Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի․ Փաշինյան

13.04.2023 12:47
994

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մարտի 30-ից Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակը, որն առաջացել է այդ տարածքում հայ և ադրբեջանցի սահմանապահների տեղակայման գործընթացին զուգահեռ, մանրամասն քննության կարիք ունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասաց Կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում։

«Ինչ վերաբերվում է Տեղ գյուղի հատվածում մարտի 30-ից ստեղծված իրավիճակին, կարծում եմ իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում՝ գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածը ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշված տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ որակեց և հայտարարեց, որ դրանք հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։

Մարտի 30-ին Տեղ-Կոռնիձոր հատվածում հայ և ադերբեջանցի սահմանապահների տեղամայկան ընթացքում ի հայտ էին եկել քարտեղների տարընթերցումներ։ Հայաստանի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել:  Պայմանավորվածություն էր ձեռք բերվել որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը:  Ապրիլի 11-ին սակայն, Ադրբեջանը Տեղ գյուղի հատվածում ագրեսիա իրականացրեց, որի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ 4 զինծառայող։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40