Ցերեկույթ՝ «Անլռելի զանգակատուն» պոեմի մոտիվներով

26.04.2023 16:43
1135

Հայ իրականության երկու մեծերի՝ Կոմիտասի և Պարույր Սևակի հիշատակների ոգեկոչմանը նվիրված ցերեկույթ տեղի ունեցավ Կապանի արվեստի պետական քոլեջում: Մեկը հայոց ցեղասպանության ջարդերի սարսափները տեսած և դրա հետևանքով երկրային կյանքին հրաժեշտ տված, մյուսը՝ առեղծվածային ավտովթարի զոհ դարձած: Հայ մեծանուն երգահանին էր նվիրված Սևակի գլուխգործոցներից մեկը՝ «Անլռելի զանգակատունը» պոեմը: Քոլեջի սովորողները գրական-երաժշտական համադրույթով ներկայացրին Սևակի անցած ուղին, հնչեցին հատվածներ նրա խոհաքնարական պոեմից՝ դահլիճում ստեղծելով կոմիտասյան, սևակյան շեշտադրումներով լի մթնոլորտ: Եղան նաև երաժշտական կատարումներ: Միջազգային մրցույթների դափնեկիր Միհրան Գրիգորյանը (երկրորդ կուրս) կլարնետով հնչեցրեց «Կռունկ, ուստի՞ կուգաս»-ը, առաջին կուրսի ուսանող Մերուժան Ավանեսյանը դուդուկով «Դլե յամանը», միջազգային մրցույթի դափնեկիր Գոռ Ավետիսյանը ևս փայլեց իր կատարմամբ:

Ցերեկույթը կազմակերպել էին կրթօջախի հայոց լեզվի և գրականության դասախոս Մարթա Ստեփանյանը և գրադարանավարուհի Արաքսյա Վարդանյանը:

Միջոցառման ավարտին քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց հուշ-ցերեկույթի մասնակիցներին:

Օրեր առաջ Կապանի արվեստի պետական քոլեջի ուսանողները մասնակցել էին «Արտ մյուզիք» արվեստի 14-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությանը՝ ստանալով իրենց պարգևները: Նաև հասցրել էին լինել մայրաքաղաքի դիտարժան վայրերում, այցելել Մատենադարան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, ՀՀ նկարիչների միության և Հայաստանի ազգային պատկերասրահներ, Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ներկա եղան Գարի Քյոսայանի ջազ-քառյակի համերգին:

Այս հուշ-ցերեկույթի վերջում մայրաքաղաք մեկնած ուսանողները ներկայացրին իրենց տպավորությունները:

Քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը Միհրան Գրիգորյանին հանձնեց մրցույթ-փառատոնի առաջին տեղի համար սահմանված մեդալը և հաջողություններ մաղթեց: Պատանին պատրաստվում է մասնակցել Լիտվայում կայանալիք «Քաղաքի երգը» անվանմամբ միջազգային մրցույթին:

Հուշ-ցերեկույթը եզրափակվեց Վահանավանքի հոգևոր հովիվ Ավետիք քահանա Մարտիրոսյանի գնահատանքով: Իր խոսքում նա արժևորեց նման հայրենասիրական միջոցառումների անցկացումը, պատգամեց կրթօջախի սաներին՝ կատարելագործել երաժշտական հմտությունները, ինքնակրթվել՝ նկատի ունենալով մեր ազգին նետված մարտահրավերները:

Վահրամ Օրբելյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34