Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելություն

31.05.2018 10:41
1159

ԹԲԻԼԻՍԻ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպել էր Վրաստանում Հայաստանի դեսպանատունը: Ինչպես Թբիլիսիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին իրապես ներծծված է հայ եւ վրացի ժողովուրդների համատեղ պատմության էներգիայով, եւ սա մի իրավիճակ է, երբ երկու ժողովուրդներն արմատներով են կապված իրար հետ: «Այդ արմատներն այնքան ամուր են միմյանց կապված, որ մենք այսօր պարտավորություն ունենք այդ պատմության առաջ կերտել մեր համատեղ հզոր, երջանիկ եւ ազատ ապագան: Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման պատմությունը իրապես ոգու հաղթանակի պատմություն է: Մեր պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը, մարդկության պատմությունը ցույց է տվել, որ ոգին ավելի ծանրակշիռ է, քան նյութը, սերն ավելի ծանրակշիռ է, քան հաշվարկը: Եվ սա է մեր ժողովուրդների ապրելու առաջնային բանաձեւը, որովհետեւ մենք կարողացել ենք հաղթել այնտեղ, որտեղ թվում էր, թե չունենք ոչ մի հնարավորություն: Ցավոք սրտի, մենք հաճախ կարողացել ենք պարտվել այնտեղ, որտեղ թվում էր, թե չունենք պարտվելու ոչ մի հնարավորություն: Մեր Առաջին Հանրապետությունը, կարծում եմ, առաջին հերթին իսկապես ոգու հաղթանակ է: Եվ այդ հաղթանակի ոգին է, որ մեզ կարողացել է հազարամյակներ շարունակ ապրեցնել պատերազմների, աղետների եւ ցեղասպանությունների հորձանուտում»,- նշեց վարչապետը:

Նա հավելեց, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունն առաջին հերթին ոգում, սիրո, համերաշխության պետություն է: «Հայաստանն այդպիսին է այսօր եւ այդպիսին պիտի շարունակի մնալ ընդմիշտ, որովհետեւ նյութականը կարելի է ջարդել, կոտրել, ոչնչացնել, իսկ այն, ինչը կապված է մտքի եւ ոգու հետ անջարդելի է, անկոտրում է, անհաղթահարելի է: Եվ ես ուզում եմ, որ այս ոգեղենը լինի հայ-վրացական հարաբերություններում: Մենք այդ ոգու եւ ոգեղենի վրա պետք է կառուցենք հարաբերությունները մեր եղբայրական երկրի հետ, իսկ մեր ժողովուրդները պիտի համատեղ նորանոր հաղթանակներ կերտեն ու կերտեն համատեղ երջանկություն խաղաղ, ազատ ու երջանիկ տարածաշրջանում, այս տարածաշրջանն այդպիսին պիտի դառնա»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը իր ելույթում հիշեցրեց, որ 100 տարի առաջ Թիֆլիսում  Հայոց ազգային խորհրդի որոշմամբ դրվել են Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հիմքերը: «Ցեղասպանության արհավիրքով անցած հայ ժողովուրդը վերականգնեց անկախ պետականությունը: Այն, ինչը շատ շատերի համար անհնարին էր, հայերի համար հնարավոր դարձավ: Դա հնարավոր դարձավ բազմաթիվ քաջորդիների արյան գնով, որոնք մայիսյան հերոսամարտերին հայրենիքի ազատության համար տվեցին ամենաթանկը՝ սեփական կյանքը: Մայիսյան հերոսամարտերը եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ մեր ժողովրդի կամքն անսասան է»,- ընդգծեց դեսպանը:

Մինչ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը մասնակցելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի Երիտասարդության տանը մասնակցեց Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08