Ծնունդդ շնորհավոր

08.12.2025 11:08
880

Դեկտեմբերի 8-ը ծագումով Կապանա տան Վաչագան գյուղից կինոռեժիսոր Ժիրայր Աղավելյանի ծննդյան տարեդարձն է: Արվեստագետը դառնում է 70 տարեկան: Նա թարմություն մտցրեց իր ընտրած մասնագիտության մեջ՝ կինոռեժիսուրան վերածելով ֆոտոռեժիսուրայի: Ժիրայրը նաև ստեղծագործում է՝ ընթերցողի սեղանին է դրել հինգ գիրք, որոնք ևս առանձնանում են իրենց ինքնատիպությամբ:

Շնորհավորում ենք արվեստագետին հոբելյանի առթիվ, նրան մաղթում ամուր առողջություն, ստեղծագործական նոր ու թարմ ներշնչանքներ:

Ներկայացնում ենք Ժ. Աղավելյանի «Ինքնադիմանկար» վերտառությամբ խոհը:

Անցնող ամեն մի օր ասես երազ լինի,

Ուր մերված են իրար լույսն ու մութը կյանքի,

Եվ ակամա ապրած այն պահերն են մեր թանկ,

Որոնց համար էլ հենց արժե՛ր ծնվել հաստատ...

Պտտվում է ժամանակը...Գլորվում են տարիներս...

Դժվարանում եմ հավատալ, որ արդեն հասա 70֊ին, միաժամանակ  շատ թվացող   և  այնքան քիչ՝ 70֊ին։

Արձագանքվում են տարիներս... Արձագանքն  ինձ տանում է հետ` հայրենի Վաչագան, որտեղից սկիզբ է առնում իմ էությունը...

Երեկ էր, գիշերը զրուցում  էի  Խուստուփի վերևում  վառվող աստղերի հետ, առավոտյան  վազում պապիս բանջարանոցը ջրելու...Իմն էին ջրի պարզությունը, բազեի թռիչքը, Խուստուփի ուժը... Զորացած քայլեցի առաջ` ընդառաջ գնալով  կյանքի հորձանուտին, ուր վիճակված էր ճաշակել բոլոր երանգները...Ամեն օրը հևք էր ու պայքար, վառք էր ու պոռթկում, ճիչ էր ու լռություն...Ինքնամոռաց այդ ընթացքում հասցրի տալ ու ստանալ, գտնել ու կորցնել, իմանալ ու կիսվել...Այդ ընթացքի մեջ բախեցի Արվեստի դուռը և որպես ծառա` ընդունեցի նրա շնորհները...Կինոխցիկիս սևն ու սպիտակը անդրադարձան  հնարավոր ու անհնար բոլոր գույներով`  անդրադարձի մեջ տանելով տեսնելու, զգալու և մատուցելու կյանքի լույսը... Նկարներս տարան մտորելու, մտքերս դարձան գրքեր...

Թերթելով` այնտեղ կգտնեք, ոչ միայն ինձ, այլ նաև ձեզ` ձեր երազով ու իրականությամբ, լույսով ու ստվերով...

Լինելով հողե մի մահկանացու`

Անցա ես կյանքի ճամփեքով ազդու.

Եղա խորանում վառվող մի կանթեղ

Ու ստվերի մեջ լույս տվող եղա...

Եղա...Եղա...Եղա...

Պտտվում է ժամանակը...

Գլորվեցին, գլորվում են տարիներս...

Անտոնիու Գուտերեշն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին

15.10.2026 21:47

COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը՝ ուղիղ

15.10.2026 20:04

Որոշում եմ կայացրել մասնակցել Կապան համայնքի ավագանու ընտրություններին․ Գևորգ Փարսյան

15.10.2026 18:56

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԹՈւՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԿԱՐՃԵՎԱՆ ԳՅՈւՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

15.10.2026 12:21

Ուկրաինան կվերսկսի հարվածները ռուսական ՆՎԶ-ներին․ Վլադիմիր Զելենսկի

15.10.2026 11:18

Ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված պայմանագրայիններին դրամական օգնություն կտրամադրվի

15.10.2026 11:16

Ժամանակն է, որ Զելենսկին հեռանա․ Մասկ

15.10.2026 10:54

Բենզինի թանկացումը լրջագույնս անհանգստացնում է բնակչությանը 

15.10.2026 10:33

ՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի․ Շաթիրյան

14.10.2026 20:52

Լավրովը ժամանել է Բաքու

14.10.2026 20:47

Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա

14.10.2026 18:53

Գագիկ Գալֆայանը ճանաչվել է Կալիֆոռնիայի լավագույն ուսուցիչ

14.10.2026 16:01