ՏԱՏՍ ԽՆՁՈՐԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԳԻՏԵՐ…

23.02.2019 20:35
1068

Այն էր՝ ուզում էի ասել սիրտս ցավում է բոլորիս համար....սևերի ու սպիտակների, իրար մազ փետրող ֆեյքերի ու իրական պրոֆիլների....հաղթողների ու պարտվողների, մեր համբերության ու անհամբերության, հույսերի ու հիասթափությունների, էսօրվա ու վաղվա օրվա համար....
Մեկ էլ, անհամբերություն բառի վրա ….որտեղի՜ց-որտեղ, թվում է՝ հեչ կապ չունեցող մի բան հիշեցի. 
տատս, երբ այգին մշակելու, քաղհանելու կամ ջրելու էր գնում, ինչը կարող էր ժամեր տևել…տատս, երբ Սառա բիբու, կամ Շողի աքոր քառասունքին ու տարուն էր գնում՝ արծաթե քորոցով գլխին ամրացնելով մինչև կրունկները հասնող բրդե նուրբ, սև ու ծոպավոր շալը …տատս պարտադիր նկուղ էր մտնում, պատի տակ դրված պարկից մի լիքը աման կուտ առնում, բերում լցնում ցանկապատած բակում քուջուջ անող հավերի առաջ:
Ու քթի տակ էլ՝ իբր ի միջի այլոց, մրմնջում. զիրավ ինեն՝ մինչև գալս.....
Ասել է թե՝ զբաղվեն, թեթևակի այցելեն, օգտվեն… գլուխս խառն է՝ տան մուլքս ձեռքից չգնա՜…
Տատիս խիղճը տանջում էր, որ ինքը երկու-երեք ժամ հավից-ճավից բացակայելու է….որ ինքը Շողի աքոր քառասունքին մի կտոր հաց է դնելու բերանը, իսկ ,, մի սուրու,, հավերը այդ ողջ ընթացքում սոված են մնալու….Դա կկոչվեր հայերե՞ն…Իհարկե՝ ոչ. տատս հայերեն շատ լավ գիտեր…
Նա մտածում էր, որ ինքը այգին ջրելով է ընկնելու, քաղհան անելով է ընկնելու….ձու ածելու թեժ պահին հավերն էլ մնալու են սոված…ուժ չեն ունենալու …աքլորները ,,հիրաքաթ,, չեն ունենալու հավերի մեջ ցից-ցից կատարներով ու տռզած դոշերով շրջելու… աքլորները խեղճանալու են….հավերը թևաթափ են լինելու աքլորների կախկատար տեսքից….ջրաքամվելու են, քթները կախեն…

Չգիտեմ, համբերության ու անհամբերության վրա կանգ առա….Տատս չէր ասում՝ գնամ գործս անեմ, գնամ քառասունքի կամ հարսանիքի հացս ուտեմ, հետո կգամ հավ-ճավին կերակրեմ…..
Նա ասում էր՝ զիրավ ինեն՝ մինչև գալս…Նա մտահոգվում էր ոչ միայն հավերով….կերակրում էր խնձորի ծառի տակ կապած շանն էլ, հարյուրավոր ճտերին, ինձ ու հարյուրամյա պապիս էլ….նոր՝ մեկնում….քաղհանի, կամ ՝ քառասունքի… գյուղի շուրթին գտնվող մեծ որդու տուն՝ հարսի գլխին կանգնելու, որ կաթը չշաղի, քաղցր պանրի կտորները արևի տակ չմնան, ժամանակին ներս տարվեն, կարգին աղ ուտեն… 
Համբերության ու անհամբերության վրա կանգ առա….Ասում են՝ մեր ժողովուրդը համբերություն չունի….մի քիչ սպասեք էլի, ամեն ինչ լավ է լինելու…. ինչ անհամբեր ազգ ենք….երեսուն տավա քանդածը ուզում եք մի օրու՞մ շինվի….
Կանգ առա….համբերելու կամ անհամբերության խնդիր չկա….
Տան մեծը եկել է, գնում է քաղհանի…նրան քաղհանն է հետաքրքիր՝ հետևը թող յոլա գնա…հետևն ինչ ուզում է, թող դառնա…ջուրն էլ՝ քշի, տանի…
Նոր տեր է, ասում են՝ բոլորից տարբեր ու բարի…
Հետևն աչքը չռած՝ ուզում է տարբերություն տեսնել…Գոնե աչք խաբելու պես…
Բա՜ն չի տեսնում. քաղհան, քաղհան, քաղհան…
Քառասունք, վեց ամիս, հեսա տարին էլ կգա, մեկ էլ՝ նշելով կընկնի…Ոչ քաղհանն է քահանի նման, որ ջրելը՝ ջրելու….ոչ էլ պահած հետևը՝ հետևի….որովհետև հետևն արդեն բարձրացել է ցանկապատ՝ գնում է կորչի…
Որովհետև մի գործի գնալիս՝ առաջինը պիտի տունդ շեն պահող հետևդ ստուգես, տեսնես՝ սովա՞ծ է, ծարա՞վ է, էն հաչող շանն էլ պիտի կերակրես, հետո էլ՝ ուր, ինչի ուզում ես՝ գնա…
Հետևդ փուլ եկավ, հետևդ չհավատաց քեզ՝ արածդ ջուրն է լցվելու…որքան էլ կարևոր գործով գնաս արտերկիր. տատս կասեր՝ էն թաղը….որքան էլ նախագահական ճոխ հյուրանոցներում և սեղաններին քառասունքի կամ ուրախության մասնակցես…
Հետ գալիս՝ հետևը ձեռքիդ է նայելու՝ բեռով-բրդո՞վ ես եկել…դա այգին սնելու համա՞ր է, թե՝ երեսդ պարզ անելու…ցույց տալու և անհետացնելու…
Մինչև գնալդ՝ լայնաշուրթ, թեկուզ՝ ալյումենե ամանը պետք է վերցնեիր, մտնեիր նկուղ, մոտենայիր պատի տակ դրված ցորենի պարկին….ժողովրդին էն գլխից մի հատ լիացնեիր և ուրախացնեիր…
Հարցը ցորենն ու… ցորե՜նն էլ չէ…Ժողովուրդդ ուզում է ճի՜գդ ու վերաբերմունքդ տեսնել… միայն բանանով էլ չէ՝ հաց սիրող ժողովրդի համար… ձեռք առնոցի է նման…..բանան էր՝ ցույց տվեցիր, նորից հետ քաշեցիր՝ տռզած գնով….
Դա էլ կարևոր չէ:

Իսկ ի՞նչ արեց մեր տան նոր տերը…Նա սրբեց բոլոր սեղանները վերջին փշուրներից էլ….Նա չթողեց էլ աշնան կեսերին գոնե մտնեինք այգի, քուջուջ անեինք…
Ասաց՝ գարնան, ամռան, աշնան, ձմռան քաղհանի՜ շրջան է, չի կարելի…ինձ խանգարում եք, թողեք քաղհանս վերջացնեմ… էն թաղից ձեզ համար ուրախալի լու՜ր բերեմ…
Նա ամեն լավ կտոր քաշեց իր մանկամիտ, չտեսած՝ վեր թռած շքախմբի առջև՝ սովահար աչքերի տանջալի ուղեկցությամբ…..սեղանից առավ վերջին կտոր հացն էլ, որովհետև ավե՜լ թիքա է….դու էլ ավել թիքա ես, արած գործդ էլ…մեզ ոսկե ձու ածող նոր վառեկնե՜ր են պետք…
Ասաց, թե սպառնաց, լավ չեմ հիշում՝ օրենքներով ու հույսերով կերակրվեք….ես մոտերքում քաղհանի եմ…գլխներիդ մեջ եղած աղքատության սինդրոմից էլ ազատվեք, ու ամեն ինչ լավ կլինի...
Սինդրոմս ո՜րն է, եթե սեղանս սրբել ես...դու էլ գնացել քաղհա՜նի....
Էլի չասացինք՝ աշնան վերջին կամ ձմռանն ի՞նչ քաղհան, տո հերն օրհնած…չթողեցիր էլ մեր ունեցածով ,,զիրավ,, լինենք մինչև Շողի աքոր քառասունքից հետ կգայիր…

Իսկ այգին քաղհանվա՜ծ էլ չէր…իրար խառնվա՜ծ էր…

Տատս այդքան անխիղճ չէր…նա գիտեր ծաղկից մինչև մեծ ու հասուն խնձոր դառնալու տքնաջան ճանապարհը…նա խնձորի մանկությունն էլ գիտեր, ծառի մանկությունն էլ, այգու վայրի ,,խուխոթունն էլ… վայրի դառնալու ցավն էլ…
Նա աշնան կեսերին հավերը բաց էր թողնում այգի….ասում էր՝ կուշտ վայելեք, առաջը՝ ձմեռ է… բերքը հավաքած է, ձեր բաժինը թողել եմ մեջը…Հավաքածս էլ՝ կամաց-կամաց՝ սաղս միասին ձմեռն եք ուտելու…մեջքներս հենած փափուկ բարձերին, կրակի պողերը բերանից նետող վառարանի շուրջ գրքեր կարդալով…
Տատս ասում էր՝ մի ձեռքով տուր, մյուս ձեռքով վերցրու…որ երեսատեղ ունենաս, որ չասեն՝ չտվեց, եղածն էլ քոռ արեց…
Աշունն էլ անցավ, ձմեռն էլ….հեսա գարուն է գալիս…չգիտենք էլ՝ քաղհանից հետ կդառնա՞ս, ձեռքդ՝ բեռով-բրդով, թե՞… մենք էլ քաղհանի բաժին կդառնանք…
Հետո էլ կասեն՝ հետևը համբերատար չի…Լավ էլ համբերատար է, իր կաշին կերավ, դիմացավ…չասաց էլ՝ էն հին սեղա՞նս ինչի մաքրեցիր… հերն օրհնած…ես կարևոր գործ էի անում…հաչում էի, որ քնով չընկնես, այգիդ ու արտերդ անջրել չմնան…բերքդ չփչանա, թշնամին չուրախանա….թշնամու ոտքի տակ չընկնենք…

Պարզունա՞կ ստացվեց…չգիտեմ….միտք էր՝ գնաց…
Տատս այդպես չէր անում…Նա Զռի Սումբաթի, Մոհրաբ դայու, նրանց մի սուրու, մոր ծիծ կտրող, աչքից սուրմա թռցնող լակոտների կատաղի հունարն ու քոռ արած այգու վրա չարախնդալն էլ գիտեր…
Տատս իմաստուն էր, իր բաժին աշխարհի նեղին հասնող….եթե ձեռքը նույնիսկ քարի տակ էր….Ամեն բացվող օր նրա համար մի նոր աշխարհ էր… չէր մոռանում այգի մտնելիս, ,,է՜ն թաղը,, գնալիս՝ փեշերն ու ծոպավոր շալը խշխշացնելով՝ նկուղով տալ …ավելացնե՜լ՝ ոչ թե եղածն էլ սրբեր-թափեր…իբր՝ գո՜րծ եմ անում…տեսեք-տեսեք…

Պապս մի օր էլ չէր պահի նրան, նույն օրը հորանց տուն կճամփեր…


2019. 22.02

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19