Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կարող է սրվել տարվա երկրորդ կեսին, եթե սահմանազատման գործընթացը կասեցվի. Stratfor

01.02.2025 20:17
1101

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի նախագծում երկու չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ ընդգծում են այն փաստը, որ թեև խաղաղ պայմանագրի կնքումը տեսականորեն մոտ է, սակայն սահմանագծման հետ կապված հարցերը կարող են հետաձգել «Խաղաղության պայմանագրի» կնքումը մոտ ապագայում, նշել է Stratfor  ամերիկյան հետախուզավերլուծական ընկերությունը:

Ըստ վերլուծաբանական կենտրոնի՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը կարող է աճել տարվա երկրորդ կեսին, եթե սահմանազատման գործընթացը կասեցվի։

Բայց մոտ ապագայում խոշոր էսկալացիայի ռիսկը, ըստ վերլուծաբանական կենտրոնի, կմնա բավական ցածր։

«Կողմերը կարող են նաեւ օգտագործել տարաձայնությունները խաղաղության պայմանագրում չընդգրկված հարցերի շուրջ, ինչպիսին են «տարածաշրջանում միջանցքի հարցը

 կամ Սահմանադրության փոփոխությունները»՝ որպես գործընթացը հետաձգելու պատճառ»,-  նշել է Stratfor-ը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ի ասուլիսում նշել է, որ «Խաղաղության համաձայնագրի» հետ կապված նոր բան չկա, և նախագծի 17 կետերից 15-ը համաձայնեցված են։

«Երկու կետ կա, որոնք համաձայնեցված չեն, և Հայաստանը երկուսի համար էլ լուծումներ է առաջարկել։ Դրանցից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը։ Մենք առաջարկում ենք սա կիրառել սահմանի, սահմանազատված տարածքների հանդեպ։ Կա նաև միջազգային ատյաններից իրավական վեճերը հետ կանչելու թեմա, ինչը որոշակի հանգամանքներում և պայմաններում կարող է մեզ համար ընդունելի լինել, այն առումով, որ մենք ոչ միայն ինչ-որ բան հանում ենք միջազգային մարմիններից, այլև ընդհանրապես հրաժարվում ենք այդ վեճերից։

Հակառակ դեպքում կարող է իրավիճակ ստեղծվել, որ մենք հետ ենք վերցրել ինչ-որ հարց, իսկ Ադրբեջանը հետ է վերցրել իր պահանջները, այսինքն՝ մենք պայմանավորվել ենք, որ դա չենք ներկայացնի միջազգային ատյանների քննարկմանը, բայց հաջորդ փուլում Ադրբեջանն այդ հարցերը կդնի երկկողմ հարաբերությունների սեղանին, և դրա շուրջ կարող է թեժացում տեղի ունենալ։

Այս դեպքում մենք արդեն կփակենք այս էսկալացիայի ռիսկը կառավարելու և միջազգային հարթակներն օգտագործելու մեր ճանապարհը»,- ասել է Փաշինյանը։

tert.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22