Թեեւ Վահեն դուրս է քշվել մարզպետարանից, բայց մեզանից չի կարող պրծնել, քանի դեռ…

13.07.2018 11:59
2032

Հուլիսի 5-ին մարզկենտրոն այցելած եւ բնակչության հետ հանդիպած Նիկոլ Փաշինյանը կապանցիներիս համար երկար սպասված հայտարարություն արեց. «Ես ձեզ խոստանում եմ, որ շատ արագ ֆուտբոլը կվերադառնա Կապան»: 

Հազարավոր կապանցիներ բուռն ծափահարություններով արձագանքեցին վարչապետի հայտարարությանը:

Ինքս էլ, նաեւ ֆուտբոլասեր հայրենակիցներիս անունից, շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Այդ ամենից հետո, կամա- ակամա, մտովի հայացք եմ ձգում կապանյան ֆուտբոլի հանդեպ վերջին տարիներին դրսեւորված հանցավոր վերաբերմունքին, դրա հետեւանքներին:

Վահեի պատճառով տասը տարով ֆուտբոլը հետ ընկավ Կապանում:Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում կապանցի ֆուտբոլիստ չկա. նախկինում մոտ տասը խաղացող ունեինք այնտեղ:

Առաջին լիգայում երկու կապանցի է մնացել:

Պատանեկան թիմում խաղացողներին 7-8 տարի է պետք, որ կարողանան մտնել առաջին կամ բարձրագույն լիգա:

Բազմաթիվ ֆուտբոլասեր կապանցի երեխաներ էլ տեղափոխվել են Երեւան կամ Ռուսաստան՝ այնտեղ պարապելու համար, քանի որ իրենց ծննդավայրում ֆուտբոլն արգելված էր տեղական իշխանությունների կողմից:

Եվ այդ ամենը՝ ինչ-որ Վահեի կամայականությունների, անձնական հաճույքների հետեւանքով:

Քանիցս եմ ասել՝ նրա մոտ ցինիզմը սահման չուներ. իր մերձավորների միջավայրում է բազմիցս հայտարարել, թե գումար եմ տվել, որ թիմը Կապանից հանեմ, որ Կապանի մարզադաշտը որակազրկեմ…

Ո՞ւմ է կաշառել այդ անօրենը, որ ֆուտբոլը դուրս հանի Կապանից:

Նաեւ պատճառաբանել է, թե եւ՛ իր համար, եւ՛ ֆուտբոլիստների համար, էկոլոգիական տեսակետից, Կապանը թունավոր միջավայր է՝ նկատի ունենալով Արծվանիկի պոչամբարը: Ու դրա համար էլ եւ՛ ինքը, եւ՛ ֆուտբոլիստները չեն կարող ապրել ու խաղալ Կապանում:

Դրա համար էլ օրերով փախչում էր աշխատանքից:

Նաեւ ֆուտբոլի հանդեպ ունեցած քմահաճ վերաբերմունքով էր երեւում նրա արհամարհանքը  տեղացիներիս հանդեպ: Իրականում տեսնել չէր ուզում կապանցիներիս, ինքը գեղցի լինելով՝ մեզ էր գեղցի անվանում…

Ապրիլ- մայիսյան օրերին քանի- քանի անգամ փորձեցի նրան բռնել ու պատասխան պահանջել, բայց միշտ էլ հաջողեց մեքենայով փախչել…

Սակայն դրանով նա չի պրծել: Թեեւ հեռացվել է պաշտոնից, բայց պատասխան չի տվել դեռ:

Ինքը պետք է պատասխան տա ֆուտբոլը Կապանում վերացնելու համար:

Ինքը պետք է թալանածը հետ բերի:

Սյունիքում նա շատ լկտիություններ թույլ տվեց, հանցանքներ գործեց, որոնցից մեկը ֆուտբոլի հանդեպ դրսեւորած ստոր վերաբերմունքն էր:

Միայն օտարը, միայն թշնամական տրամադրությամբ լեցուն մարդը կարող էր նման բան անել Կապանի հանդեպ: Եվ ինքը հենց այդ օտարն էր…

Մի հարցնող լինի՝ եթե Կապանի օդը թունավոր է, ու ինքը չի կարող ապրել Կապանում, ապա ինչպե՞ս ապրեն այստեղ կապանցիները: 

Մի՞թե Կապանը նրա համար ժամանակավոր վայելքների, հարստություն դիզելու քաղաք էր սոսկ:

Փա՜ռք Աստծո, որ մարզպետը հիմա սյունեցի է: Սպասում ենք, որ Կապանի համայնքապետն էլ մի նորմալ անձնավորություն կլինի:

Եվ բոլորս միասին, վարչապետի նշած հավաստիացումից հետո, կձգտենք վերականգնել Կապանի ֆուտբոլային համբավը: Ու ստիպված չենք լինի նորից փակել Կապանով անցնող միջպետական ճանապարհը կամ շրջափակել Արծվանիկի պոչամբարը…  

Դրանից առաջ, մինչդեռ, պատասխան պետք է տա նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Չլիներ նրա առեղծվածային պահվածքը, Վահեն նման լկտիությամբ չէր հարձակվի Կապանի ֆուտբոլի վրա:

ԳԱԳԻԿ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

Լեզվական դիտողություններ Հայոց լեռնաշխարհում Նոյյան տապանի վկայությունների մասին

22.09.2026 16:45

Այցելեցինք Նավս սրբազան լեռան գագաթ, որ հեթանոս աստվածների բնակատեղին էր․ իսկապե՞ս Նոյի տապանը բախվել է  այդ լեռնագագաթին

22.09.2026 15:47

«Անկախություն՝ մեր նվիրական արժեքը»․ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին

22.09.2026 12:53

Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը․ ներսից և առավել ցավոտ՝ դրսից, այնպե´ս կխաղարկեն մեր այս պարզունակությունը, որ առաջիկա 100 տարին տակից դուրս չենք գա. Վահե Հովհաննիսյան

22.09.2026 12:47

Ֆիլմի առաջնախաղ Քաջարանում

22.09.2026 12:30

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

22.09.2026 11:12

Հայաստանն ունի՞ ընտրության հնարավորություն էներգետիկ դիլեմայի հարցում․ Независимая Газета

22.09.2026 11:02

ԶԼՄ-ները Թրամփի ելույթը հեռարձակել են առանց ձայնի

22.09.2026 10:44

Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ HRW

22.09.2026 10:34

Մենք պետության տեր և քաղաքացի լինելու անսասան կամք ունենք. վարչապետի ուղերձը

21.09.2026 21:11

ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ անկախության տոնի առթիվ

21.09.2026 14:04

Անկախության 35-րդ տարեդարձին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ու համայնքային ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Բաղաբուրջի հուշահամալիրում

21.09.2026 12:29