Տաթեւ համայնքին տրամադրվել են շուրջ 167 միլիոն դրամի տեխնիկական միջոցներ եւ սարքավորումներ

21.03.2017 16:04
2124

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի Շինուհայր կենտրոնում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ համայնքների զարգացմանն աջակցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր ծանոթացել են Սյունիքի մարզի Տաթեւ խոշորացված համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Տաթեւ համայնքին «Տաթեւ համայնքի ներհամայնքային ճանապարհների սպասարկման, կանոնավոր աղբահանության, գյուղտեխնիկայի վերազինման եւ ջրամատակարարման համակարգի մասնակի բարելավման» ծրագրի շրջանակներում տրամադրվելու է 1 ինքնաթափ մեքենա, 1 աղբատար մեքենա, 1 ավտոգրեյդեր, 2 կոմբայն եւ 1 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր:

Տրամադրվող տեխնիկական միջոցների եւ սարքավորումների գնման ընդհանուր արժեքը կազմում է 166 միլիոն 885 հազար 750 դրամ: 2 կոմբայնը եւ 1 ավտոգրեյդերը (թվով 3 մեքենա միավոր ) արդեն իսկ գտնվում են համայնքում, մնացած թվով 3 տեխնիկա միավորների ձեռքբերման գնման գործընթացը ավարտվել է եւ առաջիկայում կհասնի համայնք:

Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել տեխնիկայի սպասարկման կայանատեղի, ինչպես նաեւ կգնվի 150 հատ աղբաման: Տեխնիկական միջոցները եւ սարքավորումները օգտագործվելու են Տաթեւ խոշորացված համայնքի փողոցային լուսավորության համակարգի ստեղծման ու համալրման, համայնքի աղբահանության համակարգի ձեւավորման ու սպասարկման, ներհամայնքային ճանապարհների սպասարկման համակարգի ձեւավորման, համայնքային տնտեսության պահպանման ու բարելավման նպատակով:

USAID-ի Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին ծրագրի շրջանակներում Դիլիջան միավորված համայնքում 2017-18թթ.  ընթացքում կկատարվի 1.700.000 դոլարի ներդրում: 2016 թվականի ավարտին արդեն Դիլիջան համայնք են հասել 3 ինքնաթափ բեռնատար, 2 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 գրեյդեր:

Խոշորացման համատեքստում կազմավորված համայնքների ներուժը մեծացնելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից՝ ի դեմ USAID-ի (ԱՄՆ ՄԶԳ) «Աջակցություն տեղակական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում եւ Շվեյցարիայի Համադաշնության կառավարության կողմից՝ ի դեմս Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ֆինանսավորվել եւ ֆինանսավորվելու են նաեւ բազմաբնակավայր Ուրցաձոր, Վայք, Զառիթափ, Գորայք, Մեղրի, Տեղ, Ջերմուկ, Նոյեմբերյան, Կոթի, Այրում, Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ համայնքներում ներկայացված ներդրումային ծրագրերը:

mtad.am

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02