուա Հովսեփյան, Սիրուշ Ակլունց, Գարիկ Կարապետյան, Լուսինե Զաքարյան, Արթուր Մնացականյան, Մանյա Ծատրյան, Էռնա Բարխուդարյան:

Զգուշացրեք նաեւ այն դպրոցականներին, ովքեր աշակերտում են նրանց մոտ, այն մարդկանց, ովքեր աշխատում են նրանց հետ…

Ինչ վերաբերվում է Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանին… Խմբագրությունը չի ափսոսում, որ ժամանակին հաշմանդամ Մենուա Հովսեփյանին բուժման ուղարկելու համար թերթը դրամահավաք է նախաձեռնել. ընկածին ձեռք մեկնելը, ընկածին ներելը քրիստոնեության անկյունաքարային արժեքներից մեկն է:

«Սյունյաց երկիր»




«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23