«Սյունյաց երկրի»՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերի մի խումբ վերահասցեագրվել է Շրջակա միջավայրի նախարարությանը, որտեղից պատասխան ենք ստացել

13.06.2025 11:47
604

Խոսքը սթ մայիսի 29-ին Սամվել Ալեքսանյանի կողմից ՀՀ վարչապետին  հղած հարցերից մի քանիսի մասին է՝ «Ի՞նչ է կատարվում Սյունիքի շուրջ նոր հարցեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ գտած։

Պատասխանի պատրաստմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները։

ՀՀ շրջական միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի ստորագրությամբ տեղեկատվությունը, որ խմբագրությունում  ստացվել է սթ հունիսի 11-ին, ստորև։

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1. ՀՀ զինված ուժերի Հատուկ բանակային կորպուսը կատարում է իր առջև դրված խնդիրը և շարունակում է իրականացնել ՀՀ Սյունիքի մարզի պաշտպանությունը:

2. Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցի (այսուհետ՝ Արգելոց) տարածքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից մոտ 60 հա անտառահատման փաստի վերաբերյալ հստակ փաստական տվյալներ առկա չեն, քանի որ նշված տարածքի որոշ հատվածներ գտնվում են սահմանային գոտում։ Արգելոցի նշված տարածքում հիմնական անտառկազմող ծառատեսակներն են բոխին և կաղնին։

3. 3-րդ հարցի վերաբերյալ տեղեկատվություն ստանալով նպատակով առաջարկում եմ դիմել վիճակագրական կոմիտե։

4. Համաձայն «Քաղաքաշինության» մասին ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 32-րդ մասի, 2024 թ. հուլիսի 1-ից հետո արգելվում է առանց սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի իրականացնել կառուցապատման նպատակով հողամասերի հատկացումներ։ Տաթև համայնքի բոլոր բնակավայրերը ներառող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը (միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման) հաստատվել են Տաթև համայնքի ավագանու 18.09.2024թ. N42-Ա որոշմամբ։ Առանձին դեպքերում անհրաժեշտություն է առաջանում իրականացնել հողերի նպատակային նշանակության փոփոխություններ։

Տեղեկացնում եմ, որ հողերի օտարման օրենսդրական կարգավորումների լավարկման նպատակով ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների շրջանակներում 2025 թ. մարտի 20-ից մինչև մայիսի 20-ը դադարեցվել էր հողերի օտարման գործընթացը։

Տաթև համայնքի ավագանու 18.09.2024թ. N42-Ա որոշման ընդունումից հետո Տաթև համայնքի Խոտ և Սվարանց բնակավայրերում նախաձեռնվել է բնակելի տների կառուցման նպատակով հողամասերի նպատակային նշանակության փոփոխության գործընթաց, որի արդյունքում Խոտ բնակավայրում 7 միավոր հողամաս օտարվել է աճուրդ-վաճառքով, իսկ Սվարանց բնակավայրում նախատեսված 3.4 հա հողամասը հատկացվել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին՝ թվով 20 անհատական բնակելի տուն՝ օժանդակ ենթակառուցվածքներով կառուցելու համար։

Ներկայումս համայնքի Հարժիս և Շինուհայր բնակավայրերում ևս նախատեսվում են ըստ անհրաժեշտության առանձնացնել համապատասխան հողատարածք՝ անհատական բնակելի տների կառուցման նպատակով օտարելու համար։ Համաձայն Տաթևի համայնքապետարանից ստացված տեղեկատվության՝ համայնքապետարանում առկա են անհատական բնակելի տան կառուցման նպատակով հողամաս հայցելու թվով 4 դիմում, որից 3-ը՝ համայնքի Շինուհայր բնակավայրից, 1-ը՝ Հարժիս բնակավայրից։

5. Պետական անտառների և անտառային հողերի օգտագործման տալու կարգը սահմանվում է համաձայն ՀՀ կառավարության 2007 թ. մայիսի 24-ի N 806-Ն որոշման։ Ներկայումս շրջանառվում է վերոնշյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ինչով պայմանավորված ժամանակավորապես չի իրականացվում անտառային հողերի վարձակալության մրցույթների հրապարակումը, ինչպես նաև դիմումներին ընթացք չի տրվում՝ փոփոխություներով պայմանավորված իրավական խնդիրները բացառելու նպատակով։

Հարկ եմ համարում նշել, որ մերժման են ենթակա այն դիմումները, որոնցում՝

1) հայցվող հողամասի համար առկա են հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումներ,

2) առկա է հողամասի պատկանելիության վերաբերյալ կադաստրային տվյալների անհամապատասխանություն,

3) անհամատեղելի է անտառներն ըստ հիմնական նշանակության դասակարգման պահանջների ապահովման հետ,

4) անտառների սանիտարական վիճակի պահպանության ապահովումը կդառնա անհնարին կամ ոչ պատշաճ,

5) հնարավոր չի լինի պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և իրականացնել հակահրդեհային միջոցառումներ,

6) կխաթարվի բուսական և կենդանական աշխարհի՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների և բույսերի Կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ և անհետացող տեսակների պահպանությունը,

7) կսահմանափակի այլ անձանց ազատ տեղաշարժն անտառում։

 

Богатыри и Давид Сасунский: когда легенды говорят на одном языке

16.07.2026 15:10

Գերագույն ռադան Սերգեյ Կորեցկուն նշանակել է Ուկրաինայի վարչապետ

16.07.2026 14:57

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է՝ «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են

16.07.2026 14:47

«Հրապարակ». 2024 թվականից նախարարությունը տապալում է մրցույթները

16.07.2026 14:36

Թուրքիան համաձայնել է Ուկրաինային տրամադրել ռազմածովային անվտանգության երաշխիքներ․ Ֆիդան

16.07.2026 14:26

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է

16.07.2026 13:06

ՌԴ-ն և Չինաստանը իրենց համագործակցությամբ աշխարհին կայունություն և զարգացման վստահություն են հաղորդում․ Չինաստանի ԱԳՆ

16.07.2026 12:47

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

16.07.2026 12:25

Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»

16.07.2026 12:13

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

16.07.2026 11:36

«Հայաստան-Ռուսաստան հակադրության ամենածանր հետևանքները կրելու է հենց Հայաստանը

16.07.2026 11:30

«Ռուսաստանն այժմ ունի Կովկասից դուրս մղվելու վտանգ, որում մեծ դեր է խաղալու Ադրբեջանը»

16.07.2026 11:21