«Սյունյաց երկրի» բացառիկ համարներն ունեն համազգային նշանակություն

08.04.2019 14:33
1321

Ես «Սյունյաց երկիր» թերթի ուշադիր ընթերցող եմ, համենայնդեպս քիչ համարներ կան, որ բաց եմ թողնում, առավելապես ուշադիր եմ թերթի բացառիկ համարների հանդեպ։ Այն պիտի ասեմ, որ այդ բացառիկներն ունեն հանրագիտարանային ընդգրկում, ակնհայտ է, որ յուրաքանչյուր համար տքնաջան աշխատանքի արդյունք է: Կարեւորում եմ ոչ միայն հոդվածները, այլեւ լուսանկարների առատությունը: 

Ընդհանրապես մեր մարզային թերթերի մեջ «Սյունյաց երկիր»-ը շահեկանորեն առանձնանում է եւ ունի ոչ միայն տեղային՝ սոսկ մարզային նշանակություն, անգամ ոչ միայն սոսկ հանրապետական, այլեւ համազգային նշանակություն։ Որովհետեւ թերթը, հատկապես բացառիկ համարների ընդգրկումով, շատ պիտանի եւ անհրաժեշտ է մեր ժողովրդին, նրանց, ովքեր հետաքրքրվում են գրականությամբ, մշակույթով, երկրի պատմությամբ, մեծ անհատների կյանքով ու գործունեությամբ եւ այլն։

Բարձր եմ գնահատում նաեւ խմբագրակազմի աշխատանքը Մորուս Հասրաթյանին նվիրված համարի կապակցությամբ, որի շնորհանդեսին ներկա եղա: Համարը հարուստ ընդգրկում ունի: Ինձ ոգեւորեցին Համո Սահյանի չորս անտիպ բանաստեղծությունները, որոնցից երեքը ներկայացված են նաեւ ինքնագրերի լուսապատճեններով: Դրանք գրական արժեք են։ 

Ինչ վերաբերվում է Մորուս Հասրաթյանին, շատ հիմնավոր ներկայացված է նախ կենսամատենագիտությամբ, այնուհետեւ գործունեության բոլոր ասպարեզներով՝ որպես պատմաբան, ազգագրագետ, սայաթնովագետ, իր երկրի, իր տարածքի հուշարձանները քննող, հետազոտող հնագետ, մի խոսքով՝ հայագետ։

Շատ թաքնված դիտարկումներ կան Չարենցին նվիրված հուշերում, որն ամբողջությամբ առաջին անգամ 1997-ին հրատարակել եմ ես` իմ կազմած «Չարենցի հետ: Հուշեր» գրքում:

Շնորհավորում եմ ձեզ լավ գործի կապակցությամբ եւ մաղթում շարունակականություն։

 

Դավիթ Գասպարյան

Գրականագետ, բանասիրական 

գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

 

 

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17

Այսօր կկայանա Հայ Առաքելական եկեղեցու «ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը․ ArmLur.am

26.10.2026 11:59