Թե ինչպես էր տխրահամբավ մարզպետն ուղղաթիռում աքլոր կտրել

25.04.2018 15:50
2344

Ինչպես արդեն հաղորդել ենք, հանրապետության ներքաղաքական կյանքի ամենալարված օրը՝ ապրիլի 17-ին, երբ մայրաքաղաքում ուղղակի փողոցային մարտեր էին ընթանում, երբ Ազգային ժողովում վճռվում էր երկրի հետագա ընթացքի ուղիների որոշարկման հարցը, տխրահամբավ Վահե Հակոբյանը շարունակում էր սյունեցիներին նվաստացնելու, իր անձնական հակառակորդներից (պետության անունից) վրեժ լուծելու լկտիությունը:

Անգամ այդ օրը նա չհրաժարվեց ցինիկ պահվածքից եւ կեսօրի կողմերին Կապան եկավ ուղղաթիռով՝ շատ լավ իմանալով, որ ամեն անգամ, երբ իր ուղղաթիռը երեւում է մարզկենտրոնի երկնակամարում, մարդիկ ամենավերջին հայհոյանքներն ու անեծքներն են թափում հայոց պետականության գլխին: 

Շատերին թվաց, թե մարզպետն այս անգամ աշխատավայր է շտապում՝ երկրում ստեղծված ծանր վիճակի թելադրությամբ, իր դիրքորոշումը մարզի բնակչությանը ժամ առաջ ներկայացնելու եւ մարդկանց խաղաղության ու հանդարտության կոչ անելու համար:

Բայց նրա հոգսը, որքան էլ զարմանալի է, դա չէր: Նրա խնդիրն էր՝ օգտվել խառնակ իրավիճակի ընձեռած հնարավորությունից եւ վերջնականապես լուծել մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Անուշ Օրբելյանի հարցը, ում ամիսներ շարունակ հետապնդում էր:

Որքան էլ տարօրինակ է, անբարո այդ առաքելության ջրապտույտի մեջ էր ներքաշվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Ուղղաթիռով մարզպետը Կապան էր բերում այդ նախարարության ենթակա ԲՍՓ գործակալության՝ աբուռը կորցրած եւ Վահեի գրպանում հայտնված երկու աշխատակցի՝ Նունե Շահվերդյան եւ Անուշ Սիմոնյան անուն:

Ուղղաթիռում նրանց զրույցի որոշ դրվագներ, զարմանալիորեն, հայտնի են դարձել մեր խմբագրությանը (թող Վահեն մտածի, թե ինչպես):

Նունե Շահվերդյանի եւ Անուշ Սիմոնյանի աչքում զորավոր սատրապի պատրանք ստեղծելու համար նա մի քանի ախմախություն է թույլ տվել, թեեւ դժվար է ասվածն ախմախություն որակելը:

Նախ հայտարարել է, թե այդ ուղղաթիռն իր սեփականն է, հարկ եղած դեպքում կարող է տրամադրել տիկնանց՝ միայն թե Անուշ Օրբելյանի հարցը լուծվի:

Այնուհետեւ շարունակել է աքլորային պահվածքը՝ հայտարարելով, թե ինքն ավելին է, քան սովորական մարզպետը: Ինքն արդեն խլել է Մեղրու Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը եւ նվիրել՝ ում որ պետք է: Ինքն արդեն խլել է Մաքսիմ Հակոբյանի սյունիքյան ունեցվածքի մեծագույն մասը՝ այդ թվում՝ մարզային «Սոսի» հեռուստատեսությունը, նաեւ Քաջարանի կոմբինատում նրա ունեցած 12.5% բաժնեմասը՝ առանց մեկ լումա Մաքսիմ Հակոբյանին տալու: Ինքը հիմա էլ զբաղված է Քաջարանի կոմբինատի բաժնետոմսերի մնացած մասը վերցնելու գործով, եւ հաջողությունը մոտ է: Հենց դրա համար էլ, ինչպես ասել է, իր դեմ խաղ չկա ամբողջ հանրապետությունում…

Ահա այդպես էլ՝ աքլոր կտրած, վայրէջք է կատարել Կապանում:

Նույն այդ ժամանակ, մինչդեռ, մայրաքաղաքում միմյանց դեմ կանգնած էին հազարավոր քաղաքացիներ ու ոստիկաններ:

Նույն այդ ժամանակ մարդիկ էին վիրավորվում՝ հանուն Հայաստանի Հանրապետության:

Նույն այդ ժամանակ ամբողջ Սյունիքը սրտի տրոփյունով հետեւում էր մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններին:

Ուղղաթիռից մեզ հասած տեղեկություններն անպայման պետք է ստուգել:

Հատկապես մտահոգող են նրա խոսքերը Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի եւ Քաջարանի կոմբինատի ունեցվածքի վերաբաշխման վերաբերյալ, ինչի մեջ, ըստ էության, խառն է մարզպետի անլվա ձեռքը:

Սովորական սնապարծության ցուցադրու՞մ էր այդ ամենը, թե՞ իրականության արձանագրում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08