Տոնական օրերին ինչ ներկայացումներ են սպասվում մայրաքաղաքում եւ մարզերում

02.01.2020 13:43
1599

Ամանորին Երեւանում եւ որոշ մարզերում բաց կլինեն մի շարք թատերոններ ու թանգարաններ: Տոներին կամավորության սկզբունքով գործելու են Մայր թատրոնը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Ռուսական թատրոնը, Պետական կամերային երաժշտական, Խամաճիկների պետական, Տիկնիկային, Համազգային, Գոյ թատրոնները եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Նախաձեռնությանը միացել են նաեւ մարզերի թատրոնները: Ամանորին թատերասերները կարող են ներկայացումներ դիտել Գորիսի Վ. Վաղարշյանի անվան, Վանաձորի Հ. Աբելյանի անվան, Գյումրու Վ. Աճեմյանի անվան եւ Արտաշատի պետական դրամատիկական թատրոններում:

Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների՝ Ամանորի տոնական օրերի ներկայացումների ցանկը: Մայրաքաղաքում եւ մարզերում տոնական ներկայացումներ կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը ներառյալ, այսինքն որոշ թատրոններում չեն հանգստանա անգամ բուն տոնական օրերին:

 

Հունվարի 1-ին Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմական թատրոնում կլինի «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը եւ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում «Բիմ Բոմը եւ Նոր տարին»:

Հունվարի 2-ին Երեւանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Ամանորյա ներկայացում, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն-«Ալադին» մանկական ներկայացում (հունվարի 2-7) Տիկնիկային թատրոնում «Բիմ Բոմը եւ Նոր տարին», Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում «Другой человек», Երևանի խամաճիկների պետական թատրոնում Մանկական ներկայացում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն-Ֆոյե համերգ, Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնում «Ծովահենների հեքիաթը», Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնում՝ «Լոռեցի Սաքոն»:

Հունվարի 3-ին Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կներկայացվի «Բեւեռային ճեպընթաց» ներկայացումը, Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Ամանորյա ներկայացում, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում Մանկական ներկայացում, Պետական կամերային երաժշտական թատրոնում «Նվեր Ձմեռ պապիկին»:

Արձակուրդների ընթացքում հունվարի 1-5-ը բաց կլինեն նաեւ մի շարք թանգարաններ, դրանք են՝ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հովհաննես Թումանյանի, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի թանգարանները, Ռուսական արվեստի, Հայաստանի պատմության թանգարանները, Հայաստանի ազգային պատկերասրահը:

armtimes.com

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12