Տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կբարձրացնի փոխկախվածությունը, կամրապնդի խաղաղությունը. Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի համատեղ հարցազրույցը՝ Euronews-ին

10.12.2025 12:18
465

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը  Euronews-ին տված հարցազրույցում անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին։ 

Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը լրատվամիջոցին պատմել են, որ խաղաղության շուրջ բանակցությունները Եվրամիության աջակցությամբ սկսել են 2020 թվականին՝ երկու երկրների միջև վերջին բախումից հետո, որի կուլմինացիան խաղաղության պայմանագրի նախաստորագրումն է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ։  

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ բոլոր հակամարտություններում կողմերը միմյանց չեն վստահում, սակայն Հայաստանն ու Ադրբեջանն այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում։ «Ինչպես ասվում է հայտնի երգում, «սա ևս մեկ աղյուս է պատի մեջ»՝ այս մեջբերման դրական իմաստով։ Մենք աշխատել ենք դրա վրա՝ փորձելով կառուցել այդ վստահության պատը, փորձելով շարժվել այդ ուղղությամբ»,- նշել է Գրիգորյանը։ 

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևն իր հերթին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հաջողության պատմություն է հակամարտությունների ու պատերազմների գլոբալ կոնտեքստում, քանի որ այս կոնֆլիկտի էջը փակված է, և տեղում իրական խաղաղություն է հաստատված, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը միասին անցում են կատարում տարածաշրջանի մասշտաբային տնտեսական զարգացմանը՝ ի շահ երկու երկրների։ 

Արմեն Գրիգորյանը հավելել է՝ վստահ են, որ տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կբարձրացնի փոխկախվածությունը, կամրապնդի խաղաղությունը և տնտեսական օգուտներ կբերի երկու երկրների հասարակություններին։ 

«Մենք այդ ուղղությամբ ենք շարժվում, և դրա ապացույցն այն է, որ ես ու Հիքմեթը միասին նստած ենք Դոհայում ձեր տաղավարում»,- ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։ 

Գրիգորյանն ու Հաջիևն ընդգծել են, որ խաղաղ գործընթացն ապագա սերունդների համար է, որ խաղաղությունն անշրջելի է, և որ երկու կողմերն աշխատում են փոխվստահությունն ամրապնդելու վրա, որպեսզի երկու ազգերը կարողանան համագործակցել, նույնիսկ եթե դա շատ աշխատանք է պահանջում երկու երկրներից և հասարակություններից։ 

Հարցազրույցում Գրիգորյանն ու Հաջիևն անդրադարձել են նաև «Թրամփի ուղի» նախագծին, որն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Թրամփի վկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրի կետերից մեկն է։ 

Հաջիևն ասել է, որ այդ նախագծի իրականացման դեպքում ամբողջությամբ փոխվելու է եվրասիական մայրցամաքի տրանսպորտային քարտեզը, իսկ Գրիգորյանը հավելել է, որ նախագծի իրականացման շուրջ Հայաստանը ինտենսիվ քննարկումների մեջ է Միացյալ Նահանգների հետ։ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40