Տարեկան միջինը 255 դեպք՝ շմոլ գազից թունավորումից․ վիճակագրություն

30.01.2020 11:31
1121

«Հարսս երեխեքին լողացնում էր, վատ զգաց, գնաց ճնշում չափելու, չկարողացավ, հազիվ բռնեցի, ուշաթափվեց, հարսիս կողքը երեխեն էր ուշաթափվել, սկսեցի գոռալ, օգնություն կանչել, մտածում էի՝ վերջնա, էդ պահին տղես զանգեց, ասի՝ շուտ հասի»,- պատմում է Սարդարապատ գյուղի բնակիչ Սուսաննա Տիգրանյանը։

Սուսաննա Տիգրանյանը, հարսը և 2 անչափահաս թոռները շմոլ գազից (CO) թունավորվել են 2019թ․-ի դեկտեմբերի 1-ին։ Սուսաննայի պատմելով` կարողացել են «հրաշքով փրկվել», քանի որ հարսը և թոռները թունավորումից ուշագնաց են եղել, ինքը գրեթե անգիտակից է եղել, երբ որդին զանգել է: Սուսաննան կարողացել է որդուն ասել, որ շտապ հասնեն։ Թունավորվածները տեղափոխվել են Հոկտեմբերյանի հիվանդանոց։

Թունավորման պատճառն եղել է թռչնի բույնով փակված օդատարը, և խորհրդային արտադրության գազի կաթսան, որտեղ գազի լրիվ այրում չի կատարվել։

Մեր հարցին, թե անվտանգության ազդանշանային համակարգը միացված է եղել, թե՝ ոչ, Սուսաննան պատասխանեց՝ ոչ, նա չհիշեց նաև, թե վերջին անգամ գազի սպասարկման տեսուչը երբ է այցելել իրենց, սակայն հավելեց՝ դեպքից հետո նոր կաթսա են դրել և օդատար են բացել, անվտանգության ազդանշանային համակարգը միացված են պահում։

 

Հիշեցնենք, որ «Հետքը» եղել է Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասի 2-րդ զանգվածի 2-րդ շենքում, պարզել, որ 10 բնակարաններից 4-ում անվտանգության ազդանշանային համակարգը միացված չի եղել։

10 տարում 63 զոհ շմոլ գազի թունավորումից

Վերջին տասը տարիների ընթացքում մարզերում և Երևանում շմոլ գազի թունավորումից մահացել է 63 անձ, որոնցից 20-ը՝ 2019թ․-ին, նախորդ տարվա ցուցանիշն ամենաբարձրն է, զոհվածների թվով հաջորդ բարձր ցուցանիշը գրանցվել է 2011թ․-ին՝ 10 զոհ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2019թ․-ին գրանցվել է շմոլ գազից թունավորման 355 դեպք, տուժել է 702 անձ։

 

2010-2019թթ․-ին Երևանում և մարզերում գրանցվել է շմոլ գազի թունավորման 2551 դեպք, այսինքն` տարեկան մոտ 255 դեպք, որի ընթացքում տարեկան տուժում է 462 անձ։ Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը՝ շմոլ գազից թունավորման դեպքերը վերջին տարիներին ավելացել են, ավելացել է նաև տուժած քաղաքացիների թիվը։

 

Մենք հարցում էինք ուղարկել ոստիկանություն՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել շմոլ գազի թունավորման դեպքերի և պատճառների վերաբերյալ։ Հարցմանն ի պատասխան՝ ոստիկանության լրատվական բաժինը պատասխանել է, որ վիճակագրություն չունեն, ուստի և չեն կարող ասել, թե ինչ պատճառներով են թունավորումները եղել։

Շմոլ գազից թունավորման վերաբերյալ վիճակագրություն տրամադրել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ըստ այդ տվյալների՝ վերջին 10 տարում ամենաշատ դեպքերը գրանցվել են Երևանում՝ 2019թ․-ին՝ 169 դեպք, այնուհետև 2013-ին՝ Շիրակում՝ 54 դեպք։

Տուժողների ամենից շատ թիվը ևս գրանցվել է 2017-ին՝ 806 հոգի։ Շմոլ գազից 2010-2019թթ․-ին թունավորման ամենաշատ դեպքերը գրանցվել են Երևանում՝ 1091 դեպք, 2-րդ տեղում՝ Կոտայքի մարզն է՝ 342 դեպք, 3-րդ տեղում՝ Գեղարքունիքը՝ 299 դեպք։

 
Երևանում շմոլ գազից թունավորման դեպքերի քանակը տատանվում է. թունավորման դեպքերի առավելագույն թիվը եղել է 2019-ին՝ 169 դեպք։ 10 տարվա ընթացքում Երևանում շմոլ գազի թունավորումից մահացել է 16 անձ, տուժել՝ 1075-ը։

Այս տարիների ընթացքում Արագածոտնի մարզում շմոլ գազի թունավորումից հետո մահվան դեպք չի գրանցվել, 1-ական դեպքեր գրանցվել են Սյունիքում և Վայոց ձորում։ Դեպքերի թվի աճի հետ մեկտեղ ավելացել է նաև շմոլ գազից թունավորումներով հիվանդանոցներ դիմածների թիվը։ Առողջապահության նախարարությունն այս թունավորումների վերաբերյալ տվյալներ է սկսել հավաքագրել 2015թ․-ից, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը՝ հիվանդանոց դիմողների քանակը տարեցտարի ավելանում է, եթե 2015-ին հանրապետության հիվանդանոցներ դիմածների թիվը 123 է, ապա 2019-ին թիվը մոտ 5 անգամ ավելացել է՝ 602 դիմող։

2018թ․-ին Կառավարությանն առընթեր ստեղծվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որն իր գործունեության ընթացքում անդրադառնում է շմոլ գազի թունավորման դեպքերին, կատարում քննություն՝ պատճառները գտնելու համար։ Ըստ տեսչական մարմնի տրամադրած տվյալների՝ 2018-2019թթ․-ին շմոլ գազից մահացածների մեջ կանանց և տղամարդկանց թիվը հավասար է՝ 13 կին և 13 տղամարդ՝ ներառյալ անչափահաս աղջիկներ և տղաներ, անչափահասների թիվը եղել է 6-ը։ Շմոլ գազի թունավորումից ամենից շատ մահացել են 60-ից բարձր տարիք ունեցող կանայք՝ 6 անձ։

 
 

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային  անվտանգության տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պատասխանատու Ելենա Զոհրաբյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ շմոլ գազի թունավորումից մահերի հիմնական պատճառները, ըստ մասնագիտական քննության, եղել են անվտանգության ազդանշանային սարքերի անջատված լինելը կամ ազդանշանային սարքերի անսարքությունը, ներտնային գազօգտագործման կանոնների խախտումը, ծխատար ուղիների խցանումը կամ բացակայումը։

Մեր այն հարցին, թե հնարավոր է անվտանգություն իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ընկերության մենաշնորհը վերացվի, Ելենա Զոհրաբյանը նշեց, որ հաճախ քննարկումներ են ունենում «Գազպրոմ Արմենիայի» և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, ներկայացնում առաջարկներ, որոնք շարունակական կլինեն։ «Հիմա առաջարկել ենք ուժեղացնել հսկողությունը՝ գազի օգտագործման անվտանգության պայմանները պահպանելու համար և կատարել արտահերթ ստուգայցեր հանրապետության ամբողջ տարածքով»,- հավելեց տեսչական մարմնի աշխատակիցը։ Այցերի քանակը ավելացնելու վերաբերյալ Ելենա Զոհրաբյանը նշեց, որ այն կապված է «Գազպրոմ Արմենիայի» ֆինանսական հնարավորություններից։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

hetq.am

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05