Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի շնորհավորական ուղերձն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ

31.12.2021 22:25
3846

Սիրելի՛ սյունեցիներ, հավատացյալ ժողովուրդ, եղբայրներ և քույրեր

Աստծո գոհությամբ և ջերմագին զգացումներով լցված՝ Սյունյաց թեմից հղում ենք մեր բարի մաղթանքները Նոր տարվա և Տիրոջ միածին որդու Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով եկեղեցանվեր և հայրենանվեր մշտանորոգ կորով ու ներշնչանք՝ հաղթահարելու մեր հայրենիքի առաջ ծառացած ծանր դժվարությունները:

Հիրավի, ողջ աշխարհը, բայց հատկապես մեր երկիրը անցնում են մութ փորձությունների միջով: Պատերազմ, համաճարակ, մարդկային ահռելի թվով կորուստներ, տառապանք, աղքատություն, ճնշումներ, հալածանքներ, ազգամիջյան ու ներազգային ցավոտ ու քայքայիչ թշնամություններ…. այս էլ երկրորդ տարին է՝ այս ամենը շարունակում է մնալ մեր կյանքի անբաժանելի մասը: Այդքան անհանգստություններին և անորոշություններին զուգահեռ, սակայն, Ամանորի խորհուրդն ու Քրիստոսի ծնունդը գալիս են հիշեցնելու, որ դաժան փորձություններով, մարտահրավերներով և մարդակային մեղքերով լի այս աշխարհում մենք միայնակ չենք: Այս առումով հատկապես Սուրբ Ծննդյան տոնը մեզ երբևէ տրված ամենամեծ նվերի կենդանի հիշողությունն է, ապացույցն այն բանի, որ Աստված մեզ հետ է: Քրիստոսի ծնունդը հույսի մեծ նվեր է: Ասված է. «Թող յոյսի Աստուածը լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ, որպէսզի Սուրբ Հոգու զօրութեամբ դուք յոյսով առատանաք» (Հռոմեացիներին 15:13):

Ուստի մեր սրտագին աղոթքն է, որ հույսի և մարդասիրության Աստված միշտ պահապան ու օգնական մնա մեր սուրբ եկեղեցուն և համայն ազգին, որպեսզի 2022 թ. բոլորիս արդար սպասամների իրագործման տարի լինի:

Սյունյաց թեմ / Syunyac tem

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22