Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանի շնորհավորական ուղերձը՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ

31.12.2023 18:02
1285

Սիրելի հավատացյա՛լ զավակներ

2023 թվականի վերջին օրն է: Տարեմուտին, երբ մի քանի ժամ է մեզ բաժանում նոր տարուց, խորհելով անցնող 365 օրերի մասին՝ իմ աչքերի առջև մեկը մյուսի հետևից շարվում են սահմռկեցուցիչ պատկերներն այն աղետների, որոնց ստիպված եղավ բախվել մեր ժողովուրդը: Եվ չնայած այդ արհավիրքներին ու փորձություններին՝ ես իմ մեջ ուժ եմ գտնում Հովհան Ոսկեբերանի պես ասելու. «Փա՜ռք քեզ Աստուած, փա՜ռք քեզ. յաղագս ամենայնի Տէր. փա՜ռք քեզ»։ Այս խոսքերն օգնում են հիշելու, որ երջանկության ու տխրության, բախտավորության ու դժբախտության, հաջողության ու անհաջողության թելերով հյուսված մեր կյանքում մենք պարտավոր են մնալ զգոն, լինել արթուն կենսընթացի «մակընթացությունների» և մանավանդ «տեղատվությունների» ընթացքում, որպեսզի դժվարություններին բախվելիս չտրվենք հոռետեսությանը կամ չըմբոստանանք մեր Երկնային Հոր դեմ:

Սիրելինե՛րս, մեր գոյությանը փորձության ենթարկած աղետների և անորոշության ջրերի միջով դեպի նոր տարի նավարկելիս թող մեր կողմնացույցը լինի Հովհան Ոսկեբերանի խոսքերում արտահայտված երախտագիտությունը։ Թող այն մեզ առաջնորդի առջևում սպասվող մարտահրավերների միջով անցնելիս՝ հիշեցնելով, որ նույնիսկ ամենամութ ժամերին կա աստվածային լույս, որը լուսավորում է մեր ճանապարհը: Թող 2023 թվականին քաղված դասերը դառնան հիմք միասնությամբ, կարեկցանքով և անսասան հավատքով նշանավորվող ապագայի կերտման համար:

Կյանքի այս նոր գլուխը սկսելով, որի կիզակետում թե՛ Ամանորի, թե՛ Սուրբ Ծննդի նորոգության գաղափարն է՝ եկեք թարմացնենք հավատարմությունը մեր ազգային և հոգևոր սկզբունքներին և աղոթենք, որ Աստվածորդու սերը լուսավորի բոլորիս սրտերը՝ բերելով խաղաղություն, ուրախություն և անսահման ուժ՝ մեր ֆիզիկական, մտավոր և հոգևոր բարեկեցությունը սնուցելու և մեզ արդարության ճանապարհով առաջնորդելու համար:

Ամենաջերմ մաղթանքներով՝ ուրախ Ամանոր և օրհնյալ Սուրբ Ծնունդ:

Օրհնությամբ՝

տ. Մակար վրդ. Հակոբյան

Սյունյաց թեմ / Syunyac tem

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09