Տղաներին բանակ են ճանապարհում նաեւ Կապանում

04.02.2015 16:37
3198

Հայաստանում մեկնարկած ձմեռային զորակոչին 18 տարին լրացած տղաներին բանակ են ճանապարհում նաեւ Կապանում: Հունվարի 10-ին մարզկենտրոնում տեղի ունեցավ առաջին հավաքը. ավանդաբար նորակոչիկներին ողջունում ու բարի ծառայություն են մաղթում Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանը, համայնքային իշխանության ներկայացուցիչները, Հայրենական եւ Արցախյան պատերազմի վետերանները:

Հունվարի 22-ին Կապանի զինկոմիսարիատի բակից մտերիմներն ու հարազատները բանակ էին ճանապարհում ձմեռային զորակոչի հերթական հավաքի մասնակիցներին: Հնչող հայրենասիրական ու մարտական ոգի ներշնչող երգերը ուրախ տրամադրություն էին խառնում բաժանվելու մտքից տխրած ու զավակների անվտանգությամբ անհանգստացած ծնողների տրտմությանը: Իսկ նորակոչիկները, իրենց ոգին ու բարձր տրամադրությամբ ծառայության մեկնելը ցույց տվեցին բակում բռնած շուրջպարով: Նրանց ողջերթի խոսքեր հղեցին, անվտանգ ծառայություն մաղթեցին ու խորհուրդներ տվեցին Կապանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը, Կապանի վետերանների խորհրդի նախագահ Ռաֆիկ Հարությունյանը:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40