Թուրքական-քրիստոնեական վա՞նք․ Ադրբեջանը Հառիճավանքին էլ հասավ

26.01.2024 11:23
713

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր զավթողական քաղաքականության իրականացման ճանապարհին Արթիկին ու Հառիճավանքին է հասել։ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ներկայացնում է հունվարի 25-ին իշխանական Baku TV հեռուստաընկերությամբ ցուցադրված տեսանյութից մի հատված։ Դրանում ՀՀ Շիրակի մարզում գտնվող Հառիճավանքը ներկայացված է որպես Ադրբեջանին պատկանող 5-րդ դարի թուրքական-քրիստոնեական վանք։

«Պատկերացնու՞մ եք՝ ինչ աստիճան է խորացրել զավթողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, այսինքն՝ հերիք չէ 5-րդ դարում գոյություն է ունեցել «Ադրբեջան» պետություն, դեռ մի հատ էլ քրիստոնեական վանքեր ու եկեղեցիներ են ունեցել»,- գրում է Թաթոյանը։

Տեսանյութում Արթիկը ներկայացվում է որպես, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մաս, իսկ հայերը՝ «ջարդարար», ավելին՝ նշվում է, թե «Հայաստանում պետք է բնակեցվեն արևմտյան ադրբեջանցիներ»։

Թաթոյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այս ամենի նպատակը հայոց հազարամյա պատմության ու Հայաստանի զավթումն է։ Ընդ որում, ըստ Հայաստանի նախկին ՄԻՊ-ի, տեսանյութում ոչ միայն ադրբեջանական իշխանության հայատյաց, այլև քրիստոնեատյաց քաղաքականությունն է ցուցադրվում։

«Այս պայմաններում հավատալ, թե Ադրբեջանի իշխանությունն ունի Հայաստանի հետ խաղաղ ապրելու մտադրություն` պարզապես իրավիճակին չտիրապետելու արդյունք է կամ հետապնդում է կոնկրետ քաղաքական նպատակներ»,- ամփոփում է Թաթոյանը։

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա օգոստոսին Արման Թաթոյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանության ուղիղ համակարգմամբ կազմվել են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձողների համար համակարգող մարդկանց հատուկ ցուցակներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ցուցակներում Հայաստանի քաղաքների ու գյուղերի անվանումները ներկայացված են ադրբեջանական կեղծ անվանումներով։

Հավելենք, որ Բաքվում (և մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևը) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզն անվանում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»։

Ալիևը հայտարարում է, որ դա, իբր, ադրբեջանցիների պատմական տարածքն է, սակայն հայերն այն հողին են հավասարեցրել, ոչնչացրել բոլոր պատմական ու կրոնական հուշարձանները։ Միևնույն ժամանակ Ալիևը նաև հայտարարում է, որ «ադրբեջանցիները պատմության ընթացքում ապրել են ներկայիս Հայաստանի տարածքում»։

armeniasputnik.am

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21