Ցուցահանդես Գորիսում՝ նվիրված գեղանկարիչ Ռուբեն Ադալյանի 95-ամյակին

31.10.2024 18:09
588

Հոկտեմբերի 25-ը Գորիսում նշանավորվեց անվանի գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի երևելի դեմքերից մեկի՝ Ռուբեն Ադալյանի 95-ամյակին  նվիրված ցուցահանդեսով:

ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի ղեկավար Արամ Մաշուրյանի և  գեղանկարիչ Արա Հայթայանի նախաձեռնությամբ՝ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի ստորաբաժանման ցուցասրահում կազմակերպվեց տարբեր հավաքածուներում գտնվող ու երբևէ չցուցադրված նրա մի շարք աշխատանքների ցուցահանդես:

Ռուբեն Ադալյանի ստեղծագործական ժառանգությունը սկիզբ է առել նախորդ դարի 50-ական թվականներից, երբ ասպարեզ է իջել բավականին համարձակ ու նոր դրսևորումներով։

Ցուցահանդեսում ներառված էին գեղանկարչի ստեղծագործական գրեթե բոլոր փուլերից գործեր: Ընդ որում՝ նկարիչն ունեցել է բազմաթիվ ստեղծագործական փուլեր և  համարձակ ու նոր դրսևորումներ:

Ներկաներն իրենց ելույթներում նաև հիշատակեցին Վարպետի կենդանության օրոք եղած մի շարք ցուցադրությունները:

Ճարտարապետներ Սևադա Զաքարյանն ու Յաշա Խաչյանը նշեցին, որ իրենք անձամբ են ներկա եղել այդ ցուցադրություններին և տպավորված են նրա ստեղծագործական ժառանգությամբ:

Ցուցահանդեսը մշակութային ուշագրավ իրադարձություն էր  Գորիս քաղաքում ու մի նոր էջ՝  քաղաքի մշակութային կյանքում:

 

 

Արմեն Մաշուրյան

Լուսանկարները՝ Մարիամ Լազարյանի

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11