Թանգարանային գիշեր

24.05.2013 14:21
3074

Այս տարի «Թանգարանային գիշեր» միջոցառումը եւ թանգարանների միջազգային օրը համընկել էին եւ անցկացվեցին ու նշվեցին մայիսի 18-ին: Կապանի երկրագիտական թանգարանը միջոցառմանը մասնակցեց «Գյուղաշխարհ…» ցուցադրությամբ: Մինչեւ ցուցադրանքին ծանոթանալը` թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը հավաքվածներին ներկայացրեց օրվա խորհուրդը` նշելով, որ այս անգամ «Թանգարանային գիշեր» միջոցառումն անցկացվում է «Թանգարանը ոչ ֆորմալ կրթության կենտրոն» խորագրի ներքո եւ հավելեց, որ թանգարանը երբեմն անում է այն, ինչ չի հասցնում անել դպրոցը: Եվ, իսկապես, ցուցադրանքում այնպիսի գյուղատնտեսական գործիքներ կային, որոնց լուսանկարները ոչ մի դասագրքում չես հանդիպի:
Գրիշա Սմբատյանը նաեւ հայտնեց, որ հաջորդ տարի լրանում է Առաջին համաշխարհային պատերազմի սկսման 100 տարին, եւ թանգարանը 2014-ին նախատեսում է հանդես գալ «Սյունեցիներն Առաջին աշխարհամարտում» ցուցադրությամբ: Պատմաբանը նաեւ ասաց, որ Առաջին աշխարհամարտում հայերը նաեւ զենք են վերցրել` հույս ունենալով ազատագրել Արեւմտյան Հայաստանը: Եվ թանգարանն անդրադառնալու է միաժամանակ 1915 թվականի իրադարձություններին: Այս համատեքստում թանգարանի տնօրենը հորդորեց ներկաներին թանգարանին տրամադրել Առաջին աշխարհամարտի վերաբերյալ նյութեր: «Տնտղեք ձեր սնդուկները եւ հաստատ հետաքրքիր բաներ կգտնեք», - այսպես ձեւակերպեց իր միտքը բանախոսը:

Ողջունելով Կապանի երկրագիտական թանգարանի «Գյուղաշխարհ…» նոր ցուցադրության կազմակերպումը` Ռոբերտ Գրիգորյանը (Էջանանցի) թանգարանին նվիրեց իր հեղինակած «Ձորքի ազգագրական պատմությունը», «Կապանա երգերի» ժողովածուն, «Կապանա անեծքներ, հանելուկներ» եւ ազգագրական ու բանահյուսական այլ արժեքներ: Այնուհետեւ միջոցառման մասնակիցները շրջեցին թանգարանի ցուցասրահներով: Ցուցադրանքում մելիքական եւ կապանյան նշանավոր տոհմերը` Մելիք-Օհանջանյաններ (Մեղրի), Աղամիրյաններ, Քարամյաններ, Գաբրիելյաններ, Նուբարյաններ, Ղարագյոզյաններ, Ստեփանյաններ, Փարսադանյաններ եւ այլն, ներկայացնող լուսանկարներ, փաստաթղթեր ու տոհմածառեր էին: Ումառաց տոհմածառը մի ամբողջ պատ էր զբաղեցնում: Առանձին բաժնով ներկայացված էին գյուղաշխարհին առնչվող կենցաղային առարկաներ եւ իրեր, աշխատանքային գործիքներ, արհեստագործական արտադրանք:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղը երկրագիտական թանգարանի ժամանակավոր ցուցադրության սրահում ցուցադրություն էր կազմակերպել, որում տեղ էին գտել Սյունիքի պատմական հուշարձանների լուսանկարներ: Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները մի հատված ներկայացրին «Աշնան արեւ» բեմադրությունից, եղավ նաեւ երգիծանք եւ հումոր։

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08