Թումանյանի ծննդյան օրը գրողի թանգարանում բացվեց «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» բացառիկ ցուցադրությունը

19.02.2022 18:59
8314

«Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրությանը ներկայացված են երկու գրողների անձնական գրադարաններում պահվող, համապատասխան ընծայագրերով գիրք-մասունքներ, որոնք խոսում են նրանց բարեկամության, կյանքի հետաքրքիր դրվագների, ինչպես նաև՝ գրքի մշակույթի բացառիկ դերի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ  Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին Թումանյանի անձնական գրադարանի տարածքում, որը մինչ օրս փակ է եղել այցելուների առջև:

Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ընդգծեց՝ բացառիկ են Թումանյանի անձնական գրադարանից Չարենցի ընծայագրերով և Չարենցի անձնական գրադարանից Թումանյանի ընտանիքի անդամների ընծայագրերով գրքերը, որոնք երբևէ չեն ցուցադրվել:

«Երկար ժամանակ է՝ որոշել էինք ներկայացնել, թե երաժշտական ինչ անդրադարձ է եղել Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և որոշվեց տարվա խորագիր ընտրել «Թումանյանը երաժշտության մեջ», բայց, քանի որ հեղինակի ծննդյան օրը նաև Գիրք նվիրելու օրն է, գրքին անդրադարձ չանելն անհնար էր, բացի այդ 2022-ին Եղիշե Չարենցի 125-ամյակն է, ուստի որոշեցինք երեք տոն մեկ օրում մեր թանգարանի կամարների ներքո կազմակերպել»,-ասաց Եղիազարյանը:

Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը հիշեցրեց, որ Եղիշե Չարենցը Հովհաննես Թումանյանին հմուտ, հանճարեղ լոռեցի է համարել, որը Հոմերի, Գյոթեի հետ մի օր հավասար նստել է քեֆի: «Այդքան բարձր էր նա գնահատում Թումանյանին: Ըստ Նվարդ Թումանյանի՝ Չարենցն ու Թումանյանը ծանոթացել են 1921 թվականին Թիֆլիսում, բայց այլ տեղեկություններ էլ կան, որ  ծանոթությունը կայացել է Երևանում»,-նշեց Գոհար Չարենցը:

Նա շեշտեց՝ Եղիշե Չարենցը հեռվից հետևում էր Թումանյանին և միշտ դասախոսություններ է կարդացել, զեկույցներ գրել Թումանյանի լեզվի, ստեղծագործությունների մասին և, բարձր գնահատելով  Թումանյանի, ինքն իրեն հարց տվել, թե տեսնես ինքն էլ այդքան իմաստուն կդառնա՞ մի օր, երբ լինի ծեր:

Ցուցադրությունը դիտելու էին եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու փոխնախարար Արա Խզմալյանը:

Ցուցասրահում շրջելուց հետո Վահրամ Դումանյանն ասաց՝ Թումանյանի ու Չարենցի բոլոր ստեղծագործություններն են հրաշալի, սակայն իր համար առանձնահատուկ է  Թումանյանի «Գիքորը»:

Խոսելով Գիրք նվիրելու օրվա մասին՝ նախարարը նշեց, որ ցանկանում է՝ տոնը ծառայի իր նպատակին, այն է՝ գրքի միջոցով հարստացնել հանրության հոգևոր աշխարհը: «Ուզում եմ՝ մարդիկ կարողանան հաղորդակցվել այնպես, ինչպես ժամանակին շփվել են Թումանյանն ու Չարենցը և այլ մեծեր: Դա կբերի բարության, համերաշխության, ազգային, հոգևոր վերելքի: Այդ ամենի հիմքում էլ կրթությունն է: Կարծում եմ՝ նման միջոցառումները, տոները թողնում են իրենց դրական ազդեցությունը հասարակության տարբեր շերտերի վրա:  Այն երաշտը, որը կա, կարող է հաղթահարվել միայն մշակույթի ու կրթության միջոցով»,-եզրափակեց Դումանյանը:

«Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրությունը բաց կլինի մինչև մարտի 1-ը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40