Տաթեւի վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգման ավարտը՝ հաջորդ տարի

19.12.2016 16:34
2633

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի շրջանակում վերականգնվում է Տաթեւի Սուրբ Աստվածածին կրկնահարկ եկեղեցին, որ 1087 թվականին կառուցել է Շահանդուխտ թագուհին. նման մի երկհարկ եկեղեցի Շահանդուխտ թագուհին կառուցել է իր քույր Կատայի հետ Վահանավանքում (1058 թվական): Երկու եկեղեցու դեպքում էլ ենթադրվում է, որ առաջին հարկը եղել է դամբարան, թեեւ հնագետները դրա հաստատումը չեն գտել:

Վանքի ռեստավրացիոն աշխատանքների որակի հսկող Սանահին Մանասյանը երկու մասնագիտություն ունի՝ կոնստրուկտոր եւ վերականգնող, Տաթեւի վանական համալիրում աշխատում է հուլիսից: Վանական համալիրում ռեստավրացիոն աշխատանքները սկսվել են 2010 թվականից եւ շարունակվում են փուլ առ փուլ. վերականգնվել են ձիթհանը, վանական համալիրի հյուսիսային մուտքը, այժմ հիմնանորոգվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթը: Նա տեղեկացնում է, որ վերացնում են թերությունները գմբեթի եւ թմբուկի նիստերի հետ կապված, որպեսզի եկեղեցին ստանա իր նախաստեղծ տեսքը (պահպանվել է նրա 1891 թվականի լուսանկարը): Ինչեւէ, այժմ վերականգնողական աշխատանքներն իրականացնում է Սիսիանի «Նորոգշին» ԲԲ ընկերությունը (տնօրեն՝ Մարատ Ասլանյան):

Տաթեւի վանական համալիրի բոլոր կառույցները 1931 թվականի ապրիլի 28-ի երկրաշարժից քանդվեցին, որոշները պարզապես վերածվեցին փլատակների: 1968-70-ական թվականներին Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաշինումը նախագծել էր Հայաստանի պետշինի նախագահ Գրիգոր Աղաբաբյանը: Մի տխուր պատմություն կա կապված նրա հետ: Եկեղեցին վերականգնելիս մի անգամ լուր ստացվեց, որ գմբեթի մեջ վերականգնողները սխալ են թույլ տվել: Փաստորեն աղավաղել էին ճարտարապետի չափագրումը: Նա եկավ Տաթեւ, պահանջեց քանդել եւ ուղղել սխալը: Չափազանց վատ տարավ կատարվածը: Սիրտը չդիմացավ…

Տաթեւի բոլոր շինությունները կառուցված են բազալտի մաքուր տաշած քարով, որի հանքը գտնվում է հենց Տաթեւի ձորում: Եկեղեցիների վերանորոգման ժամանակ օգտագործվող շինաքարը միշտ էլ տարաձայնությունների տեղիք է տվել, նույնը՝ Վահանավանքի վերականգնման դեպքում: Մեր այն նկատառմանը, որ Սուրբ Աստվածածինը վերակառուցվում է սիսիանյան բազալտով, այլ ոչ թե Տաթեւի հանքի քարով, Սանահին Մանասյանը պատասխանեց, որ Տաթեւի քարի հանքը փակ է: Վերականգնողական աշխատանքներում օգտագործվում է կրաշաղախ, ըստ ռեստավրացիոն միջազգային օրենքների՝ վերականգնողական աշխատանքներում արգելվում է նորագույն նյութեր օգտագործել: Օգտագործվող կրաշաղախին խառնում են ռեստավրացիայի համար հատուկ ստեղծված իտալական հավելանյութեր, որոնք որակ եւ ամրություն են ապահովում:

- Եկեղեցին վերականգնվում է, իսկ նրա շրջակայքում պեղումներ կատարվո՞ւմ են: Եթե ինչ-ինչ հողային աշխատանքներ են կատարվում, դրանց նախորդո՞ւմ են պեղումները: Հողի տակ են մնում եւ մասունքներ, եւ գերեզմաններ, գուցե վիմական արձանագրություններ, ինչո՞ւ նախ պեղումներ չանել, հետո վերականգնողական աշխատանքներ, - սրանք լուծում պահանջող հարցեր են:

«Դա մի քիչ ցավալի հարց է, - նկատեց Ս.Մանասյանը, - քանզի պեղումներ ասվածը չի կատարվել, եւ եղել են դեպքեր, երբ շինարարության ընթացքում հանդիպում են ինչ-ինչ գտածոներ, դիմում են Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի մասնագետների օգնությանը»:

Սեյսմավտանգ տարածաշրջանում ենք ապրում (ահավասիկ, 1931, 1968 թվականների երկրաշարժերը Սյունիքում), ռեստավրացիոն աշխատանքներում քանի՞ բալի ամրություն են նախատեսում: Տեղեկացրին, որ համաձայն քաղաքաշինության նորմերի՝ նման կառույցների դեպքում յոթ բալ է նախատեսված՝ անկախ նրանից, որ ՀՀ-ում հաշվարկայինն ինը բալ է:

Ե՞րբ է եկեղեցու ռեստավրացիոն աշխատանքների ավարտը, զրույցի վերջում հարց ուղղեցինք Ս.Մանասյանին, ում փոխանցմամբ 2017 թվականին լրանում է Տաթեւի վանական համալիրի հիմնադրման 1111-ամյակը, այդ «գոլդ» տարեթվի առիթով, հաջորդ տարվա նոյեմբերին նախատեսում են ավարտին հասցնել եկեղեցու վերականգնումը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՀԱԿ-ը համագումար է անցկացնում

14.03.2026 13:14

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48