Տեղի է ունեցել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը

30.10.2018 14:39
1055

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը՝ կառավարման խորհրդի համանախագահներ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի տնօրեն Ստեփան Մարգարյանը ներկայացրեց կենտրոնի պատմությունը, նախնական փուլում կատարված աշխատանքները և հետագա գործունեության տեսլականը: Նա ընդգծեց, որ կենտրոնի գործունեությունը ներառելու է տվյալների վերլուծության և վարքագծային փորձարկումների իրականացումը, ինչի արդյունքում առաջարկություններ կներկայացվեն կառավարությանը և պիլոտային ծրագեր կիրականացվեն՝ տարբեր ոլորտներում իրականացվող հանրային քաղաքականությունների բարելավումը ապահովվելու համար:

Իր խոսքում Տիգրան Ավինյանը նշեց, որ կառավարության՝ երկրի զարգացման տեսլականը լիովին համահունչ է Կայուն զարգացման նպատակների հետ: Այս առումով ազգային նորարարական կենտրոնը կառավարության համար հետազոտական հանգույցի դեր կկատարի, որի գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև հարկային այլ ոլորտներում իրականացված վերլուծությունները և հետազոտական արդյունքները թույլ կտան հանրային քաղաքականությունները կազմել՝ հիմնվելով փաստերի վերլուծության վրա:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ասաց, որ ազգային նորարարական կենտրոնի աշխատանքի արդյունքները կարող են օգտագործվել նաև Հայաստանում հանրային կառավարման համակարգի բարեփոխումների և նորարարական լուծումների համար:

Նիստի մասնակիցները նաև համակարծիք էին, որ ազգային նորարարական կենտրոնի միջոցով հանրային կառավարման տարբեր մարմիններին կփոխանցվի համապատասխան ոլորտներում առկա համաշխարհային լավագույն փորձը, ինչպես նաև կենտրոնը կնպաստի այդ մարմինների աշխատակիցների կարողությունների զարգացմանը:

Վերջում կառավարման խորհուրդը հաստատեց կենտրոնի աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև հանձնարարական տվեց կենտրոնի ղեկավարությանը աշխատանքներ տանել նոր գործընկերությունների հաստատման ուղղությամբ և ուսումնասիրել կենտրոնի աշխատանքներում նոր շահառուների ներգրավվման հարցը: 

armenpress.am

 

 

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34