Տնային կալանք, էլեկտրոնային ձեռնաշղթաներ. ՀՀ-ում կգործեն նոր պատժամիջոցներ

02.07.2021 19:31
4153

7-րդ գումարման Ազգային ժողովը վերջին արտահերթ նստաշրջանում ընդունեց հիմնարար մի օրենք, որը տարիներ շարունակ օրենսդիրի մեծ օրակարգում էր։

«Քրեական դատավարության» նոր օրենսգիրքը գործելու է հաջորդ տարվանից: Սկզբունքային բազմաթիվ փոփոխություններ են արվել: Օրենքը պաշտպանելու է մարդու հիմնարար իրավունքները և բարձրացնելու է դատական իշխանության հեղինակությունը: Նոր պատժամիջոցներ, խափանման միջոցներ, նոր ժամկետեր. մասնագետներն ասում են այս ամենը կբարելավի քրեական արդարադատության որակը։ Բայց մտահոգություններ՝ կապված նոր օրենսգրքի հետ, նույնպես կան։

2022 թվականից կգործեն խափանման նոր միջոցներ, օրինակ՝ տնային կալանք և վարչական վերահսկողության մեխանիզմ, երբ էլեկտրոնային ձեռնաշղայի միջոցով վերահսկվում է դատապարտյալի տեղաշարժը: Էլեկտրոնային ձեռնաշղթաների գնումն արդեն նախատեսված է, տեղեկացնում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Փոփոխություններով միանգամից լուծվում է մի քանի խնդիր՝ հնացած օրենսդրությունը համապատասխանեցվում է ժամանակակից միջազգային չափանիշերին, նվազեցվում է կալանքի կիրառելիությունը, բեռնաթափվում են քրեակատարողական հիմնարկները:

Այլընտրանքային պատժամիջոցները ծանր հանցագործություն իրականացրած անձանց վրա չեն տարածվելու, կգործեն միջին ծանրության և ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում: «Քրեական դատավարության» նոր օրենսգրքում մի շարք սկզբունքային նորարարություններ կան․ դրանց շնորհիվ կունենանք լիովին այլ քրեական դատավարություն, համոզված է արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը.

«Հայրենական քրեական դատավարությունը իրապես որակական նոր փուլ տեղափոխելու ունակ օրենսգրքի նախագիծ, որը թույլ կտա ապահովել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը, քրեական, քրեական արդարադատության ոլորտում բարձրացնել դատական իշխանության դերը և հեղինակությունը»:

Նոր օրենքը ամենաերկար քննարկված փաստաթղթերից է: Շուրջ 10 տարի քննարկումներ՝ տարբեր կառույցների և շահագրգիռ կողմերի հետ: Ժամկետերի առումով փաստաթղթի վրա աշխատող աշխատանքային խմբում անգամ հումոր կա,- ասում է Աժ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը.

«Աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը նույնսիկ հաշվարկել է, թե աշխատանքի ընթացքում քանի ԱԺ, քանի վարչապետ և քանի նախագահ է փոխվել երկրում, որովհետև անընդհատ, ամեն տարի, ամեն գումարում, ամեն նստաշրջան նախագծի քննարկումը հետաձգվում և հետաձգվում էր»:

Զարգացող կյանքի, փոփոխված համակարգերի և նոր փիլիսոփայության թելադրանքով է փոխվում 1998 թվականին ընդունված օրենսգիրքը: Այժմ փաստաթղթի հիմքում են մարդու իրավունքների պաշտպանությունն ու անմեղության կանխավարկածի սկզբունքները: Պետք է գործեն մի շարք պետական նոր կառույցներ, և դրանով պայմանավորված՝ ոլորտը կարգավորող մի քանի նոր օրենքներ հաջորդ տարվանից միասին գործողության մեջ կդրվեն։

Նոր օրենքով վերանայվում է ձերբակալության և կալանավորման կարգը: Որոշ ժամկետեր կրճատվում են, որոշ դեպքերում իրավապահներին տրվում է կալանավորելու որոշման նոր իրավունք: Կարգը մտահոգում է «Բարգավաճ Հայաստան»-ից պատգամավոր Արման Աբովյանին: Միտումներ է տեսնում. 

«Հարցը ծագել է այն հանրային քննարկումներից, որոնք տեղի ունեցան այս օրինագծի շուրջ: Կա կարծիք, որ այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են, միտված են ավելի ընդլայնել ձերբակալման պատճառները, ավելի ընդլայնել և իրավունքներ տալ, որ կոպիտ ասած այն մարդկանց, որոնք այս կամ այն պատճառներով հայտնվում են դատարաններում, ավելի ընդարձակ հնարավորություն լինի ձերբակալություն սահմանել, որպես կանխարգելիչ կամ պատժիչ միջոց: Կա կարծիք, որ սա ռեպրեսիվ գործողություններին միտված քայլ է»:

Այս մտահոգությունները չեն ընդունում արդարադատության փոխնախարարն ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը․

«Այս նախագիծը որևէ եղանակով չի ընդլայնում կամ չի սահմանափակում քրեական արդարադատություն իրականացնող դատարանի լիազորությունները այս կամ այն հարցում: Այն պարզապես հստակեցնում է այն չափանիշերը, հիմքերը, դեպքերը, որոնց պարագայում ձերբակալությունը կարող է լինել իրավաչափ, որոշ դեպքերում էլ՝ ոչ»:

Ձերբակալության և կալանավորման ժամկետերի և կիրառման դեպքերի փոփոխությունը օրինակով ներկայացնում է մասնագիտությամբ փաստաբան, իմքայլական Նիկոլայ Բաղդասարյանը: Մատնանաշում է հստակ օրենսդրական բացը, որը եղել է տարիներ շարունակ.

«Գործող Քրեադատավարական օրենսգիրքը, եթե տառացի և բառացի թարգմանում ես, ստացվում էր, որ հանցագործություն կատարած անձը, եթե չի դիմում փախուստի, ապա իրեն ձերբակալել չի կարելի: Օրինակ՝ մարդը կատարում է սպանություն, դեպքի վայրում իրեն հայտնաբերում են և փորձում են ձերբակալել, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ թույլատրելի չէ: Նման դեպքեր ունեցանք հեղափոխությունից հետո, երբ մարդիկ ձերբակալվում էին անմիջապես դեպքի վայրում, հայտարարում էին, որ փախսուստի նպատակ չունեն, դատարանները այդ ձերբակալման արձանագրությունները կամ որոշումները  ճանաչում էին, որ ոչ օրինական կարգով է կատարվել, և անձը ազատ էր արձակվում: Տպավորություն էր ստեղծվում, որ մի կողմից միջդատական վարույթ իրականացնող մարմինն է սխալ ձևակերպել այդ արձանագրությունները կամ սխալ է ձևակերպել այդ որոշումները, մյուս կողմից՝ դատարանները անօրինական էին բաց թողնում: Բայց որոշ դեպքերում իրականում կար օրենսդրական բաց և այս նախաձեռնությունը այդ օրենսդրական բացը փակում է: Ուրիշ հարց չենք լուծում»:

Նիկոլայ Բաղդասարյանը փաստաբան գործընկերներին վստահեցնում է, որ երկարատեւ քննարկումների արդյունքում չեզոքացվել են օրենքի բոլոր այն ձևակերպումները, որոնք իրավակիրառ պրակտիկայում կարող էին լրացուցիչ խնդիրներ առաջացնել իրավունքների պաշտպանության համար:

hy.armradio.am

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21