Թամաշա

25.06.2013 17:52
3008

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Սյունիքի մարզի չափահաս բնակչության, ինչպես եւ մայրաքաղաքաբնակ սյունեցիների մի ստվար խումբ հայտնվել է Սյունիքի մարզպետի թափուր պաշտոնի հավակնորդների ինքնաստեղծ ցուցակում: Ընդ որում՝ հավակնորդների առաջին մասն ի հայտ է եկել սեփական ցանկությամբ ու հարայ-հրոցով, երկրորդ մասը՝ ընկերների, համախոհների, համերկրացիների ցանկությամբ, երրորդ մասը՝ սեփական ստորագրությունը հավերժորեն թաքցնող կամ կեղծող լրագրողների հնարանքով: Մյուս կողմից՝ մարզում այլեւս չկա մի քաղաք եւ գյուղ, որ մարզպետի իր թեկնածուն առաջադրած չլինի…

Կատակը՝ կատակ, բայց երբեք այսքան ողորմելի ու ծիծաղելի վիճակում չէինք եղել: Եվ այս վիճակը, այնուամենայնիվ, բազմաթիվ հարցերի ու եզրակացությունների տեղիք է տալիս:

Մեզ, օրինակ, հետաքրքրում է՝ իրո՞ք Սյունիքի մարզպետարանը (մարզպետի պաշտոնակատարը) Գորիսում ստորագրահավաք է ձեռնարկել, թե՞ ոչ: Ամենուր խոսում եւ գրում են այդ մասին, իսկ մարզպետարանը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է այդ բանի իսկությունը: Բայց եթե մարզպետարանը (մարզպետի պաշտոնակատարը) նման ստորագրահավաք իսկապես նախաձեռնել է՝ առաջին հայացքից հօգուտ Սուրեն Խաչատրյանի վերադարձի, ապա մեծ սխալ է գործել եւ հերթական ուժգին հարվածը հասցրել ոչ միայն նախկին մարզպետին, այլեւ մարզի բարոյահոգեբանական մթնոլորտին ու քաղաքացիական համերաշխությանը: Հենց այդ ստորագրահավաքը դարձավ պատրվակ, որ մարզի մյուս համայնքները եւս մարզպետի սեփական թեկնածուի համար ստորագրահավաքներով ու աջակցության դիմումներով տարանջատվեն Սուրեն Խաչատրյանի ոչ միայն ներկայից ու ապագայից, այլեւ անցյալից:

Ստորագրահավաքների ու դիմումների շքերթը ցույց տվեց, որ Սյունիք հասկացությունը սոսկ պատմական կամ պատմաաշխարհագրական հասկացություն է այսօր, ինչպես 15-20 տարի առաջ: Փոխարենն ունենք Գորիսի, Կապանի, Մեղրու եւ Սիսիանի շրջաններ (ընդ որում՝ Կապանում կա Կապանի եւ Քաջարանի, Մեղրիում՝ Մեղրու եւ Ագարակի տարածք): Եվ շրջաններից ու տարածքներից յուրաքանչյուրը մարզպետին ներկայացվող չափանիշների մասին ունի իր պատկերացումը:

Ստորագրահավաքների ու դիմումների շքերթը մեկ այլ բացահայտում էլ կատարեց: Տասը տարի շարունակ մարզպետի աթոռի հանդեպ սեփական հավակնությունը չթաքցրած (եւ ժամանակ առ ժամանակ մայրաքաղաքային մամուլի միջոցով մեզ անընդհատ հիշեցնող) անձինք հայտնվել են ծիծաղելի վիճակում: Հօդս է ցնդել ինքնակոչ այդ հավակնորդների «բացառիկության», «օժտվածության» մասին փուչիկը:

Ստորագրահավաքների ու դիմումների շքերթը ցույց տվեց, որ Սյունիքում գոյություն ունի ուժերի միանգամայն այլ դասավորություն, քան կարծում ու քարոզում էին ոմանք:

Ողորմելի վիճակում հայտնվեցին որոշ ՀՀԿ-ականներ՝ հայտարարելով՝ «Ես իմ կուսակցության զինվորն եմ, եւ կանեմ այն, ինչ որ կորոշի կուսակցությունը»: Այդ մարդիկ, որ մինչ այդ էլ առնվազն երկու կուսակցության անդամ են եղել, ցավոք, այդպես էլ չեն հասկացել, որ կուսակցությունը զինվոր չի ունենում է, կուսակցությունն ունենում է որոշակի գաղափարներ դավանող անդամ՝ սեփական ուղեղով եւ սեփական աշխարհայեցողությամբ:

Իրավիճակի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ժողովրդի ձայնի, մարդկանց դիմումի եւ ստորագրությունների հետ հույս են կապում նրանք, ովքեր տարիներ շարունակ թքել են մարդկանց ստորագրությունների եւ դիմումների վրա: Իսկ հիմա այդ մարդիկ ուզում են հորինովի հանրային կարծիքի օգնությամբ ինչ-որ պատրանք ստեղծել: Բացի այդ՝ ճիշտ է Արտուր Աթայանը, երբ հայտարարում է. «Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը ժողովրդի կամքը հաշվի կառնի»:

Որքան էլ տարօրինակ է, բայց խնդրո առարկային առնչվող դիմումների, կարծիքների, նամակների զգալի մասն անստորագիր է, ինչ բացառում է լուրջ վերաբերմունքն այդ փաստաթղթերի հանդեպ:

Ստեղծված իրավիճակում, իհարկե, մտածելու բան էլ կա՝ այդ ի՞նչ ենք արել տարածքային կառավարման ինստիտուտի հետ, որ տեղից վեր կացողն իրեն կարող եւ ունակ է համարում՝ կառավարելու բազմաթիվ մարտահրավերների առջեւ կանգնած Սյունիքի մարզը:

Գոնե ուշացումով լրջանանք ու մեր մերկությունն այդքան հպարտորեն ու հետեւողականությամբ չցուցադրենք…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40